Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/44

Այս էջը սրբագրված չէ

նությունը հետապնդել է երկու նպատակ, ցույց տալ. ու հայերն այդ տարածքում եկվորներ են. իսկ ՈՐՈՇ հայ գիտնականներ, մշակույթի գործիչներ, Արցախի ու հարակից շրջանների բնակիչներ բռնությամբ հայացված աղվաններ են։ Փորձում են ապացուցել, ՈՐ օղուզ թուրքերն աղվանական ցեղերի ժառանգներն են. նրանց ստեղծած նյութական ու հոգևոր մշակույթի ժառանգորդները։ Ադրբեջանական պատմագիտությունը խեղաթյուրումների ճանապարհով փորձում է «ապացուցել» Արցախում հայերի եկվոր, ոչ բնիկ լինելը, հայ եկեղեցական և մշակութային գործիչների աղվանական պատկանելիությունը. աշխատում են «հիմնավորել», ՈՐ հայկական մշակութային հուշարձանները «ստեղծել» են աղերիների նախնիները։ Ադրբեջանում հրատարակվել և հրատարակվում են մենագրություններ ու քարտեզներ, որտեղ Ադրբեջանի «տարածք» են համարվում նաև ՀՀ արևելյան ու հարավարևելյան տարածքները։

ՄԼՀ-ում. Նախիջևանի Հանրապետությունում, Գետաբեկի. Դաշքեսանի, Շամխոփ. Խանլարի և այլ շրջաններում հայկական մշակույթի կոթողները՝ բազմաթիվ եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանաքարեր, նպատակադրված ոչընչացվել են։ Ամբողջությամբ ոչնչացվել են Գետաբեկի շրջանում՝ 3, Դաշքեսանում՝ 5, Շամխորում՝ 4, Խանլարում՝ 3. Շահումյանում՝ 3 մշակույթի հուշարձաններ։ 1998-2000-ին Նախիջևանում ամբողջովին ավերվել են բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ. Ջուղայի հռչակավոր, շուրջ 4 հզ-ի հասնող «խաչքարերի անտառը», պայթեցվել եկեղեցիներն ու վանքերը։ Ադրբեջանում հայկական Ա. մ. ե-ի նպատակն էր վերացնել կամ յորոսցնել նաև հայ ժողովրդի ստեղծած դարավոր մշակութային արժեքները՝ հայկական քաղաքակրթության նյութական արտահայտությունները, որպեսզի «անհետացած» ժողովրդի մշակույթի նյութական վկայություն այդ տարածքում չլինի։

Գպ. Այվազյա ե՝ Ա., Նախիջևանի պատմաճարտար ա- պետական հուշադաննեղր, Ե., 1978։ Մկտչյան Շ., Լեrնային Ղարաբաղի պատմաճառսՄապհտական Խսշադաննեոը, Ե., 1985։ Նույնի, Առցախ. պատմամշակութային համառոտ ակնաոկ, Ե., 1991։ ՄելիքՇ ահ նա զա V յան Լ, Ադեջանի ռազմական հանցագործություննեղ։ Լեռնային Ղառաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ, ե., 1998։

Հ. ԽաչատդսՐէ

ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, ժողովոալների հիմնարար իրավունք, ազգերի պետական կազմավորման իրավակարգիարտաքին քաղաքականության, մշակութային, կրոնական, տնտեսական հարցերն ինքնուրույնաբար տնօրինելու, ընդհուպ մինչև այլ ազգերից անջատվելու և անկախ պետություն կազմելու իրավունք։ Ա. ի. ի. ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի հռչակազրերամ, Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում (1966)։ Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության (հոդված I. կետ 2) և Մարդու իրավունքների համաձայնազրի (հոդված I, կետ 1)՝ ինքնորոշման իրավունքը հռչակվում է որպես միակողմանի գործողության հնարավորություն՝ ուղղորդված ժողովրդի ազատությանը և վարչական տարածքի որոշակի քաղաքական կարգավիճակին, առանց որևէ ենթատեէստի և սահմանափակման։

«Ազգերի ինքնորոշում» տերմինն առաջին անգամ հնչել է Բեռլինի կոնգրեսում (1878), երբ որոշվում էր անկախ ճանաչել կամ ինքնավարություն տալ Օսմանյան Կայսրության տիրապետության տակ գտնվող մի շարք ազզերի և վարչական բարենորոգումներ անցկացնել Արևմըտյան Հայաստանում։ Ինքնորոշման գաղափարը լայն տարածում է գտել հատկապես գաղութային և կախյալ երկրներում ազգային-ազատագրական շարժումների ժամանակ՝ հատկապես Երկարդ համաշխարհային պատերազմի (1939-45) և հետպատերազմյան շրջանում։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի VII նստաշրջանում (16.12. 1952) ընդունվել է «ժողովուրդների և ազգերի ինքնորոշման մասին» բանաձև (637)։ Ինքնորոշման իրավունքն ամրագրված է նաև «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կապի մասին» օրենքում (3.4.1990)։ 1960-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է գաղութային երկրներին ու ժողովորոլներին անհապաղ անկախություն շնոր-