Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/279

Այս էջը սրբագրված չէ

լինիկաներում, 1992-ից՝ կենտրոնական զինվորական կլինիկական հրապիտալում։

1992-94-ին բժշկասանիտարական կամավորական ջոկատների կազմում Ստեփանակերտի կենտրոնական և ռազմադաշտային շարժական (Ձլդրան, Ցեխ-Ձու, Դրմբոն, Լիսագոր, Ֆիզուլի, Հադրութ, Խծաբեոլ) հրապիտալներում առաջին բժշկական օգնություն է ցույց տվել վիրավոր և հիվանդ ազատամարտիկներին։

ԱՌԱՔԵԼՅԱՆ Նարինե Ալեքսանի (3.8.1976, Քարինտակ (ԼՂՀ Շուշիի շրջան) -23.1.1992, Քրաինտակ), ազատամարտիկ, կապավոր։

1988- 92-ին մասնակցել է գյուղի ինքնապաշտպանական մարտերին։ Մարտական գործողությունների ժամանակ ազատամարտիկներին զի նամթերք է հասցրել, կատարել կապավորի դեր։ Երբ անհնար է դարձել դիրքերին մոտենալը, Ա. իր շան վրա կապել-տեղավոշել է զինամթերք և ուղարկել ազատամարտիկներին։ Հակառակորդը սպանել է շանը, 16-ամյա Նարինեն ինքն է զինամթերք հասցրել ազատամարտիկներին։ Հերթական անգամ դիրքերից վերադառնալիս զոհվել է։

ԱՌՍՏԱՄՅԱՆ Տանյա Սեպեյի (ծ. 29.9.1967, գ. Ավետարանոց (ԼՂՀ Ասկերանի շրջան)), բուժքույր, ազատամարտիկ։ ՊԲ բժշկական ծառայության ենթասպա (1993)։ Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1986)։ 1991ից ծառայում է ՊԲ Ասկերանի, Մարտակերտի զորամասերում, Կենտրոնական, Ասկերանի ՊՇներում։ 2003-ից՝ 14° զորամասի առաջին հրաձգային գումարտակի բուժկետի պետ։

Ա. մասնակցել է Շուշիի, Լաչինի, Աղդամի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, վիրավոր ազատամարտիկների բուժսպասարկման ու տարհանման աշխատանքներին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

ԱՌԲՒՇԱՆՅԱՆ Սիոոնուշ Սիրականի. «Աքա» (ծ. 283.1940, գ. Հաթերք (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ։ 1959-88-ին բնակվել է Սումզայիթում։ Սումգայիթյան ցեղասպանությունից մազապուրծ՝ հասել է Արցախ և զինվորագրվել Հաթերրի «Փառանձեմ» կամավորական ջոկատին։ 1989-94-ին ջոկատի (ապա՝ վաշտի) կազմում մասնակցել է ԽՍՀՄ ՆԳՆ 43 զինծառայողներին պատանդ վերցնե-

Ն.Ա. Առաքելյան Տ.Օ. Առստամյան

լու գործողությանը, Մարտակերտի (Ումորդլու, Իմերեթ-Գերվենդ, Հաթերք, Չլդրան, Կիչան, Գետավան, Դրմբոն և այլն) շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ Արեգա Ալեքսանդրի (ծ. 21.12.1956, գ. Մյուրիշեն (ԼՂՀ Մարտունիի շրջան)), ազատամարտիկ, բուժքույր Ավարտել է Դոնի Ռոստովի բժշկական ուսումնարանը (1985)։ 1992-94-ին՝ Մարտունիի պաշտպանական շրջանի բուժկետի վարիչ, 1994-ից՝ Մարտունիի հրապիտալի բուժքույր 1988- 94-ին մասնակցել է Մարտունիի (Ավդուռ, Մյուրիշեն. Բեոլաշեն, Նորաշեն, Հացի), Մարտակերտի («Պուշկենյալ» բարձունք), Լաչինի, Աղդամի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ Գայանե Ռաֆիկի (ծ. 13.1. 1963, Ստեփանակերտ), ազատամարտիկ, կապավոր, բուժքույր։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1984) և Ստեփանակերտի ռազմաուսումնական արագացված դասընթացները (1992)։ 1989-92-ին աշխատել է Շահումյանի շրջանում՝ որպես մանկավարժ, 1995-ից՝ Ստեփանակերտի կապի բաժանմունքում։

1989- 94-ին տարբեր ջոկատների և Շուշիի 8րդ մոտոհրաձգային գումարտակի կազմերում մասնակցել է Լաչինի (Իփյակ, Թազաքենդ), Մարտակերտի (Դրմբոն, Գետավան, Չլդրան, Կիչան, Կարմիրավան և այլն), Հադրութի (Խծաբեոլ), Ֆիզուլիի (Հորադիզ), Կուբաթլոփ, Աղդամի (Բոյահմեդլի, Սոֆողու) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ Եվգենյա Իշխանի (ծ. Ստեփանակերտ), ազատամարտիկ, նշանառու։ Ավարտել է Շուշիի ուսումնավարժական դասընթացները (1992)։ 1992-94-ին Շուշիի ՊՇ-ի կազմում մասնակցել է ԼՂՀ Շուշիի