Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/358

Այս էջը սրբագրված չէ

ռուս.)։ Խանզադյան Ն.. ԽՍՀՄ ժողովրդավաոման շարժումների հիմնադիրն ու առաջնորդը. Ե., 2002։ Րբսրօբուր 8., ձսբաստՀէասՀր ո ՏՐՕ տարղ։ Տ., 1998.

Ս. Գրիգորյան, Ն. Խանզադյան

ՀԱՅՐՅԱՆ Բաբա Մաքսիմի ք12.12.1965, գ. Թսպասեռ (ԼՂՀ Հադրութի շրջան) - 18.1.1994, գ. Կարախանբեյլի (Ֆիզուլիի շրջան)). ազատամարտիկ։ 1984-86-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Կապանի շինարարական տեխնիկումը (1988)։

1988- 94-ին կամավորական ջոկատի, Հադրութի ՊՇ ստորաբաժանումների կազմելում մասնակցել է Հադրութի (Սարինշեն) ինքնարդաշտպանական և Ջաբոսյիլի, Ֆիզուլիի, Լաչինի, Քելբաջարի շրջանների ազատագրական մարտերին։ Հադրութի շրջանի Այգեստան գյուղի համար մղված մարտերի ժամանակ խփել է զոսհամեքենա։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Թաղասեռում։

ՀԱՅՐՅԱՆ Համլետ Գուրգենի ք23.9.1971, գ. Մեծ Թաղեր (ԼՂՀ Հադրութի շրջան) - 1.3. 1993, ՀադրութԼ ազատամարտիկ։ Մասնակցել է Հադրութի շրջանի ինքնարդաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ, միջազգային խաղաղության և ժողովուրդների խաղաղ գոյակցության դեմ ուղղված համամարդկային վտանգավորության հանցագործություններ։ Միջազգային սովորութային իրավունքի, համաձայնագրերի ու սկըզբունքների, ինչպես նաև միջազգային ռազմական տրիբունալների կանոնադրությունների համաձայն՝ Հ. մ. դ. (ագրեսիվ պատերազմների սանձազերծում, պատերազմի օրենքների ու սովորույթների խախտում, գերիների նկատմամբ դաժանության դուհորում, զավթած տարածքների բնակչության բնաջնջում և ստրկացում, անմեղ քաղաքացիների տանջահարում, հանարյին կամ մասնավոր սեփականության կողոպուտ, քաղաքական. ռազմական կամ կրոնական շարժառիթներով հետապնդում, ցեղասպանություն, ահաբեկչական գործողությաններ են) կատարած պետությունները ենթարկվում են բարոյական, քաղաքական, նյութական, անհատները՝ քւեական պատասխանատվության։ Մարդկության դեմ ուղղված ծանւ հանցագործություններից են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրք կառավարողների կողմից հայելի, Երկրորդ համաշխարհային պատերազմի (1941-45) տարիներին գերմանական ֆաշիստների կողմից հրեաների նկատմամբ գործադրված ցեղասպանությունները, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ Սամգայիթի ցեղասպանությունը (1988), Մարաղայի եղեռնագործությանը (1992), Բաքվի ջարդերը (1990)։

1968- ին ընդունվել է պատերազմական հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի չկիրառման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան։

Գրկ. Մելիք - Շահնազարյան Լ. Ադրբեջանի ռազմական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խադաղ բնակչության դեմ, Ե., 1998։

ՀԱՍԱՆՈՎ Հասան Ազիզ օղլի (20.10.1940. Թբիլիսի), Ադրբեջանի Հանրապետության վարչապետ՝ 1991-92-ին։ Հ. Ալիևի զարմիկը։ Տարբեր տարիների զբսպեցրել է կուսակցական և պետական բաւձւ պաշտոններ։ Կիրովաբաղի քաղխորհրդի առաջին քարտոպարի պաշտոնավարման ընթացքում (1981 -90) Հ. զգալի ջանքեր է գործադրել Կիրովաբաղի հայությանը տեղահանելու ուղղությամբ։

«ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴ», զոարմիավորում։ Կազմավորվել է 1990-ին, Երևանում։ Ունեցել է շտաբ, մարտական դրոշ։ Գունդը բաղկացած և 1-ին (հրամանատար՝ Ս. Եդիազարյան, շտաբի պետ՝ Ա. Գյուրջինյան), 2-րդ (Մ. Կիրակոսյան, հրամանատարի տեղակալներ՝ Հ. Գինրայան, Ա. Հովհաննիսյան), դեսանտային (Ա. Պապյան, Վ. ճուգնցյան) գումարտակներից, 1-ին (Ջ. Աբ-