Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/306

Այս էջը սրբագրված չէ

ՀԱԱԳԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐ. 1. պատերազմի օրենքների և սովորույթների մասին միջազգային կոնվենցիաներ՝ ընդունված Հաագայի խաղաղության առաջին (1899) և երկորոյ (1907) վեհաժողովներում։ 1-ին վեհաժողովում (27 պետությունների մասնակցությամբ) ընդունվել է 3 կոնվենցիա՝ միջազգային ընդհատրմների խաղաղ կարգավորման, ցամաքային պատերազմի օրենքների ու սովաույթների, 1864-ի օգոստոսի 10-ի ժնևյան կոնվենցիայի սկզբունքները ծովային պատեարզմում կիարռելու մասին, ինչոյես նաև 3 հռչակագիր՝ օդաոյաՓկներից կամ նման այլ նոր միջոցներով արկերի և պայթուցիկ նյութերի նետումը 5 տարի ժամկետով արգելելու, խեղդող կամ վնասակար գազեր պարանակող արկեր չկիրառելու և մարդու օրգանիզմում հեշտությամբ շրջող ու տափակող գնդակներ չկիրառելու մասին։ Հատկրաղես կարևոր նշանակություն է ունեցել միջազգային բախումների խաղաղ լուծման մասին կոնվենցիան։ 2-րդ վեհաժողովում (44 պետությունների մասնակցությամբ) ընդունվել է 13 կոնվենցիա՝ միջազգային ընդհարումները խաղաղ կարգավորելու, ռազմական գործողություններ սկսելու, ցամաքային պատերազմի օրենքների ու սովորույթների, ցամաքային պատերազմի դեպքում չեզոք տերությունների և անձանց իրավունքների ու պարտավորություն ների, պատերազմական գործողությունների սկզբում հակառակորդի առևտրական նավերի դրության, առևտրական նավերը ռազմական նավերի վերածելու մասին և այլն։

2. Ռազմական հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954-ի կոնվենցիա։

3. Միջազգային մասնավոր իրավունքի մասին կոնվենցիաներ (1902-05, 1951, 1956), որոնց կիրառությունը նվազ կարևոր լինելու պատճառով դադարել է։

ՀԱԴՐՈՒԹ, քաղաք ԼՂՀ-ում՝ համանուն շրջանի վարչական կենտրոնը՝ Ստեփանակերտից 50 կմ հարավ-արևելք 750-800 մ բարձրության վրա։

Տարածքը՝ 230 հա. Հ-ի համայնքում ներառվել են նաև Վանք և Տյաք գյուղերը։ Համայնքի բնակչությունը՝ 2761 (2003)։ Ունի միջնակարգ (հայերեն և ռուսերեն բաժիններով), երաժշտական, սպորտ դպրոցներ, մշակույթի տուն, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, շրջանային կենտրոնական հիվանդանոց, գրադարան, պատմաերկրագիտական թանգարան, կապի բաժանմունք։ Համայնքում գործում են բաժնետիրական ընկերություններ, որոնք հիմնականում զբաղվում են առևտրական գործունեությամբ, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ, այգեգործությամբ, հացահատիկային և այլ բույսերի մշակությամբ։

Հ-ում է Ս. Հարություն եկեղեցին (XVII դ.), շրջակայքում՝ «Բերդին մուտք», «Ծծախաչ ղալա» բերդերի ավերակները, Վանքում՝ Սպիտակխաչ վանքը (XIV դ.), Տյաքում՝ Ս. Մեսրոպ (XIX դ.) եկեղեցին։

1988- 92-ին Հ-ում կազմավորվել է ինքնապաշտպանական 3 ջոկատ, որոնք առանձին