Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/376

Այս էջը սրբագրված չէ

Ազատամարտի վետերանների միության հիմնադիր-համանախազահ, պատվավոր նախագահ (2000-ից)։ 1969-71-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԻ-ում։ Ավարտել է Խարկովի (Ուկրաինա) պետական իրավաբանական ինստիտուտը (1976)։ 1982-90-ին աշխատել է ՀԽՍՀ դատախազության և արդարադատության համակարգում։ 1990-ին հիմնադրել և մինչև 1997-ը ղեկավարել է «Սասունցի Դավիթ» աշխարհազորային կազմակերպության աշխատանքները,

1997- 99-ին՝ ՀՀ դատախազության քննչական վարչության, 2003-04-ին՝ Շիրակի մարզի, 2004-ից՝ էյրեանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազ։ 1990-ին հիմնադրել է «Ասսունցի Դափթ» ջոկատը և դրա կազմում ներառված Արթիկի, ճամբարակի, Մեղրիի (Շվանիձոր) շրջանների ու Երևանի Արարատյան զանգվածի կամավորական ջոկատները, մասնակցել Երասխի ինքնապաշտպանությանը։

ՀՀ ԳԽ պատգամավոր (1991-95) և պետաիոսվական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱՊՀ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ։

ՀՈՎՍԵՓՅԱՆ Հարմիկ Ռուբենի (ծ. 1 1-5.1961, ք. Ռաշտ (Իրանի Իսլամական Հանրապետություն, սփյուռքահայ ազատամարտիկ։ ՀՀԴ կուսակցության անդամ (1983-ից)։ 1986-89-ին ծառայել է Իրանի բանակում։ 1990-ին տեղափոխվել է Հայաստան, ապա՝ ԼՂՀ Շահումյանի շրջան։ Զբաղվել է մարտական ջոկատների մարզման աշխատանքներով։ Մասնակցել է Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և Կուբաթլոփ, Զանգելանի, Ֆիզուլիի, Քելբաջարի ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Ա. Շահբազյան

ՀՈՎՍԵՓՅԱՆ Մհեր Ժորայի (3.12.1966, գ. Ավետարանոց (ԼՂՀ Ասկերանի շրջան) -

193.1994, Հորադիզ (Ֆիզուփի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար։ 1984-86-ին ծառայել է Աֆղանստանում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում։ 1989-94-ին Ստեփանակերտի պարտիզանական ջոկատի և Ավետարանողի վաշտի (դասակի հրամանատար) կազմերում մասնակցել է Ասկերանի (Դահրազ, Խրամորթ, Սառնաղբյուր, Ասկերան), Մարտունիի (Մաճկալաշեն), Մարտակերտի (Կուսապատ, Ջանյաթաղ), Շուշիի (Քարինտակ, Շպան), Աղդամի (Շահբուլաղ, Սալախլի Քենգեռփ), Քելբաջարի (Օմարի լեռնանցք), Ֆիզուփի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ավետարանոցում։

ՀՈՐԱԴԻԶԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ, պաշտպանական-հակահրաձակողական գործողություն՝ Հադրութի, Մարտունիի և Կենտրոնական ՊՇ-ների զորամիավորումների կողմից՝ Զանգելանի և Հորադիզի կրակակետերի վնասազերծման նպատակով։ Տեղի է ունեցել

ի հոկտեմբեր-նոյեմբերին։ 1993-ի հոկտեմբերի 7-ին ԵԱՀԽ պատվիրակությունը հակամարտող կողմերին է ներկայացրել տարածաշրջանում «անհապաղ միջոցառումների ժամանակացույցը», որում «հակամարտության մասնակից կողմեր» էին դիտվում ՀՀ, ԱՀ և ԼՂ Հոկտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Հ. Ալիևն իր անհամաձայնությունն է հայտնել այդ առաջարկություններին։ Միաժամանակ օգտվելով այդ առիթով հայտարարված զինադադարի (1993-ի հոկտեմբեր) ընձեռած հնարավորությունից՝ ադրբեջանական բանակը լրացուցիչ կուտակումներ է կատարել Ջաբոսյիրի շրջանում։ Համալրվել է օտարերկրյա վարձկանների ջոկատներով, Թուրքիայի ռազմաուսումնական հաստատություններում ուսանած զինվորական կադրերով, Ուկրաինայից Ադրբեջան առաքված 40 տանկով և այլն։ Հոկտեմբերի 10-ի գիշերը լայնածավալ հարձակողական գործողություններ է սկսել Հադրութի շրջանի սահմանամերձ դիրքերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքել Ղարաբաղյան բանակի պաշտպանությունը և տիրել Հադրութի շրջանի ողջ հարավային տարածքին։ Հոկտեմբերի 17-ին ադրբեջանական զորամիավորումները հրետակոծել են ԼՂՀ սահմանի հյոաիսարևելյան հատվածի հայկական պաշտպանական դիրքերը՝ հիմնականում Մարտակերտի շրջանի Մաղաղիս գյուղի ուղղությամբ, գիշերը՝ նաև Աղդամի և Ֆիզուփի սահմանամերձ հայկական գյուղերը, իսկ հոկտեմբերի 18-ի առավոտյան հակառակորդը տանկերից և հետևակի մարտական մեքենաներից՝ Մարտունիի դիրքերը։ ԼՂՀ զորամիավորումները, հավատարիմ մնալով Փափզում ձեռք բերած զինադադարի մասին երկկողմ համաձայնությանը, ձգտել են չենթարկվել սադրանքներին, ձեռնպահ մնալ պատասխան քայլերից, ավերին՝ ԼՂՀ ղեկավարությունը փորձել է համոզել Ադրբեջանի իշխանու-