Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/34

Այս էջը սրբագրված չէ

ցիալիստական Հանրապետության մասերը»։ Սակայն նշեք ու կես ամիս հետո Ադրբեջանի ղեկավարաթյունը վերանայել է իր ոաշումը. իսկ Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջե 1921-ի մարտի 16-ի կնքված այսպես կոչված բարեկամության և եղբայրության Մոսկվայի պայմանագրի 1-ին հոդվածի վերջին մասով և 2-րդ ու 3-րդ հոդվածներով՝ Թուրքիային էին անցել Բաթումի մարգի հարավային մասը և Արդվինը. Հայաստանից՝ Կաաի մարզը և Սուրմալորի գավառը։ Հայաստանից անջատվում և որպես ինքնավար տարածք Խորհրդային Ադրբեջանի պետական իշխանությանն էր անցնում Նախիջևանի գավառը, Շարուր-Դարալազյագի գավսաի մեծ մասը և Երևանի գավառի մի մասը, ընդ որում, հատուկ նշվում էր, որ Ադրբեջանն այդ ինքնիշխանությունը չի զիջի երրորդ պետության։ Պայմանագրի դրույթները կոպտորեն ոտնահարում էին Հայաստանի կենսական շահերը, և փաստորեն Հայաստանին առընչվող հարցերը լուծվեցին նրա թիկունքում։

1919-ի հուլիսի 4- ին կուսակցական մարմին ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյորան քվեարկությամբ որոշում է ընդունել Լեռնային Ղարաբսպը թողնել Հայկական ԽՍՀ կազմում։ Հաջորդ օրը, սակայն, այդ նույն մարմնի առանց քվեարկության կայացրած որոշման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը միավորվել է Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ ստանալով լայն ինքնավարության իրավունք խես Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկ՝ ների) կուսակցության կենտկոմի Կովկասյան բյորա հոդվածամի Իրավական տեսակետից ուժ չունեցող այդ որոշումն անգամ (ընդունվել էր կուսակցական մարմնի կողմից) իրագործվել է երկու տարի ձգձըգումներով՝ 1923-ի հուլիսի 7-ին (տես Լեռնային Ղարաբաղի Հանարպետություն հոդվածում)՝ վերադաս կուսակցական մարմինների մի շարք կարգադրություններից ու հրահանգներից հետո։ Հաշվի առնելով Ա-ի համար Շուշիի ռազմավարական կարևորությունը՝ նայ փոխարեն ԼՂԻՄ-ի վարչական կենտրոն է հռչակվել Խանքենդի գյուղը (ներկայումս՝ Ստեփանակերտ)։ Իսկ կանխամտածված սահմանազատման հետևանքով՝ 6 կմ լայնությամբ նեղ շերտով արհեստականորեն անջրպետվել են Լեռնային Ղսրարբաղն ու ՀԽՍՀ-ն, ստեղծվել է Կարմիր Քրդստանը։

1921-ի մարտի 12-ին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունը Հայաստանի և Վրաստանի խորհրդային հանրապետությունների հետ կազմել են Անդրկովկասլան Ֆեդերացիան, որն իր հերթին 1922-ի դեկտեմբերին մտել է կազմավորված ԽՍՀՄ կազմի մեջ։ 1936-ի դեկտեմբերի 6-ին Ադրբեջանը հայտարարվել է ինքնուրույն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն՝ ԽՍՀՄ կազմում։

1919- 24-ի ընթացքում Նախիջևանը երեք անգամ փոխել է իր կարգավիճակը՝ խորհրդային հանրապետություն, երկրամաս, ինքնավար հանրապետություն։ Պետականորեն արգելելով իրենց բնակավայրերից բռնագաղթած հայերի վերադարձը հայրենիք (Ադրբեջանական ԽՍՀ Կենտգործկոմի 1926-ի ապրիլի 6-ի որոշումը)՝ խորհրդային Ադրբեջանը կտրուկ փոխել է Նախիջևանի ժողովրդագրական իրավիճակը՝ հօգուտ թուրքերի։ 1916-ին հայերի թիվը Նախիջևանում եղել է 53,9 հզ.՝ կազմելով բնակչության ընդհանուր թվի մոտ 40 77-ը. 1926-ին՝ 11,3 հզ., իսկ 1974-ին՝ 3,4 հզ.։

Հաջորդ խնդիրը բռնակցված շրջանների և այլ բնիկ հայկական բնակավայրերի հայաթարի անելն էր. որն իրագործվել է տարբեր եղանակներով. 1950-ական թվականներին վարչատարածքային վերաձևման են ենթարկվել ՀԽՍՀ-ին սահմանակից մի շարք տարածքներ, ստեղծվել են ադրբեջանական նոր բնակավայրեր (1939-ին՝ Մէ-ին սահմանակից ժդանովի շրջան, 1954-ին և 1949-ին՝ Սինգեչսրուր և Սումգայիթ քաղաքներ, և այլն)։ Այս վերաձևումների հետևանքով վրոխվել է հայկական բնակա-