Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/363

Այս էջը սրբագրված չէ

տություն Արցախի քաջորդիներին» և ավելի քան 25 այլ մեդալներով ու հուշամեդալներով։ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Բենիկ Նիկոլայի (ծ. 8.6. 1946, գ. Հաթերք (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ւիրաբույժ։ ՀՀ բանակի ռազմաբժշկական ծառայության հիմնաղիր։ Բժշկական ծառայության գնդապետ (1994)։ Բժշկազիտո1թյան դոկտոր (1991), պրոֆեսու( 1995)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1970)։ 1972-87-ին աշխատել է ՀԽՄՀ Արագածի, Վարդենիսի, Հրազդանի շրջանների գլխավոր բժիշկ։ 1991-92-ին՝ ՀՀ առողջապահության նախարարության բուժկանխարգեփչ գլխավոր վարչության, 1993-95-ին՝ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության, միաժամանակ (1994-97-ին) Երևանի պետական բժշկական ինստիտուտի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պետ, 2002-ից՝ ՀՀ կուրուտաբանության և ֆիզիկական բժշկության ինստիտուտի տնօւեն։ Հ. գործուն մասնակցություն է ունեցել բանակի բժշկական ծառայության հիմնաղրույթների մշակման, հրապիտալների կազմակերպման, հիվանդ և վիրավոր ազատամարտիկների բուժման աշխատանքներին։ Գիտական աշխատանքները վեոսբերում են ռազմադաշտային վիրաբուժության, արտակարգ իրավիճակում համակարզի կառավարման հիմնախնդիրներին։ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Հարությունով) Գրիգու Արտեմի (7.11.1900, ք. Թելավ (Վրաստան) - 9.11.1957, Թբիլիսի), քաղաքական, պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ (1919-ից)։ Աովորել է Մոսկվայի ժողտնտեսության ինստիտուտում (1922-24)։ 1921-37-ին աշխատել է Վրաստանի կոմկուսի կազմակերպություններում (1934-37ին՝ Թբիլիսիի քաղկոմի քարտուղար)։ 1937-53-ին՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտոպաւ (1938-ից՝ նաև Երևանի քաղկոմի առաջին քարտուղար)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (194145) եղել է Անդրկովկասի ռազմաճակատի ռազմական խորհրդի անդամ, ղեկավարել Հայկական ազգային զորամիավորումների ստեղծման գործը։

1945- 47-ին՝ հայերի հայրենադարձության ժամանակ, Հ. փուձել է լուծել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու հարցը՝ ԽՍՀՄ ղեկավարությանը հասցեագրված դիմումում խնդրի լուծումը պատճառաբանելով հայրենադարձներին տեղավորելու անհրաժեշտությամբ։ 1949-ին նամակով դիմելով անձամբ Ի. Ստալինին՝ փուձել է կանխել «անբարեհույս» որակված հայ ընտանիքների արտաքսումը Ալթայի երկրամաս։ 1953-ին Հ. ազատվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության ԿԿ-ի առաջին քարտոպարի պարտականությունից։ ԽՍՀՄ (1937-54), ՀԽՍՀ (1938-55) ԳԽ պատգամավու։ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Համլետ Միքայերի (ծ. 5.10.1947, գ. ճարտար (ԼՂՀ Մարտունիի շրջան)), հասարակական, քաղաքական գործիչ։ Պատմական գիտությանների թեկնածու։ «Արցախ» հայւենակցական միության նախագահ (2001-ից)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1970)։ 1970-97-ին աշխատել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում, 1997-99-ին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական։

Արցախ է առաքել մարդասիրական օգնություն, կազմավորել կամավորական ջոկատներ։

1989- ին ընտանիքով տեղափոխվել է ճարտար, որդու հետ մասնակցել Մարտունիի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։

ՀՀ ԱԺ պատգամավոր (1999-2003 և 2003-ից)։ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայկ Արտեմի (ծ. 20.10. 1955. Երևան), ՀՀ Ներրին ծառայության գեներալ-լեյտենանտ (2000)։ 1974-76-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Ոյազանի միրիցիայի բարձրագույն դպրոցը (1981)։

1981- ից տարբեր պաշտոններ է վարել ՀՀ ՆԳՆ համակարգում, 1992-99-ին եղել է ՆԳ նախաոաի տեղակալ, առաջին տեղակալ, 1999-ի հոկտեմբեր-նոյեմբերին՝ նախարարի տեղակալ-ներքին զուքերի հրամանատար, 1999-2003-ին՝ ՆԳ նախարար, 2003-ից՝ ՀՀ ոստիկանության պետ։ Հ. կազմակերպել է ՆԳ համակարզի ծառայողների մարտական պատրաստականության հավաքներ, ՀՀ սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության ապահովման, հանցավոր տարրերի ոտնձզություններից ազգային ունեցվածրի պաշտպանության աշխատանքները։ 1992-ի հոկտեմբերին ՆԳ ծառայողներից կազմավորել է կամավորականների զումարտակներ, եղել ՀՀ ՊՆ և այլ գերատեսչությունների համագործակցված աշխատանքներ իրականացնող օպերատիվ շտաբի պետ և մինչև 1994-ը պարբերաբար եղել է ԼՂՀ և ՀՀ սահմանամերձ շրջաններում։

Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ», ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով։ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հրաչյա Վազգենի (ծ. 1.10.1956, ք. Ստեփանավան), ՀՀ ոստիկանության գեներալ-մայու (1999)։ Ավարտել է