Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/323

Այս էջը սրբագրված չէ

Մեծ է Դաշնակցության դետ տարբեր շյկրների խորհրդարաններում, ինչպես և 1987հն Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում։

1988- ին տեղի ունեցած ՀՀԴ 24-րդ Ընդհանուր ժողովը որդեգրել է «Դեպի երկիր» կարգախոսը և պատրաստականություն է հայտնել իր բոլա հնարավորությունները ներդնելու արցախյան պայքարի գործում։ 1988-ին ՀՀԴ, ՌԱԿ-ը և ՍԴՀԿ համատեղ հեռագիր են հղել Մ. Գուբայ-ովին, հանդես եկել հայտարարությամբ և կոչով՝ ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու. Սումգափթի ջարդարարներին դատապարտելու պահանջով։ ՀՀԴ մասնակցել է նաև Հայաստանի և Արցախի քաղաքական, հասարակական կյանքին։ ՀՀԴ անդամները անդամակցել են ՀՀ և ԼՂՀ քսորհրդարաններին և կառավարություններին։ Խորհրդարանական մեծամասնության շնորհիվ ԼՂՀ ԳԽ առաջին և երկրորդ նախագահներ են ստրվել ՀՀԴ անդամներ Ա. Մկրտչյանը և Գ. Պետ/ոսյանը։

1990-ական թթ. սկգբին ՀՀ իշխանությունների ներքին և արտարին քաղաքականության, Ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ ունեցած դիրքորոշման պատճառով ՀՀԴ որդեգրել է ընդդիմադիր կոշտ կեցվածք։ ՀՀ նախագահի Լ 994-ի դեկտեմբերի 28-ի հրամանագրով, ապա և ՀՀ Գերագույն դատարանի որոշմամբ (1995-ի հունվարի 13)՝ Հայաստանում ՀՀԴ գործունեությունը կասեցվել է «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի խախտման պատրվակով։ ՀՀԴ Հայաստանի ղեկավար մարմնի անդամներից մի քանիսը տարբեր մեղադրանքներով ձերբակալվել են և դատի տրվել. Արգելվել է կուսակցության քարոզչական միջոցների գործունեությունը։ Լ. Տեր-Պետուսյանի հրաժարականից հետո ՀՀ արդարադատության նասարարության կոլեգիան 1998-ի փետրվարի 9-ի աոշմամբ՝ պաշտոնապես վերականգնել է ՀՀԴ գործունեությունը, կարճվել են Հայաստանի ՀՀԴ գործիչների դեմ հարուցված քրեական գործերը։

ՀՀԴ 28-րդ Ընդհանուր ժողովը (2000-ի փետրվսս) արձանագրել է, ՈՐ կուսակցությունը շարունակում է հավատարիմ մնալ իր ուղեգրած քաղաքականությանը՝ ռազմավարական գերակա նպատակ դիտելով ՀՀ և ԼՂՀ պետականությունների ամրապնդումը, Հայոց ցեղասպանության և հողային պահանջատիրության խնդիրների հետապնդումը։ Ժողովը որոշել է նաև կուսակցության գերագայն գործադիր մարմնի՝ Բյուրոյի կենտրոնական գրասենյակը Լիբանանից տեղափոխել Հայաստան։

2003-ին ընտրված ՀՀ Ազգային ժողովում ՀՀԴ-ն ունի 11 պատգամավորից կազմված խմբակցություն։ Դաշնակցությունը Հայաստանի Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ կազմել է կոալիցիոն կառավարություն։ ԼՂՀ Ազգային ժողովում ՀՀՂ-ն ունի 9-ը պատգամավորից կազմված խմբակցություն, ինչպես նաև կառավարության անդամներ։ ՀՀԴ հովանավորությամբ գործում են Հայ օգնության միությանը, Համազգային մշակութային միությունը, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը։ ՀՀԴ կուսակցական հանձնախմբերի մեջ ակտիվ դերակատարություն ունեն Հայ դատի հանձնախմբերը, ինչպես նաև ուսանողական, երիտասարդական միությունները։ Դաշնակցության հովանավորությամբ գործում են բազմաթիվ դպրոցներ, մարզական և մշակութային ակումբներ։ Կուսակցությունը հշատարակում է բազմաթիվ պարբերականներ, հովանավորում մի շարք լոստվական-քարոգչական միջոցների։

ՀՀԴ-ն և Ղարաբաղյան շարժումը։

1989-ին ձեռնարկվել է ՀՀԴ կազմակերպական վերադարձը հայրենիք։ Վերադարձի գործընթացի առանցքում եղել է արցախյան ազատագրական պայքարը։ Պայքարի խաղաղ շրջանին փոխարինած ռազմական բախման փուլում ՀՀՂ-ն առաջինների թվում նախաձեռնել է մարտական ջոկատների ձևավորման, նրանց մարզումների և զինելու գործը։ Այդ աշխատանքներն առաջին վաղում իրականացվել են Արցախի սահմանային գոտում և ռազմավարական նշանակության շրջաններում (Գետաշենի ենթաշրջան, Շահումյան, Մարտակերտ, Բեոլաձոր, Հադրութ)։ Այդ փուրի աշխատանքներից էր նաև ինքնապաշտպանական շրջանների ձևավորումը։ Զինված պայքարի առաջին փուլում ծրագրվել ու իրականացվել են պարտիզանական բնույթի գործողություններ, որոնց մասնակցելու համար Հայաստանից պարբերաբար կամավորական ջոկատներ են գործուղվել Արցախ։ Ակնհայտ էր դառնում նաև, ու անհրաժեշտ է ինքնաբուխ գործող կամավորական խմբերը համախմբել ընդհանուր ղեկավարության ներքո։ ՀՀԴ-ն զգալի դեր ունեցավ նաև հաջորդ փողում, երբ իրականացվեց կամավորական ջոկատներից բանակի կազմավորման և Արցախի քաղաքական կառույցների