Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/304

Այս էջը սրբագրված չէ

կան որոնողական միությունների միջազգային ընկերության համակարգող խորհրդի նախագահը։ 1990-91-ին եղել է ԽՍՀՄ ՆԳՆ հետախուզական-օպերատիվ խմբի շտաբի պետ ԼՂԻՄ- ում։ Հակամարտության հիմնահարցի գնահատականներում և որոշումներում ունեցել է իրատեսական և սկզբունքային դիրքորոշում, պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայության պահանջներն ու իրավունքները, օգնել ընդհատակյա գործիչներին, Շարժման շատ մասնակիցների փրկել է բանտարկությունից և պատժամիջոցներից։ Քաջածանոթ է հայ-ռուսական հարաբերությունների պատմությանը, կողմնակից է երկու ժողովուրդների միջե բարեկամության բազմակողմանի զարգացմանն և ամրապնդմանը։

Երկ. է<.0թ(160Ա(Օ018 30ՈԱՕՕ1, ք., 2003.

Հ. Խաչատրյան

ԿՐԿԺԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԽՈՒՄԲ. կազմավորվել է 1989-ին։ Մասնակցել է Ստեփանակերտի (Կրկժան), ՄարտակեՐտ-Քելբաջար, Ստեփանակերտ-Շուշի, Կիչան-ՄարտակեՐՏ ճանապարհներ, գյուղ Քոլատակ-Կըրխկըզ լեռնագագաթ ուղղությունների, Հադարթի (Դոլանլար) մարտական գործողություններին։ Հրամանատար՝ Բ. Հակոբյան։

Մ. Հարությունյան

ԿՐԿԺԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄ, տեղի է ունեցել 1991-ի դեկտեմբերի 26-27-ին. վերսկսվել և ավարտվել է

1988- ի հունվարի 19-20-ին։ Սկսած 1990-ից՝ Կրկժանը (Ստեփանակերտի արվարձան) վերածվել է ռազմական հենակետի և այնտեղից պարբերաբար հրթիռահրետակոծվել է Ստեփանակերտը։ 1991-ի գարնանը Կրկժանում կազմավորվել է ընդհատակյա ինքնապաշտպանական ջոկատ (հրամանատար՝ Բ. Սարգսյան), իսկ արվարձանի հայկական թաղամասում և շրջակայքում տեղակայվել են «Արամ», «Արսեն», «Վարդան», «Սարո», «Լյովա». «Անդրանիկ», «Կարո», «Գենա», «Բենո», «Գագո», «Սլավիկ» և այլ կամավորական ջոկատներ՝ ընդամենը՝ 260 ազատամարտիկ։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ա. Տեր-Թադևոսյանը։