Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/445

Այս էջը սրբագրված չէ

Համահեղինակ է «Արցախի կանայք» (1993) , Ք. Քոքսին նվիրված «Գթության քույր՝ լեդի Քոքս» (2001) և «Արցախյան ազատամարտ» (2002) վավերագրական ֆիլմերի սցենարների։ Պարգևատրվել է ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալով։

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Սոս Հրանտի (ծ. 173.1953, Երևան), կինոռեժիսոր։ ՀՀ բանակի կապի զորքերի պահեստի ավագ լեյտենանտ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը (1975) և Մոսկվայի համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը (1984)։ 1984-ից աշխատում է ՀՀ վավերագրական ֆիլմերի (այժմ՝ «Հայկ») կինրատորդիայում։ Ստեղծել է երկու տասնյակից ավելի վավերագրական ֆիլմեր։ Մ. «Արցախի վարպետները» (2 մաս, 1988) ֆիլմում ներկայացրել է խորհրդային իշխանության տարիներին Ադրբեջանի կողմից իրականացված ազգային-մշակութային եղեռնը, իսկ «Արցախյան օրագիր» (1 մաս, 1992, սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Մ.) ֆիլմում պատկերել է հրթիռահրետակոծումների ժամանակ առանց էլեկտրականության ու ջրի ապրող ստեփանակերտցիների առօրյան, ազատագրված Շուշին, Շահումյանի շրջանի բռնագադթողներին փրկող ուղղաթիռների ժամանումը Ստեփանակերտ և այլն։

Մ. մասնակցել է Լոնդոնում, Աուքսբուրգում (Գերմանիա), Ռիգայում, Շվեյցափայում, Հարավսլավիայում անցկացված կինոփառատոնների։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Լևոն Խորենի (ծ. 6.9.1941, Երևան), կինոօպերատոր։ Կինոյում աշխատում է 1960-ից։ Մասնակցել է 100 վավերագրական ֆիլմերի, որոնցից՝ «Շուշի՝ վերադարձ գերությունից» (1992, սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Բ. Ստեփանյան), «Թռիչքներ դեպի պատերազմ» (սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Բ. Ստեփանյան), «Արցախյան օոսգխ՝» (1995, սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Գ. Հարությունյան) ֆիլմերը նվիրված են Շուշիի ազատագրմանը, օդաչուների սխրագործություններին, զինադադարից հետո արցախահայության առօրյային։

ՊԵՏՐՈՍՅԱՆ վրեժ Գևորգի (ծ. 20.11.1951, Երևան), կինոօպերատոր, ռեժիսու։ Ավարտել է Մոսկվայի համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը (1983)։ 1971-ից աշխատում է կինոյում։ Հեղինակ է 17 ֆիլմի,

V--

որոնցից՝ «Անվերջ ձգվող դասամիջոց» (1993, սցենարի հեղինակ, օպերատոր և ռեժիսոր՝ Պ.), ֆիլմում պատկերված են Մարտակերտի ՊՇ-ի պատանիների (13-18 տարեկան) դասակի մարտական գործողությունները Մարտակերտի շրջանում։ Մասնակցել է «Արցախյան օրագիր» (1989-94) փաստավավերագրական ֆիլմերի ստեղծման օպերատորական աշխատանքներին։ Արժանացել է «Վահագն» մրցանակի։

ՊՈՂՈՍՅԱՆ Հակոբ Ազատի (ծ. 232.1967, Երևան), հեռուստաօպերատոր, ազատամարտիկ։

1984- ից աշխատում է ՀՀ հեռուստսաադիոպետկոմում (ապա՝ հանրային հեռուստատեսություն)։ Մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Կիրանց, Գոթի) շրջանի ինքնապաշտպանական մարտերին։

1988- 94-ին լուսաև տեսանկարահանումներ է կատարել Երևանում (հանրահավաքներ, երթեր), Ստեփանակերտում. Մեղրի (Նյուվաղի). Գորիսի(Կոռնիձու), Ասկերանի (Խոջալու, Մալիբեկլու), Հադրութի (էղիլլու, Տող), Մարտակերտի (Լենինավան), Շուշիի, Կուբաթլոփ, Աղդամի, Ֆիզուլիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերից առանձին դրվագներ։

ՍՏԵՓԱՆՅԱՆ Գագիկ Գառնիկի (ծ. 25.9. 1947, գ. Ոսկեհատ (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում)), կինոռեժիսոր, սցենարիստ։ Ավարտել է Մոսկվայի համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական կինոյի ինստիտուտը։ 1966-ից աշխատում է ՀՀ վավերագրական ֆիլմերի պետական (այժմ՝ «Հայկ») կինրատորդիայում, միաժամանակ՝ 1997-2003ին՝ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի, 1999-ից՝ միաժամանակ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս։

Ստեղծել է երեք տասնյակից ավելի փաստավավերագրական ֆիլմեր, որոնցից «Թռիչքներ