կություննեո Սննդի արդյունաբերության առաջատար ճյուղը զինոլ և կոնյակի արտադրությունն է, որի ձեռնարկությունները (Ստեփանակերտի, Հադարթի, Մարտակերտի, Կաշմիր Շուկայի, Ասկերանի զինու-կոնյակի գործարաններ) ներառված են «Արցախ-Ալկո» համակարգում։ Ստեփանակերտում գործում են նաև հացի, յորդիրդանփ, րդահածոների, հյութերի, մուրաբաների արտադրության ձեռնարկություններ։ Թեթև արդյունաբերության առաջատարը «Ղաշաբաղմետաքս» կոմբինատն էր (մինչև 1991-ը տարեկան արտադրանքը՝ 15 մլն մ2 մետաքսե գործվածք)։ Գործում են նաև գորգագործական («Ղարաբաղ») կարի և այլ ֆաբրիկաներ Ստեփանակերտում կան նաև կահույքի ֆաբրիկա, երկաթբետոնե հավաքովի շինվածքների, գաջի, կղմինդրի, եշեսպատման սալիկների արտադրության փոքր ձեռնարկություններ։ Արդյունահանվում են գոսնիտ, կրաքար և ավազ։ Գործում է Աաշսանգի հէկը (հզորությունը՝ 50 հզ. կՎտ)։
ԼՂՀ ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 1270 կմ է (690 կմ տեղական նշանակության)։ ճանապարհային ցանցը անբարեկարգ է։ Հիմնական ավտոճանապարհներն են.
Ստեփանակերտ-Ասկերան-Մարտակերտ, Ստեփանակերտ-Մարտունի-Ֆիզուլի-Հադրութ, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Կարմխ Շուկա-ճարտար-Մարտունի, Ստեփանակերտ-Շուշի-Գոփս։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվում է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին (169 կմ), որը Ստեփանակերտը կապում է ԼՂՀ շրջանների հետ։ Ստեփանակերտն ավտոճանապարհներով կապված է շրջկենտրոնների ու ՈՐՈՇ գյուղերի հետ։
1989- 92-ին արտադրության ծավալները զգալիորեն կրճատվել են տնտեսության բոլոր ոլորտներում։ 1987-ի համեմատությամբ արտադրության ծավալները 1992-ին նվազել են 49,7, աշխատանքի արտադրողականությունը՝ 39,7 %-ով։ Պատերազմական գործողությունների գոտում գտնվող բոլոր ձեռնարկությունները լիովին ավերվել են։
Ներկայումս (2004) արդյունաբերության ոլորտում պետության քաղաքականությունը ուղղված է հիմնականում կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը, արտադրության տեխնոլոգիական կառուցվածքի բարելավմանը, համատեղ արտադրությունների կազմակերպման ծրագրերի մշակմանը, արտադրական և վերամշակման ձեռնարկությունների ստեղծմանը։ Արդյունաբերական համալիրի զարգացման ծրագրում հատուկ տեղ է հատկացվում հանքային պաշարների արդյունահանմանը՝ պետական բաժնետիրական ընկերությունների, փոքր Ա միջին ձեռնարկությունների միջոցով։
Շ. Մկրտչյան
10. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈԸՏԸ
ԼՂՀ բնակչության բուժսպասարկումն իրականացվում է առողջապահության համակարգի մոտ 202 բուժկանխարգելիչ հիմնարկների միջոցով։ Հանրապետությունում գործում են Ստեփանակերտի մանկական, վարակիչ հիվանդությունների հանրապետական հիվանդանոցները, հանրապետական ծննդատունը, հակատուբերկուլոզային, ուռուցքաբանական, մաշկավեներաբանական, հոգեթմոոբանական, բժշկական