Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/30

Այս էջը սրբագրված չէ

վաշտի, ապա՝ գումարտակի հրամանատար, 2000-01-ին՝ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի կենտրոնական ապարատի շտաբի ավագ սպա, 2001-ից՝ նյութատեխնիկական մատակարարման առանձին գումարտակի հրամանատար։

1989-94-ին մասնակցել է ՀՀ Գորիսի. Նոյեմբերյանի, Արարատի (Երասխ), ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի շրջանների, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, ԼՂՀ «Արիության համար», ՊՆ «Ղրաստամատ Կանայան», «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալներով։

Գ. Մինասյան

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Հարություն Վարանգյուլի լ30.3. 1972, գ. Փարաքար (ՀՀ Արմավիրի մարզ) - 8.8.1992, գ. Արծվաշեն (ՀՀ Գեղարքունիքի մարզ, ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ)Լ ազատամարտիկ։ 1992-ի հուլիս-օգոստոսին Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանական և Վահան-Արծվաշեն գյուղերի ուղղությամբ մղվող մարտերին։ Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանության մարտում. Ա. և 11 ազատամարտիկներ, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումն անվտանգ գոտի, իրենք զոհվել։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Թաղված է Եռաբլոարւմ։

Գոկ. Ս ոսպ յա Ա Հ., ՏասնԽկո. աոծվային թռիչք, ե., 1998։

Հ. Խաչատղաճ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Մկրտիչ Աշոտի (ծ. 18.12.1939, գ. Կաշծախ (Վրաստանի Ախալքալաքի շրջանվ, ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ (1997)։ Ավարտել է Չերեպովեցի (ՌԴ) կապի ռազմական ուսումնարանը (1962), ԽՍՀՄ ՊՆ կապի ռազմական ակադեմիան (1976) և գլխավոր շտաբի ակադեմիայի դասընթացները (1985)։ 1962-89-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒՀյուսիսկովկասյան, Միջինասիական ռազմական օկրուգներում, ԳԴՀ-ում տեղակայված զորախմբերում, գլխավոր շտաբում, 14-րդ բանակի կապի և Հարավարևմտյան զորամիավորումներում՝ որպես դասակի, վաշտի, գումարտակի, գնդի, բրիգադի հրամանատար, կապի զորքերի պետ։ 1992-ի փետրվար-հունիսին՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, 1992-94-ին և 1991-2000-ին՝ պաշտպանության նախարարի տեղակալ, 1994-95-ին՝ ՀՀ պետնախարարի խորհրդական, 2000-02-ին՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ։ 2002-ին զորացրվել է։

Ա. մասնակցել է ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի պլանների մշակման, ՀՀ բանակաշինության, ռազմական կապի համակարգի զարգացման աշխատանքներին։

Ա-ի անունով է կոչվել Կարծախի դպրոցը։

Կ. Ավագյան

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ջիվան Զավենի (6.7.1961, Երևան - 20.7.1991, գ. Վերինշեն (ԼՂՀ Շահումյանի շրջան)), ռազմական գործիչ։ Հայաստանի Ազգային հերոս (1996, հետմահու)։ «Հատակ գնդի» առաջին վաշտի հրամանատար։ Գործուն մասնակցություն է ունեցել Արարատի (Երասխ), Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Նոյեմբերյանի, Վայքի, Տավուշի և ԼՂՀ Շահումյանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել Շահումյանի շրջանի էրքեջ, Բուզլովս, Մանաշիդ և Վերինշեն գյուղերի ինքնապաշտպանական մարտերում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։

Գոկ. Դևոիկյան վ., Վէրոջին ճակատամսրոը, տհս Ավհտաբ&նեղր (դիմանկարի ժողովածու) գէՓսմ, Ե., 1997։ Բաղդասաոյան Դ., Դիմակայություն (հուշագուրթյուՏճեո), Ե., 1997։

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Աամվել Սերգեյի (ծ. 28.6. 1970, Ստեփանակերտ), ՊԲ գնդապետ (2001)։ Ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը (1996) և Ա. Պետերբուրգի ռազմական հրետանային ակադեմիայի դասընթացները (2000)։

1988-90-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1992-93-ին եղել է ՊԲ հրետանային մարտկոցի, 97-ին՝ հրետանային հետախուզական ստորաբաժանման հրամանատար, 1997-ի ապփլդեկտեմբերին՝ հրետանային բրիգադի օպերատիվ