Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/409

Այս էջը սրբագրված չէ

Ա.Մ. Մխիթացան

«Հեռավոր օրերի կանչ», Ե., 1983, ժողովածուներ «Հալոցք», Ե., 1966, «Երկուշաբթիից երկուշաբթի», Ե., 1988, վիժակներ են) հիմնական թեման արդիականությունն է։ Մ-ի «Լուսավորչի կանթեղը» (Ե., 1994) գխքը նվիրված է հողի, գոյության իրավունքի համար մղված արցախյան գոյամարտին, առանձին ազատամարտիկների (Ա. Հարությունյան, Ն. Առուշանյան և ուրիշներ)։

Մ-ի սցենարներով նկարահանվել են «Այստեղ, այս խաչմերուկում» ք 1975 (ըստ ժ. Հարությունյանի «Խաչմերուկ» րղիեսի), արժանացել է Մանհայմի փառատոնի «Ասկե կինողուկատ» մրցանակի»), «Երջանկության մեխանիկան» (1983. ՀՀ Պետական մրցանակ) և այլ կինոնկարներ։ Հեղինակ է «Մայրիշխանություն» կինովիպակի (Ե., 1982, Հայաստանի գրողների միության Գ. Աունդուկյանի անվան գրական մրցանակ)։

ՄՈՎՍԻՍՅԱՆ Աոիեն Բախշիի (ծ. 2.7.1950, գ. Ձայլու (այժմ՝ Այգեստան, ԼՂՀ Մարտակերտի շրջանում)), հեռուստալրագրող։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1972)։

1970- ից աշխատում է Հայաստանի պետական (ապա՝ հանրային) հեռուստատեսությունում,

1998- ից վարամ է «Շրջադարձ» պատմամշակութային հեղինակային ծրագիրը։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին աչքի է ընկել թեժ կետերից տարբեր ազատագրական և ինքնապաշտպանական մարտերի (մասնավորապես՝ Քելբաջարի և Մարտակերտի) ընթացքը լուսաբանող ռեպորտաժներով, հարցազրույցներով։ Առանձին հաղորդումներ է նվիրել զոհված ազատամարտիկների հիշատակին, հիշատակելի են Ս. ՇահմարաղյանիԶ նվիրված «Մարդու ժամանակը» հեռուստաֆիլմը, «Զինվորները» հեռուստահաղորդումը։ Հաղորդումներ ունի նվիրված Մ. Մելքոնյանիճ (Ավո). Մ. Գորգիպանին, Վլ. ԲալայանխԼ Ս. Կարապետյանին, ժ. Գալստյան/ւն, Կ. Դանիելյանին և ուրիշների։ Մամուլում տպագրվել են Մ-ի Ղարաբաղյան պատերազմին վերաբերող հոդվածները։ Արժանացել է ՀՀ ժուռնալիստների միության «Ասկե գրիչ» մրցանակի։

է

ՄԱՐՇԵՂՅԱՆ Ալբերտ Վարազդատի (ծ. 27.9. 1931, Երևան), գրականագետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1996)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1954)։ Վեց տարեկանից կորցրել է տեսողությունը։ 1956-ին հիմնաղրել է բոսյլյան համակարգի տպարան։ 1958-75-ին՝ Հայաստանի կույրերի միավորման ամսագրի հիմնաղիր-գլխավոր խմբագիր, միաժամանակ, 1965-73-ին՝ միավորման կենտրոնական վարչության նախագահ, 1973-78-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Արվեստի, 1978-ից՝ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտների գիտաշխատող։ 1989-ին ՀԽՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրում հանդես է եկել ադրբեջանցի պատմաբան Ֆափդա Մամեդովայի «Կովկասյան Ալբանիայի քաղաքական պատմություն» (ռուսերեն, Բաքու, 1986) աշխատության դրույթների քննադատությամբ, ցույց տվել, ՈՐ գրքի «Պատմական Աղվանք» բաժնում զետեղված 6 քարտեզներն արտատպված են «Իսլամ» հանրագիտարանից, որտեղ «Պան-Աղրբեջան» հնարովի պետության սահմաններում ներառված են Դաղստանը, Խորհրդային Ադրբեջանը, Խորհրդային Հայաստանի մեծ մասը, Իրանական Ադրբեջանը։ 1988-94-ին ՀՀ մամուլում տպագրել է Ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված գիտական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածներ («Սումգայիթի արյունալի դեպքերը», «Ի՞նչ է թաքնված բաց սահմանի ետևում», «Լռության դավադրությունը» և այլն)։ Ձայնագրել և մամուլում տպագրել է արտասահմանյան տարբեր ռադիոկայանների հաղորդագրությունները՝ ԼՂ-ի շուրջ կատարվող իրադարձությունների և պատերազմական գործողությունների մասին։ Գրել է Մոնթե Մհլքոնյանիճ և Պետրոս Ղևոնդյանին նվիրված բանաստեղծություններ։ Մ. նաև նյութական օգնություն է ցույց տվել զոհված ազատամարտիկների ընտանիքներին։

ՆԱԶԱՐԵԹՅԱՆ Արա Հարաթյունի (ծ. 8.10. 1950. ք. Ալավեոլի (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում)), արձակագիր, ազատամարտիկ։ Հայաստանի գրողների միության անդամ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1972)։ Գրել է Ղարաբաղյան պատերազմին նվիրված պատմվածքներ («Ռազմավար». Ե., 2001)։ 1993-ի վերջին մասնակցել է Քելբաջարի ազատագրական մարտերին։ Արժանացել է Հայաստանի գրողների միության ամենամյա (արձակի) մրցանակի։