Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/387

Այս էջը սրբագրված չէ

կան Աղվանքը՝ Կուրի աջարինյակը։ Ղ. անվանումը հիշատակող առաջին հայ հեղինակը XV դ. պատմիչ Թովմա Մեծոփեցին է, ըստ ոփ՝ Ղ-ի մեջ մտել է նաև Ուտիքը։ Ղ. անվան առայժմ հայտնի առաջին բացատարթյունը կամ հայկական տարբերակը հիշում է պատմիչ Հովհաննեսիկ Ծարեցին (XVI դ. վերջ - XVIII դ. սկիգբ), ուը Ղ-ին համազոր գուժածում է Սե այգի տեղանունը։ Գործածվել են նաև Լեռնային Ղ. և Դաշտային Ղ. անվանումները, որոնցից առաջինը ԼՂՀ-ն է, երկապը՝ զոսնից արևելք ընկած Ղարաբաղյան կամ Մուղանի (մի մասը) դաշտը։

Գ+կ. Թովմա Մեծովրհցի, Պատմութիրն Լանկ-Թամորոսյ և յաջորդաց խուց, Փափզ, 1860։ վրաց ժամանակագրություն, Ե., 1971։ Ռ ւլուբաբյան Բ. Ն., Խաչենի իշխանությունը ճ-ճ\1 դաբերում, Ե1975։

«ԴԱՐԱՄԱԴ» ԿՈՄԻՏԵ, Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե. 1988-ի մայիսին ստեղծված կազմակերպություն. գլխավորել է հայ ժողովրդի պայքարը Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանի հետ վերամիավորելու համար սկսված Ղարաբաղյան շարժումը։ «Ղ.» կ-ի ստեղծումը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի աշխատակից Ի. Մուրադյանը։ Կոմիտեին անդամագրվել են Բ. Արարքցյանը. Հ. Գալստյանը, Մ. Գևորգյանը, Ռ. Ղազարյանը, Ս. Դյազարյանը, Ա. Հակոբյանը, Վ. Մանուկյանը, Ա. Մանոդարյանը, Վ. Սիրադեղյանը, Դ. Վարդանյանը, Լ. ՏերՊետասյանը։ Այն կազմակերպել և ղեկավարել է ժողովրդի բազմահազարանոց ցույցերն ու հանրահավաքները։ Նպատակն էր կենտրոնական իշխանությունների ուշադրությունը բևեռել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հայ ժողովրդի արդար պահանջի և այն սահմանադրորեն բավարարելու վրա։ «Ղ.» կ. մեծ հեղինակություն և վստահություն է ձեռք բերել ժողովրդի մեջ։ 1988-ի հոկտեմբեր-նոյեմբեր ե

1988- ի օգոստոս ամիսներին տեղի ունեցած ՀԽՍՀ ԳԽ մասնակի ընտրությունների ժամանակ պատգամավորներ են ընտրվել «Ղ.» կ-ի անդամներ Լ. Տեր-Պետրոսյանը, Ա. Մանուչրայանը և Ռ. Ղազարյանը։

1988-ի դեկտեմբեր - 1989-ի հունվար ամիսներին կոմիտեի բոլոր անդամները ձերբակալվել են և պահվել Մոսկվայի տարբեր բանտերում։ Ժողովուրդը լայն պայքար է ծավալել նրանց ազատելու համար։ 1989-ի ապրիլ-մայիսին «Ղ.» կ-ի անղամներն ազատվել են և վերստին ստանձնել Ղարաբաղյան շարժման ղեկավարումը։

Կոմիտեն ընդլայնել է շարժման ծրագիրը՝ ընղգրկելով երկրռւմ ժողովրդավարական ազատությունների ապահովմանը, հանրապետության ինքնիշխանության ընդարձակմանը (հետագայում նաև անկախ պետականության հաստատմանը), պատմական անցյալի վերագնահատմանը, կենսոլորտի բարելավմանը, հայոց լեզվի դերի ընդլայնմանն ու հայկական դպրոցների զարգացմանը վերաբերող հարցեր։ Հիմնականում այս խնդիրների իրագործման նպատակով «Ղ» կ-ի նախաձեռնությամբ ստեղծվեց Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որի հիմնադիր համագումարի ընտոսծ վարչության կազմում ընդգրկվել են «Ղ.» կ-ի գրեթե բոլոր անդամները։

ՀՀ անկախության հռչակումից (1991) հետո, ներրին գաղափարական և քաղաքական տարաձայնությունների հետևանքով, «Ղ.» կ. պառակտվել է, նրա մի շարք անդամներ դուրս են եկել նաև ՀՀՇ-ից՝ կազմելով նոր հասարակականքաղաքական կազմակերպություն։

ԴԱՐԱՄԱԴԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ԴԵՄ), հայրենակցական երիտասարդական ընդհատակյա կազմակերպություն ԼՂԻՄ-ում։ Գործել է 1967-69-ին (ընդհատումներով)։ Հիմնադիրներ՝ Մ. Պետրոսյան (նախագահ), ժ. Գալստյան, է. Բեգլարյան, Գ. Մաթևոսյան (խորհրդի անդամներ) և ուրիշներ։ Գաղափարական հենքը Հայաստանի հետ Արցախի վերամիավորումն ԷՐ։ Ունեցել է շուրջ 1000 անդամ, կառույցներ՝ Ստեփանակերտում, ԼՂԻՄ-ի բոլոր շրջկենտրոններում և խոշոր բնակավայրերում։ Հետապնդվել է մարգի կուսակցական մարմինների և հատուկ ծառայությունների կողմից։ 1969-ին ինքնալուծարվել է։ ԴԵՄ միակ համագումարը տեղի է ունեցել 1967-ին՝ Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող «Թամարին ձոր» տեղամասում։

Մ. Հարությունյան

ԴԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ. Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանի հետ վերամիավորելուն միտված քաղաքական շարժում։ Մկիգբ է առել 1921-ից, երբ Լեռնային Ղարաբաղի հիմնական ազգաբնակչության (հայեփ) կամքին հակառակ, նրա տարածրի մի մասում կազմավորվել է ԼՂԻՄ-ը՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Զարգացման առանձին փուլեր արձանագրած Շարժման հերթական ալիքը բարձրացել է 1988-ին, երբ ԽՍՀՄ-ում հռչակվել է «վերակառուցման» քաղաքական կուրս։