Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/411

Այս էջը սրբագրված չէ

ԶԱՔՐՅԱՆ Հակոբ Հարաթյունի (ծ. 15.12. 1953, Ստամբուլ). թուրքագետ, լոստող։ Հայրենադարձվել է 1968-ին։ Պատմական գիտոլթ.)ոլնների թեկնածու (1990)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1975)։ 1975-2000-ին աշխատել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության. 2000-ից՝ Պատմության ինստիտուտներում (միաժամանակ.

1988- ից՝ «Ազգ» օրաթերթի խմբագրությունում)։ Հեղինակ է «Ազգային հարցի ակունքները Թոմփայում» (Ե.. 1994). «Միջկուսակցական պայքարը Թուրքիայում և բանակը (1960-90-ական թթ.)», (Ե.. 1996), «Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ընդհանուր տրամաբանությունը» (Ե., 1997) են։ Ձ. «Ղարաբադյան հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում» գրքում անդրադարձել է Թուրքիայի դիրքորոշումներին Ղարաբաղյան ոիմնախնդրի կարգավորման գործընթացներում։

9ԻԲՈՒԽՁՅԱՆԱնահիտ Արագսի (ծ. 24.7.1955. Ստեփանավան). զադ. ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (1978)։

1977- 89-ին աշխատել է ՀԽՍՀ առևտրի նախարարության համակարգում. 1990-92-ին՝ Հատուկ գնդի, ապա՝ Ի1տ բրիգադի նախապատրաստական աշխատանքները համակարգող. 1992-96-ին՝ «էրեբունի» օդանավակայանի տարհանման բաժնի պետ։ 1997-99-ին՝ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հրապիտալի պետի տեղակալ.

1998- 2002-ին՝ ՊՆ արխիվային բաժնի գիտքարտուղար։ 2002-ին զորացրվել է պահեստազոր։

1988- 94-ին կազմակերպել է վիրավոր ազատամարտիկների առաջին բուժօգնությունը, տարհանումը, տեղավորումը հիվանդանոցներում։

Նրա «Դավթի վերադարձը» (Ե.. 2000). «Արծիվները իջնում են լեռնելում» (Ե.. 2003) ստեղծագործությունների հերոսը կամավոր ազատամարտիկն է, խիզախ օդաչուն, նրանց նվիրումը հայրենիքին ու ազատագրական պայքարին։

ԶԻԼԻՆԳԱՐՅԱՆ Ռիտա Վաղարշրսկի քծ.

17.9.1932, գ. Գետաշեն (ԼՂՀ Շահումյանի շրջան)), մատենագետ-լրագրող։ «Գետաշեն» հայւենրոկցական բարեգործական միության հիմնադիրներից։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1954)։ 1954-ից աշխատել է ՀՀ բուհական գրադարանային համակարգում (միաժամանակ, 1970-96-ին՝ Երևանի պետական համալսարանի և տնտեսագիտության ինստիտուտի դասախոս)։ Մամուլում հանդես է եկել Գետաշենի ենթաշրջանի և Շահումյանի շրջանի բռնագաղթը դատապարտող ելույթներով։ Կազմել է «ԱրցախՂարաբաղ» մատենագիտության (1988-89) 1-ին մասը (Ե. 1993). որում ի մի է բերված 1988-89-ին. մասամբ նաև 1990-ին հրատարակված Ղարաբաղյան շարժմանը վերաբերող գրքերը, ամսագրային ու լրագրային հոդվածները, հաղորդումները։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Աշոտ (Ռոբերտ) Անդրանիկի (ծ. 14.11.1942, գ. Արծվաշեն). գրող, պատմաբան, ազատամարտիկ։ Փիլիսուիայական գիտությանների թեկնածու (1985)։ 1961-64-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1969)։ 1969-2002-ին աշխատել է ՀՀ բուհերում. 2001 -ից՝ միաժամանակ Բերձորի (ԼՂՀ Քաշաթաղի շրջան ) արվեստի դպրոցի փոխտնօրեն, քրիստոնեական դաստիարակության մանկական կենտրոնի ծրագրերի ղեկավար։

Աշխատությունները վերստերում են մարդու զարգացման փիլիսոփայության և հոգեբանության խնդիրներին։ Ունի աշխատություններ նվիրված Ղարաբաղյան պատերազմի ընթացքին և ռազմավարությանը։ Կազմել և հրատարակել է «Նոարյր Մարության. Ազատամարտիկն ու ռազմագետը» ստեղծագործությունների ընտրանի (Ե.. 1999) և Ալվարդ Վարդանյանի «Մատյան ցավի և ցնծության» բանաստեղծությունների ժողովածուն (Ե.. 1999)։ ՀՀ և Սփյուռքի մամուլում տպագրել է զոհված ազատամարտիկների (Գ. Գփգորյան. Ա. Ղափբյան. է. Մելքումյան և ուրիշներ). Շահումյանի (էրքեջ. Մանաշիդ. Բուզլուխ). Շուշիի (Քարինտակ) ինքնապաշտպանական և Մարտակերտի (Թալիշ. Մարտակերտ). Հադրութի (Տող. Սարինշեն) ազատագրական մարտերի մասին հոդվածներ։

Եոկ. Հույզերի իմացականության և կանի։ դհոլ։ անձի հոգնա զարգացման մեջ. Ե.. 1991: Աիիրոքահայհղւ մարտադաշտի վուր. Ե.. 1999։ Հանման. Ե.. 2001։ Նժդեհը և էր/ատոնհությումը. ե.. 2001։ Նարհկը բժշկառսն. Բեդա. 2002։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Դերենիկ Մամիկոնի քծ. 9.9. 1941. գ. Մանաշիդ (ԼՂՀ Շահումյանի շրջան)). գրող, հասարակական գործիչ։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1961)։ 1961-71-ին աշխատել է Շահումյանի շրջանի. 1971-ից՝ Երևանի դպրոցներում և պրոֆտեխնիկական ուսումնարաններում։ 1988ին ևրևանաբնակ շահումյանցիների հետ ստեղծել է «Շահումյան» կոմիտեն և նույն թվին դրա հիմքի վրա՝ «Շահումյան-Գհտաշհն» հայրենակ-