Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/37

Այս էջը սրբագրված չէ

Շնորհիվ իր ակնհայտ թուրքամետ քաղաքականության Ա. էլչիբեյը զգալի աջակցություն է ստացել նաև Թուրքիայից։ Այս գլությունը շարունակվել է մինչև 1992-ի վերջը, երբ հայկական ուժերը համախմբվելով և վերադասավորվելով՝ յրնցել են հակահարձակման։ Իսկ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի 1993-ի ձեռնարկած հաջող գործողությունները և հատկապես Քելբաջարի ազատագրումը լոսջ հարված է հասցրել Ա. Էլչիբեյի հեղինակությանը։ 1993-ի ամռանն Ադրբեջանի խոշու քաղաքներում, և մասնավորապես Բաքվամ, հետզհետե սկսել է տարածվել հանրահավաքների սղիքը՝ բարենպաստ հող նախապատրաստելով հերթական հեղաշրջման համար

Նույն թվականի հունիսին ԱՀ ազգային բանակի երկարդ էքսպեդիցիոն կորպուսի հրամանատար, գնդապետ Ս.Հուսեյնովի խռովությունը Գյանջայում (Գանձակ) և նրան հավատարիմ զորքերի ռազմարշավը դեպի Բաքու ստիպել են Ա. էլչիբեյին գաղտնաբար հեռանալ մայրաքաղաքից և ապաստանել Նախիջևանի Քաղաքիկ գյուղում։

Այս դրությունից օգտվել է Հ. Ափևը, և նշանակվել հանրապետության նախագահի պաշտոնակատար։

Գալով իշխանության՝ Հ. Ալիեն իր հեղինակությունն ամարպնդելու համար փորձել է կրկին օգտագործել ղարաբաղյան հաղթաթուղթը, խոստանալով կարճ ժամանակում Ղարաբաղը վերադարձնել Բաքվի իշխանություններին։

1989-ի դեկտեմբերի 18-ից մինչ 1994-ի փետրվար ամիսը տեած ադրբեջանական բանակի և Հ. Ալիեի անմիջական նախաձեռնությամբ հրավիրված աֆղան, արաբ, չեչեն և թուրք վարձկանների մասնակցությամբ ամբողջ ճակատով սկսված հարձակողական գործողությունները էական փոփոխություններ չմտցրին պատերազմի ընթացքի մեջ։ Ավելին, այս հարձակողական ռազմագործողությունը շատ թանկ նստեց ադրբեջանական կողմի վրա՝ պատճառելով հսկայական մարդկային և նյութական կորուստներ։ 1994-ի ապրիլին ԱՀ ստիպված էր ընդառաջ գնալ ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գոսչովի միջնորդությամբ և ՀՀ ու ԼՂՀ պաշտպանության նախարարների մասնակցությամբ կայացած բանակցություններին և 1994-ի մայիսին կնքել զինադադար, ինչը պահպանվում է մինչև օրա (2004)։ 1994-ի դեկտեմբերի 5-ին Բորդապեշտում, 1996-ի դեկտեմբերին Լիսաբոնում, հետագայում տարբեր քաղաքներում կայացել են ԵԱՀԿ գագաթնաժողովներ,

ՀՀ և ԱՀ նախագահների բազմաթիվ հանդիպումներ, առաջարկվել հակամարտության կարգավորման դրույթներ 2003-ից, Հ. Ալիեի մահից հետո, Ադրբեջանի նախագահ է ընտրվել նրա որդին՝ Ի. Ալիևը։

Գրկ. Բ արխ ո պա րյա ն ց Մ., Աղվանից երկիր և գոսցիք (Միջին Դաղստան), Թ.. 1893։ Նույնի, Պատմություն Աղվանից, հ. 2, Թ., 1907։ իշխանյան Բ., Բաքվի մեծ սարսարիները. Անկետային ուսումնասիրություն սեպտեմբերյան անցքերի 1918 թ., Թ., 1920։ Ուլուբաբյան Բ., Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը, Ե., 1994։ Հ. Դեմոյան, է. Բեդիջանյան

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՃԱԿԱՏ (Աժճ), ադրբեջանական արմատական ազգայնականների կուսակցություն, 1988-89-ին՝ ազգայնական և ազգային-ժողովրդավարական ուժերի միավորում։ Հիմնադրվել է 1989-ի հուլիսի 16-ին՝ Աժճ հիմնադիր համաժողովում, պաշտոնապես գոսնցում ստացել հոկտեմբերի 5-ին։ Հիմնադիրներ՝ Ա. կչիբեյ, Ի. Գամբար և ուրիշներ։ Համաժողովն ընտրել է 15 անդամից բաղկացած վարչություն՝ Միլի մեջլիս։ Նախագահ է ընտրվել Ա. էլչիբեյը։ Աժճ-ն հանդես է եկել ԽՍՀՄ կազմում Ադրբեջանի քաղաքական. տնտեսական և մշակութային ինքնիշխա-