Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/300

Այս էջը սրբագրված չէ

«Գանձակ» կոմիտեն հայկական թաղամասերում ստեղծել է պահակակետեր հարակից շրջաններից քաղաքում ապաստանած բռնագաղթածներին ապահովել սննդով, կազմակերպել սպրբեջանական թաղամասերում մնացած հայեՐԻ տեղափոխումը քաղարի հայկական մաս, բանակցություններ՝ վարել քաղաքի քաղաքացիական և զինվորական իշխանությունների հետ, ամենօրյա հանրահավաքներ անցկացրել, հրահանգներ տվել պահակակետերի ղեկավարներին։ Կ. ի-յան ուղղությունները ղեկավարել են Ա. Շահնազարյանը. Ջ. Զաքարյանը, Վ. Մաթևոսյանը, Յու. Դաշյանը, Տ. Բայանդուրյանը, Զ. Շահինյանը և ուրիշներ։ Ընդհարամների ժամանակ հայերը տվել են 3 զոհ, ադրբեջանցիները՝ 27 սպանված։ Կիրովաբադի տարեցների տան հայազգի 12 ծերերի ադրբեջանցիները պատանղել են և դաժանորեն սպանել։ Նրանց մասնատված դիակները հայտնաբերվել են 1988-ի ամռանը՝ Կխովաբադից ոչ հեռու։ Կ. ի. դադարեցվել է դեկտեմբերի 10-ից՝ խորհրդային զինվորների կողմից հայկական թաղամասը շրջափակելու պատճառով։ 1988-ի դեկտեմբերի 14-ից մինչև 1989-ի փետրվարը «Գանձակ» կոմիտեն գործել է ընդհատակում։

Կ. ի-յան շնորհիվ Կիրովաբադի բազմաթիվ հայեր փրկվել են ֆիզիկական բնաջնջումից, իսկ Շամխորի, Դաշքեսանի և Խանլարի շրջանների հայկական գյուղերի բնակիչները հնարավորություն են ստացել անվտանգ տեղափոխվել Հայաստան և Լեռնային Ղարաբսպ։

Գրկ. Ներսիսյան Գ., Վարդապետով Լ, Գանձակ նախնիրների կանչ, Ե.. 2003։ Նույնի, Գանձակ հուշեր. Ե., 2003։

Լ. Մհփք-Շահնազարյան

ԿՈԶԻՐԵՎ Անդշեյ Վլադիմիշովիչ քծ. 27.3. 1951, Բրյոաել (Բելգիա)Լ ՌԴ քաղաքական գործիչ։ ՌԴ արտաքին գործերի նախարար (1990-96)։ Պատմական գիտությունների թեկնածու (1978)։ Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1974)։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ ՌԴ ԱԳ նախարարի կարգավիճակով մասնակցել է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների մի քանի փուլերի։ 1992-93-ին միջնորդական առաքելություններով եղել է հակամարտության գոտում։ Մի քանի անգամ նախագահել է հակամարտող կողմերի բանակցությունները։ Կողմնակից էր կողմերի փոխադարձ համաձայնության վրա հիմնված կարգավորմանը։

ԿՈԼիյՐԶԱՇԵՆ. գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 30 կմ հարավ-արեմուտք 850 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 1082 հա։ Բնակչությունը՝ 345 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հիմնադրվել է XVI դ.։ Ունի միջնակարգ ղպաց, ակումբ, գոսդարան, բուժմանկաբարձական կետ։

Գյուղում կան 1 կիսաքանդ և 3 եկեղեցիների ավերակներ։ Գործում է խորհրդային բանակի գեներալ-գնդապետ, Խորհրդային միության հերոս Մ. Պաաեղովի (1899-1964) տուն-թանգարանը։

Կ-ում 1990-ին կազմավորվել է ինքնապաշտպանական ջոկատ, որը մասնակցել է Ասկերանի (Խոջալու), Շուշիի, Քելբաջափ, Ջաբոսյիլի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ Կ ից հրամանատարներ են եղել Ս. Կարապետյանը, Ա. Գփգորյանը (ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան), Ա. Պողոսյանը (ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան), Բ. Սահակյանը (ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան)։

Մ. Հարությունյան

«ԿՈԼՑՈ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ, տես

«Օղակ» գործողություն:

ԿՈՃՈՂՈՏ. գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 40 կմ հարավ-արեմուտք 1100 մ Զոհված ազատամարտիկների հուշահամալիրը Կոճողոտում