Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/395

Այս էջը սրբագրված չէ

նում վարել է «Հերոսամարտ» հեղինակային հաղադաշարը։ Ղարաբադյան պատերազմի տարիներին աչքի է ընկել արցախահայության առօրյան, ինչպես նաև թեժ կետերից տարբեր ազատագրական և ինքնապաշտպանական մարտերի ընթացքը լուսաբանող ռեպորտաժներով, հարցազրույցներով։ Բ. համահեղինակ է ">Նչդ)»ա\ււշ™ »Ց տօէատ 8 քտՑթՑճՑճշ" (Ի4., 2002) գրքի։ ՀՀ և տարբեր երկրների առաջատար մամուլում տպագրված հոդվածների հիմնական մասը ներառված է Բ-ի «Ղարաբաղ. Դարավերջ» (Ե., 2004) գրքում։ Արժանացել է ՀՀ ՊՆ և ժուռնալիստների միության «Ես զինվոր եմ Հայրենիքի» մրցանակի։

ԲԵԳԻՋԱՆՅԱՆ էմմա Խանբաբայի (ծ. 17.9. 1954, Թեհրան), իրանագետ։ Հայրենադարձվել է

1970- ին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1976)։ 1977-91-ին դասավանդել է նույն համալսարանում, 1991-93-ին աշխատել«Հայ համակարգիչ» կենտրոնի վերլուծական բաժնում, 1994-97-ին՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Աշխատությունները («Ջրի խնդիրը Միջին Արևելքում», Ե., 1995, «Իրանի աշխարհագրական դիրքը հՀայաստանը», Ե., 1995 են) վերաբերում են Իրանի և Միջին Արևելքի քաղաքական գործընթացների հիմնախնդիրներին, իսկ «Իրանա-ադրբեջանական փոխհարաբերությունների հարցի շուրջ» (Ե., 2001) մենագրությունում ներկայացրել է իրանա-ադրբեջանական հարաբերությունների սկզբնավորումն ու ընթացքը ինչպես XX դ. սկգբին, երբ Օսմանյան Թուրքիայի ջանքերով սկսվեց Ադրբեջան պետության ձևավորման գործընթացը, այնպես էլ խորհրդային և հետխորհրդային շրջաններում։ Այդ համատեքստում անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին և հայ-իրանական առնչություններին։

ԲԵԳԼԱՐՅԱՆ Գագիկ Հրաչիկի (ծ. 5-5.1965, Ստեփանակերտ), բանաստեղծ, լրագրող, ազատամարտիկ։ ՊԲ կապիտան (1997)։ Արցախի գրողների միության անդամ։ 1989-ից Ստեփանակերտի կամավորական ջոկատների, 1992-ից Կենտրոնական պաշտպանական շրջանքւ 3-րդ գումարտակի կազմերում մասնակցել է Ստեփանակերտի (Կրկժան), Մարտակերտի (Կիչան, ԴոՏբոն և այլն), Ասկերանի (Խոջալու), Շուշիի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ունի Ղարաբադյան պատերազմին նվիրված բանաստեղծություններ և ազատամարտիկների դիմանկարների շարք («Սերը խրամատում», Ս., 1993, «Պսակ», Ե., 1996 (ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ), «Փառքի հուշարձան», Ս, 2002)։

ԲԵԳԼԱՐՅԱՆ ժաննա Ռաֆայելի (ծ. 16.4. 1955, գ. Խծաբերդ (ԼՂՀ Հադրութի շրջան)), բանաստեղծուհի, լրագրող։ Արցախի գրողների միության անդամ։ Ստեփանակերտում տպագրված երեք գրքի հեղինակ է («Երկիր, քարե տուն», 1993, «Փակագիծ», 1995, «Փակագծից դուրս», 1997)։ Ստեղծագործությունների հիմնական թեման հայրենասիրությունն է։

ԲԵԳԼԱՐՅԱՆ Հրաչյա Միքայելի )ծ. 1 -5.1934, գ. Կոլխոզաշեն (ԼՂՀ Մարտունիի շրջան)), բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման մասնակից։ «Կռունկ» կոմիտեի անդամ։ ՀՀ և Արցախի գրողների միությունների անդամ։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1966)։ 1961-93-ին աշխատել է ԼՂԻՄ-ի մարզային գոսդարանում, «ժողովրդական ստեղծագործության մարզային տանը, Ստեփանակերտի պետական պատմաերկրագիտական թանգարանում, «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությունում, 1993-ից՝ «Պըլը-Պոպի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիր։

Բ-ի ստեղծագործությունների («Կամուրջ», Բաքու, 1961, «Լեռան աղբյուր», Բաքու, 1966, «Իմ տունը», Բաքու, 1987, «Հոոշք երկիր, իմ Ղարաբաղ», Ե., 1990, «Արցախական Ավարայր», Ա., 1995 և այլն) հիմնական թեման հայրենի բնաշխարհն է, հերոսը՝ հայրենիքի հոգսերով ու ցավով ապրող անհատը, ազատության համար պայքարող արցախցին։ Լայն տարածում և ընդունելություն ունի Բ-ի «Ղարաբաղցի» երգը (երաժշտությունը՝ Ալ. Հեփմյանի)։

Պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ Արժանացել է ԼՂՀ «Ոսկե գրիչ», Եղիշեի անվան, Արցախի գրողների միության Ղ. Աղայանի անվան մրցանակների։

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Գոսգեն Արտեմի )ծ. 11.6. 1927, գ. Խանցք (ԼՂՀ Ասկերանի շրջան)). բանաստեղծ, հրապարակախոս, Ղարաբաղյան շսոժման գործիչ։ Մշակույթի վաստակավոր գործիչ։ Հայաստանի և Արցախի «լաղների միությունների անդամ։ Ավարտել է Ստեփանակերտի երկամյա (1949), Բաքվի (1954) մանկավարժական ինստիտուտները։ 1949-60-ին աշխատել է Բադարա, Սզնեք գյուղերի դպրոցներում, 1960-63-ին՝ ԼՂԻՄ-ի ժողովրդա-