Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/256

Այս էջը սրբագրված չէ

Գրկ. Հայ ժողովրդական հեքիաթնՆ, հ. 5, Ե., 1966։ Գոիգոոյան Մ., Լեռնային Ղարաբաղի բանահյուսություն, Ե., 1971։ Անդոյան ժ., (/Թ գական օջախը, Ե., 1979։ Ղազինյան Ա., Աէցախ, Ե., 1983 (Հայ ազգագրություն և բանահյուսություն, նյութեՀ և ասամնասիրությաննեո, Ետ 15)։

10. ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

ԼՂՀ տարածքում պահպանված ավելի քան 2600 պատմաճարտարապետական արժեքավոր հուշարձաններից հնագույնը, ըստ մատենագիտական տվ)ալների, IV դ. սկգբին Գրիգոր Լուսավորչի՝ Ամարասում հիմնադրած եկեղեցին է, որի հորինվածքն օրինակ է ծառայել Արցախի առաջին եկեղեցիների կառուցման համար։ Վաղ միջնադարից պահպանված հուշարձաններից են Գրիգոր ևուսավորչի թոռ Գփգորիսի դամբարանը (V դ.) Ամարասում, Մոխւենեսի Օխտը դռնի վանքը (VI դ.) և Վանքասարի եկեղեցին (VII դ.)։ V դ. հայկական արվեստին բնորոշ խարիսխներ կան Բռի եղցի վանական համալիրում, խոյակ՝ ճարտար գյուղում (այժմ՝ Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանում)։ ԼՂՀ տարածքում շինարարական արվեստը ծաղկում է ապրել ՃՈ-Ճ1Ո դդ., երբ ձևավորվել է հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, որի գլուխգործոցները հիմնականում կենտրոնացած են վանական համալիրներում. Գանձասար, Դադիվանք, Խաթոսվանք, Գտիչի վանք, Բռի եղցի։ Արցախի ճարտարապետական դպրոցը զարգացել է միջնադարյան Հայաստանի՝ Անի ի, Այունիքի, Լոռու ճարտարապետական դպրոցներին բնորոշ ընդհանուր օրինաչափություններով. եկեղեցիների հորինվածքում գմբեթավոր դահլիճ և «ներգծված խաչ» տիպերի կիրառումը, ճակատների հարդարումը դեկորատիվ կամարաշարով, կտիտորական քանդակներով ու շքամուտքերով, գավիթների ծածկերի իրականացումը փոխհատվող կամարներով։ Միաժամանակ առկա են Արցախի ճարտարապետական դպրոցին բնորոշ առանձնահատկություններ, եկեղեցիների հորինվածքում միանավ դահլիճ տիպի (Ճ11-Ճ111 ղդ. Հայաստանի այլ նահանգներում այդ հորինվածքով կառուցվել են հիմնականում մատուռները, վանական համալիրների փոքր եկեղեցիները) անհամեմատ լայն կիրառումը (Հավապտուկի, Հակոբավանքի, Կոշիկ անապատի, Կիչանի անապատի, Եղիշե առաքյալի վանքի, Բռի եղցիի, Բաղխխանի վանքի եկեղեցիները)։ Առանձին ծխական եկեղեցիները, վանքային համալիրների մեծ մասի մեկ կամ մի քանի եկեղեցիներ ունեն ուղղանկյուն բեմ

(Գտիչի վանք. Հոռեկա վանք. Վաղուհասի Կարմիր վանք, Ձարեքտարի վանք, Բադարայի Օխտը եղցի, Պտկեսբերքի Ա. Գևորգ և այլն)։ Պաշտպանական կառույցներից նշանավոր են Մայոսբեոլը (Ասկերան), Կաչաղակս/բերդը, Խոխանաբերդը, Գանձասարի վանքի մերձակայքում ՀասանՋալալ Դոլայի դղյակը, Գյուլիստանի ամրոցը։ XVI-XVIII դդ. Արցախում կիրառվել են հայկական ճարտարապետության մեջ տարածում գտած եռանավ և գմբեթավոր բագխիկների հորինվածքները, կառուցվել են վանք-ամրոցներ։ Ինչպես հարևան Սյունիքում, Արցախում ևս երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկների հետ (Տողի Ա. Հովհաննես, Կաքավավանք, Ավետարանոցի Ա. Աստվածածին, Թաղասեռի Ա. Աստվածածին և այլն) կառուցվել են Հայաստանում XVII դ. մշակված բազիլիկի միայն մեկ զույգ մույթով ենթատիպը (Ծաղկավանք, Հակակորի Ա. Աստվածածին, Եղիշա կուսի անապատ, Ավետսասնոցի Կուսանաց անապատ և այլն)։ Երեք զույգ մույթերով եռանավ բազիլԻԿԻ հազվադեպ օրինակներից է Շահումյանի շրջանի էրքեջ գյուղի Ս. Արազիս եկեղեցին (1716)։ Քառամույթ գմբեթավոր բազիլիկներից ուշագրավ է Հերհերի Ա. Գրիգորիս եկեղեցին։ XVII դ. վանք-ամացի է վերածվել Ամարասը, կառուցվել է ամրացված Երեք մանկունք վանքը։ Ուշ միջնադարում Արցախում (նաև Սյունիքում) մելիքական տան պաշտպանական կառույցի համադրումով ստեղծվել է համալիրի նոր տիպ՝ ապարանքը։ Այն զուգակցում է բազմաբաժին բնակելի տան (գլխատնով կամ առանց դրա) և բերդի հորինվածքները։ Արցախի այդ համալիրներից հայտնի են Գյուլիստանի, Մոխրաթաղի, Թուխնկալի, Մսպավուզխ Թալիշի, Ավետարանողի մելիքական ապարանքները։ Հայկական կամրջաշինության լավագույն նմուշներ են Թարթառ գետի վրա՝ Պառավի դդ.), Ասիայի (XIII դ.), Վրաընկաթաղի (VII-XVII դդ.), Սաաանգի (XIII դ., մնացել է ջրամբարի տակ), Իշխանագետի վրա՝ Ավան Յուզբաշու (XVIII դ.) և Հաթամի (XVII դ.), Խաչենագետի վրա՝ Թաքստեն (XIII դ.), Կարկառ գետի վրա՝ Մազի (XVIII դ., պայթեցվել է 1989-ին), Ավետարանոց գյուղի (Ավետարանոց գետակի վրա, XVII դ.), Շահումյանի շրջանի Մանաշիդ և Վերինշեն գյուղերի (XVII-XVIII դդ.) կամուրջները։ XIX դ. կոթողային կառույցներից է Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին, աշխարհիկ ճարտարապետության ուշագոսվ նմուշներից են Շուշիի