Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/309

Այս էջը սրբագրված չէ

ապևու-մշակութային, տնտեսական կենտրոններ։ XVII դ. ստեղծվել է Դիզակի մելիքությունը, ուը 1603-ին հավարտակով վավերացրել է Իրանի Շահ Աբբաս 1-ինը։ 1813-ին՝ Գյուլիստանի պայմանագրով երկրամասում հաստատվել է Ռուսաստանի տիրարդետությունը։ 1828-ից շրջանը ներառվել է Ելիզավետպոլի նահանգի մեջ։ Հաղարթում տեղակայվել է ռուսական սահմանապահ զորակայանը։ Հադրութում և այլ բնակավայրերում կառուցվել են քաղաքատիպ բնակելի, հասարակական, տնտեսական և այլ բնույթի շենքեր, եկեղեցիներ, ճանապարհներ։

1918-20-ին, ազգամիջյան ընդհարումների ժամանակ, թուրքական խառնամբոխին հաջողվել է կոսկի ճարակ դարձնել Հարար, Փոսջանց, Քարինգ, Ամուտեղ, Արեշատ և այլ գյուղեր։ 1920ական թթ. սկգբներին Թևան Ստեփանյանի և Արտեմ Լալայանի ղեկավարությամբ աշխարհազորայինները պարտության են մատնել հայկական գավառներ ներխուժած թուրք-ազերիներին և վերահաս կուծանումից փրկել հարավային Արցախը։ 1931-ին կագմավորվել է Հ.Շ.։ Հայրենական մեծ պատերազմի (1941-45) ժամանակ Հ. շ-ից զոարկոչվել է շրջանի բնակչության 38 %-ը (բացարձակ թվերով 8267 մարդ) կամ 1000 մարդու հաշվով 5-6 անգամ ավելի էր, քան ադրբեջանական մյուս շրջաններից էին զորակոչվել։ Շրջանից Խորհրդային միության հերոսի կոչման են արժանացել երկուսը, վեցը դարձել գեներալներ, մեկը՝ Ա. Խամփերցյանցը (Ս. Խորդյակով)՝ ԽՍՀՄ ավիացիայի մարշալ։ Հ. շ-ից պատերազմում զոհվել է 3952 մարդ։ 1949-ին Ալթայի երկրամաս է աքսորվել շուրջ 2000 ղիզակցի։

1960-ական թթ. և հետագա տարիներին շրջանի ծանւ վիճակի մասին բողոքի նամակներ են գլվել և ուղարկվել Մոսկվա։ Ա. Նիկողոսյանը (կուսշրջկոմի 1-ին քարտոպար), է. Լալայանը (շրջանային թերթի խմբազխ), Գ. Աթայանը (զինկոմ), Ն. Զայցեը (սահմանապահ ուղեկալի սպա), Շ. ՄկՀտչյաԹը (արցախագետ) իրենց ելույթներով, նամակներով փուձել են Կենտրոնի միջոցով բարելավել շրջանի անմխիթար վիճակը, սակայն չհասնելով որևէ արդյունքի՝ հեռացել են շրջանից։ 1987-ի վերջին ստեղծվել են ընդհատակյա խմբեր՝ Հադրութում (ղեկավաւներ՝ է. Աբրահամյան, Գ. Հայոսպետյան, Ա. ՍկոչյաԾ) և Տողում (Վ. Գփգոյան), որոնք երկրամասը Հայաստանին վերամիավորելու խնդիրը լուծելու համար կազմակերպել են ստորագրահավաք և բողոք-նամակների առաքումը Մոսկվա։ 1987-ի դեկտեմբերին Մոսկվա մեկնած ԼՂԻՄ պատվիրակությունների կազմում էին նաև Հադրութի ներկայացուցիչները (է. Աբրահամյան, Ա. Մկրտչյան և Ռ. Բալայան և ուրիշներ)։ Շաւժման ժամանակ բնակչության համախմբմանը և ինքնապաշտպանության կազմակերպմանը զգալի աջակցություն են ցույց տվել շրջանի կուսակցական և գործադիր մարմինների ղեկավարները (Գ. Բաղյան, Վ.

Նավասարդյան, Մ.

Աաֆարյան, Ա. Աբոսհամյան) և Խորհրդային Միության հերոս Ա. Գասպարյանը, որոնք կապի մեջ էին Երևանում Ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող գործիչների, հատկապես ծագումով դիզակցիներ Շ. Մկրտչյանի և Ի. Մուրարլյանի հետ։

Տեսարան Դիզափայտ լեռնազանգվածից

1988- ի ապրիլ-հուլիսին՝ «Օղակ» գործողության ժամանակ խորհրդային ՆԳ զուքերի և ադրբեջանական ՄՀՆՋ-ականներն անձնագրային ռեժիմի խախտման պատրվակով ձերբակալել, պատանդ են վերցրել Շարժման ակտիվիստներին, տեղահանել խաղաղ բնակիչների։ Հաշված օրերի ընթացքում հիմնովին ավերվել և թալանվել են Բանաձորի ենթաշրջանի բոլու գյուղերը, տեղահանվել Ջրաբերդ, Առաքյուլ, Կարմոսքար, Սարալանջ, Արեշատ, Քարագլուխ, Մյուլքոպարայ, Պետրոսաշեն, Ծամձու,

Խանձաձոր գյուղերը։

1991- ի ամռանը շրջանում կագմավորվել են կամավորական ջոկատներ, որոնք կենտրոնացվել են Հադրութում. Տողում ու Հին Թաղլարի ենթաշրջանում և ղեկավարվել շրջանի կենտրոնական շտաբի կողմից։ Հայաստանի կամավորական ջոկատների հետ