1988- ի հունվարի 12րին ԽՍՀՄ ԳԽ Նախագահության ոաշմամբ ԼՂԻՄ-ում մտցվեց հատուկ կառավարման ձե՝ Հատուկ կառավարման կոմիտե։ Այն մի շարք միջոցառումներ է իրագուծել ՀԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի միջև տնտեսական ու մշակութային կապերի հաստատման ուղղությամբ, ինչը Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարությունը գնահատել է ուրղես հանրարղետության ինքնիշխան իրավունքների սահմանափակում։ Հատուկ կառավարման կոմիտեն լուծարվել է, և ստեղծվել է, այսպես կոչված, Հանրապետական կազմկոմիտե, ուն իրագործել է բացահայտ հակահայկական քաղաքականություն։ Նման պայմաններում ՀԽՍՀ ԳԽ և ԼՂԻՍ Ազգային խորհուրդը 1989-ի դեկտեմբերի 1 -ին ընդունել են համատեղ որոշում Լեռնային Ղարաբաղի և ՀԽՍՀ-ի վերամիավորան մասին, ուը 1990-ի սկզբին չեղյալ է հայտարարվել ԽՍՀՄ ԳԽ կողմից։ 1990-ի հունվարին Ադրբեջանի ժողովրդական ճակատը իշխանությունների օժանդակությամբ Բաքվում կազմակերպել է հայ բնակչության կոտորած, որին զոհ են դարձել հաւյուրավոր հայեր։ Քաղաքի հայ բնակչությունը, թողած բնակարան ու գույք, հեռացել է Ադրբեջանից (տես Բաքվի ջարդեր)։
Կենտրոնի թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ դիմել է ԼՂԻՍ-ի և ՀԽՍՀ-ի շրջափակմանը, ինչը ծայրաստիճան աել է իրավիճակը։ Սկսվել են հայ-ադրբեջանական բախումներ, հարձակումներ՝ Նոյեմբերյանի, Իջևանի, Շամշադինի, ճամբարակի, Վարդենիսի, Արարատի, Վայքի, Եղեզնաձոփ, Գոփսի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի շրջանների սահմանամերձ գյուղերի վրա, որոնց ի պատասխան՝ գրեթե բոլու քաղաքներում ու շրջաններում կազմավորվել են շուրջ 180 կամավորական ու ինքնապաշտպանական ջոկատներ։
1989- ի մայիսի 20-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, և ժողովրդավարական ուժերի հաղթանակով Հայաստանում ավարտվել է կոմունիստական մենիշխանությունը և խորհրդային համայնավարական հասարակաւգի 70-ամյա շրջանը։ Խորհրդային Միությունում սա օրինական ճանապարհով առաջին իշխանափոխությունն էր։ Նույն թվականի օգոստոսի 3-ին ԳԽ նախագահ է ընտրվել Հայոց համազգային շարժման նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, առաջին տեղակալ՝ Բ. Արարքցյանը, տեղակալ՝ Գ.Հարությունյանը, Կառավարության
նախագահ՝ Վ. Մանուկյանը։ Օգոստոսի 23-ին ԳԽ պատգամավուների ձայների 2/3-ով ընդունվել է Հայաստանի անկախության մասին հռչակագիր Հենվելով ԽՍՀՄ Սահմանադրության և գործող օրենքների վրա՝ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է անկախության գործընթացի սկիզբը։ ՀԽՍՀ վերանվանվել է Հայաստանի Հանրապետություն և Հռչակագրի՝ սահմանաղրական ուժ ունեցող դրույթներով հիմք է դրել անկախ պետականության կառույցների ստեղծման, ժողովրդավարականազատական հասարակարգի և ազատ շուկայական տնտեսության հիմՀանրահավաք Եշևանի
քելը։ 1991-ի հունվարի 30-ին ՀՀ ԳԽ պաշտոնաԱնկախության հոաղա-
կան հայտարարությամբ մերժել է մասնակցել ոսկում (1988 փետրվար)
ԽՍՀՄ պահպանման հարցով կենտրոնական իշխանությունների մարտի 17-ին նշանակված հանրաքվեին, որից հետո՝ 1991-ի մարտի 1-ին, ՀՀ ԳԽ նշանակել է ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետություն հռչակելու հարցով սեփական հանրաքվեն։ Չնայած ընդդիմացող ուժերի (կենտրոնական իշխանություններ Հայաստանի կոմունիստական կուսակցություն և այլն) հարացած բազմաբնույթ խոչընդոտներին, 1991-ի սեպտեմբերի 21-ին անցկացվել է համաժողովրդական հանրաքվե, որին մասնակցել է ընտրական տարիք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի 95,4 %-ը (2.163.967-ից՝ 2.056.758-ը), կողմ են քվեարկել մասնակիցների ավելի քան 99 %-ը (2.042262)։
Հանրաքվեի արդյունքների հիման վրա ՀՀ ԳԽ
1990- ի սեպտեմբերի 23-ին ՀՀ հռչակել է անկախ պետություն։
Հայաստանի երրորդ Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Տարածությունը՝ 29,8 հզ. կմ2, բնակչությունը՝ 3002594 (2001)։ Մայրաքաղափ՝ Երևան։ Պետական լեզուն՝ հայերեն։
Ունի 953 գյուղ, 48 քաղաք, 932 համայնք, որից 871-ը՝ գյուղական, 61-ը՝ քաղաքային (2004)։
Տարածքն զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան ոչ մեծ մասը։ Սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, Ադրբեջանին, Վրաստանին, Թուրքիա-