Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/356

Այս էջը սրբագրված չէ

զանչի, Կարմոսքար. Աղքենդ. Հանդ). Գորիսի(Կոռնիձու, Շոանուխ, Խնձորեսկ), ԼՂՀ Շահումյանի (էրքեջ. Բորդլուխ, Մանաշիդ), Մարտակերտի (Դրմբոն, Մաղավուզ, Ջանյաթաղ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են Կփ\Հ.Քոչարյանը. Մ. Մորոսղյանը, Ս.Ջահանցիրյանը։ Ջոկատից զոհվել է 7 ազատամարտիկ։

է. Քոչարյան

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Ավետիք Վարդանի (24.9. 1964, գ. Ավետարանոց (ԼՂՀ Ասկերանի շրջան) - 14.11.1994. գ. ԱվետարանոցԼ ազատամարտիկ։ 1983-85-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

1992- 94-ին կամավորական ջոկատի (հրամանատար) և Ասկերանի ՊՇ ստորաբաժանումների կազմելում մասնակցել է Ասկերանի, Շուշիի, Մարտակերտի, Աղդամի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մայրական երախտագիտություն Արցախի քլսջուղիներին» հուշամեդալով։ Թաղված է Ավետարանոցում։

Հ. Խաչատրյան

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Արթուր Էդիկի (16.6.1963. գ. Խանաբադ (ԼՂՀ Ասկերանի շրջան) - 12.6.

1992, գ. Խանաբադ). ազատամարտիկ։ 1981-83ին ծառայել է ԽՍՀՄ ԶՌԽում։ 1991-ին գյուղում կազմավորել է ինքնապաշտպանական ջոկատ։ 1991-92-ին մասնակցել է Ասկերանի, Խանաբադի, Խրամութի ինքնապաշտպանական մարտերին։ 1992-ի հունիսի 12-ին Հ. ջոկատի մի խումբ ազատամարտիկների հետ Խանաբադի մոտ ոչնչացրել է հակառակորդի Տ-72 տանկը և կանխել հակառակորդի առաջխաղացումը։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Խանաբադում։ Ծննդավայրի միջնակարգ դպրոցը կոչվել է Հ-ի անունով։

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Արմեն Անդրեյի (11.9.1962, գ. Ակնադբյուր (ԼՂՀ Ասկերանի շրջան) - 28.12.1993, Սալախլու Քենգեռլի (Աղդամի շրջան)), ազատամարտիկ։ 1980-82-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1988-ից մասնակցել է Շարժմանը։

1988- ից կամավորական ջոկատի և Ասկերանի ՊՇ ստորաբաժանումների կազմելում մասնակցել է Շոշ-Քարինտակ-Ամարասի հովտի, Նաբիլար, Զառսլու, Լիսազու, Աոիագյադուկ, Շռլան

Հ.Շ.Հայոսպետյան բնակավայրերի, Լաչինի, Շուշիի, Մարտակերտի (Կիչան, Զլդրան, Մեծշեն, Ռւմորդլու են), Քելբաջարի, Աղդամի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել Շահբուլաղ բարձունքում տեղակայված հակառակողի դիրքերը զրավելու ժամանակ. Հ. երկու ընկերների հետ բարձրացել է պարսպապատի վրա. նռնակը նետել խրամատում պատսպարված զինյալների վրա, ինքնաձիգի կրակահերթով խուճապ առաջացրել թշնամու դիրքերում։ Օգնության հասած ազատամարտիկներն ամրապնդել են հաղթանակը։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Ակնաղբյուրում։

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Թաթուլ Սլավիկի (ծ.13. 1974, գ.ճարտար (ԼՂՀ Մարտունիի շրջան))։ ՊԲ փոխգնդապետ (2002)։ Ավարտել է Խարկովի տանկային բարձրագույն ուսումնարանը

(1991) ։ 1992-2002-ին՝ ՊԲ Ր4Զ զորամասի վաշտի, գումարտակի հրամանատար. զորամասի հրամանատարի տեղակալ, 2002-ից՝ զորամասի հրամանատար։ Հ. 1992-94-ին ՊԲ զորամասերի տարբեր ստորաբաժանումների կազմելում մասնակցել է Քելբաջարի, Մարտակերտի, Աղդամի, Ֆիզուփի, Ջաբրայիլի ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ Հ. ոչնչացրել է հակառակողի տանկեր. ՀՄՄ-ներ և բազմաթիվ մարտական մեքենաներ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1ին աստիճանի շքանշանով։

Ս. Մարգարյան

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հայսեր Շահենի (10.10. 1965, գ. Գյունե ճարտար (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 7.9.1992, գ. Սոս (ԼՂՀ Մարտունիի շրջան)), ազատամարտիկ։ 1983-85-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1991-92-ին մասնակցել է Վերին Վեյսալոփ, Խոջավենդի, Ղարադաղլոփ, Սոս-Մաճկալաշեն ուղղության ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-ղ աստիճանի շքանշանով։ Թաղված է ճարտարում։

Հ. Աբրահամյան, Հ. Հարությունյան

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍերԺ Ռուբենի (4.9.1961, գ. Գյունե ճարտար (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 15.8.1992. գ. Վերին Վեյսալու (Ֆիզուփի շրջան)), ազատամարտիկ։ ՊԲ լեյտենանտ (1995)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը