Վ. Այվազյան, Գ. ՄիԽյհլյան, Մ. Մհլքոնյան, Ջ. Աբրահամյան. Թ. Կրպհյան, Յու. Պողոսյան:
ՀՀ նախագահի 1999-ի դեկտեմբերի 27-ի հրամանագուվ հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնուհվել Աժ նիստերի դահլիճում ահաբեկչության զոհ դարձած ՀՀ Աժ նախագահ Կ. Դհմխճյանին և վարչապետ Վ. Սապսյանին:
Գրկ. Հայաստանի Հանրապետության գործող օրենագրքիր ժամանակագրական ժողովածու (1990-1995 թթ.), Ե.. 1995։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՑ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ. քաղաքական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1989-ին՝ Հ. Ափստակեսյանի Ա Ռ. Տիտանյանի նախաձեռնությամբ։ Գործել է մինչև 1998-ը։ Կազմակերպության նպատակն էր անկախ պետականության վերականգնումը, Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը, կամավորական ջոկատների ստեղծումը։ Ուներ քաղաքական խորհուրդ, ռազմական շտաբ, պաշտոնաթերթ՝ «Դաշնակցություն» (1990-96, խմբագիր՝ Ղ. Հայոսպետյան)։ 1990ին կազմավորել է «Վապան Մամիկոնյան» (հրամանատարներ՝ Ա. Ափստակեսյան. Կ. Ստեփանյան). «Աշոտ Երկաթ» (Ա. Մինասյան), «Արամ Մանուկյան» (Ռ. Ռոստոմյան. Գ. Սուքիասյան), «Հայր Վահան» (Վ. Մաթևոսյան). «Դրաստամատ Կանայան» (Ս. Թումանյան), «Նիկոլ Դուման» (Խ. Գասպարյան). «Դավիթ Բեկ» (Վ. Մելքոնյան, Գ. Աբրահամյան. Ա. Յագիչյան), «Սհրոբ Աղբյուր» (Ս. Սապսյան). «Արարատ» (Ղ. Խաչատրյան), էջմիածնի «Արծիվ-19» (Գ. Գառնոյան). Վարդենիսի. Նյութական մատակարարման մարտական (Հ. Հեփմյան), պահեստազորային (Մ. Մուսախանյան) կամավորական ջոկատները (գլխավոր հրամանատար՝ Ա. Պարոնյան)։ Ջոկատները մասնակցել են ՀՀ Նոյեմբերյանի. Կրասնրաելսկի. Վարդենիսի. Արարատի. Գոփսի. Մեղփի. Կապանի և ԼՂՀ Մարտունիի. Մարտակերտի. Աղդամի. Լաչինի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատներից զոհվել է 104 ազատամարտիկ։
Ա. Պարոնյան. Հ. Խաչատրյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀՀԿ). հասարակական-քաղաքական կազմակերպություն (2003-ից՝ կուսակցություն)։ հիմնադրվել է 1990-ի ապրիլի 2ին՝ Երևանում։ Հիմնադիր խորհրդի անդամներ՝ Լ. Հակոբյան. Ա. Նավասարդյան, Ա. Հակոբյան. Կ. Սուղյան. Ա. Աղաբեկյան և ուփշներ։ ՀՀԿ-ի կայացման մեջ գործուն մասնակցություն են ունեցել Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) առանձին անդամներ և Անկախության բանակի (ԱԲ) հրամանատարներ։ ՀՀԿ Հայաստանում պաշտոնապես գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունն է։
ՀՀԿ հայ հասարակական-քաղաքական կյանքում առաջին անգամ ներկայացրել է ազգային ազատական աշխարհայացքը՝ հիմնված ազգայնականության, ազատականության և ժողովրդավարության գաղափարական սկզբունքների վրա։ ՀՀԿ ժառանգորդն է Ճ1Ճ-ՃՃ դդ. հայ ազգային ազատագրական պայքարի առաջատար քաղաքական հոսանքների, նաև խորհրդային շրջանում Հայաստանի անկախության համար պայքարող հայ ընդհատակյա քաղաքական կազմակերպությունների (ԱՄԿ՝ 1967-87)։
ՀՀԿ իր գլխավոր առաքելությունը համարում է հայոց պետականության հաստատումն ու հզորացումը. պայքարը հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի։ ՀՀԿ ձգտում է հասարակական գիտակցության մեջ ամոսպնդել ազգային գաղափարախոսության, ազատամտության և ժողովրդավարական արժեքները, նպաստել ազգային ինքնագիտակցության զարթոնքին, հայկական հոգեկերտվածրի վերածննդին՝ հիմնվելով նժդեհյան ցնդականության ուսմունքի հիմնադրույթների (ցեղի ճանաչում, հայրենի հողի պաշտամունք, սերունդների միջև հոգևոր կապ. սեփական ճակատագիրն ապար պայքարով կերտելու վճռականություն, ազգային հոգևոր-բաայական ու մշակութային արժեքների զարգացում) վրա։ ՀՀԿ ընդունում է. որ իր դավանած արժեքների կենսագործման լավագույն