Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/451

Այս էջը սրբագրված չէ

շրջան)). ազատամարտիկ-հոոմանատար։

1984- ին ծառայել է ԽՍՀՄ Զք1Ւ-ում։ 1988- 92-ին Խնձփստանի կամավորական ջոկատի, Ասկերանի ՊՇ ստորաբաժանումների կազմերում (վաշտի հրամանատար) մասնակցել է Ասկերանի, Աղդամի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պրագևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Խնձփստանում։

ՂՈՒԿԱՍՅԱՆ Արամ Կամոյի ք21.6.1965, ք. Բերդ (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում) - 12.10.1993, Լաչին (այժմ՝ Բերձու՝ ԼՂՀ)), ՀՀ բանակի կապիտան (1996, հետմահու)։ Ավարտել է Վոլզոզոսդի մարզի Կամիշինի ռազմական բարձրագույն ուսումնարանը (1969)։ 1988-90-ին ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ-ում։ 1990-93-ին՝ ՀՀ ԶՈՒ սպառադինության վարչության հրթիռահրետանային ծառայության հատուկ բաժնի ավագ սոլա, 1993-ից՝ ճարտարագիտական զորքերի վարչության ռազմական ամրաշինության բաժնի պետ։ Ղ. մասնակցել է ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Լաչինի («Մարդասիրական միջանցք») շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ Թաղված է Բերդում։

Մ. ԶաԽրյան

ՂՈՒԿԱՍՅԱՆ Արկադի Արշավիրի (ծ. 22.6. 1957, Ստեփանակերտ), Ղարաբաղյան ազատագրական շարժման, քաղաքական, պետական գործիչ։ ԼՂՀ նախագահ (1997-2002 և 2002ից)։ ԼՂՀ ԶՈՒ գլխավոր հրամանատար։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1979)։ Ունի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան (1995)։ 1980-92-ին աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությունում, 1981-92-ին՝ գլխավոր խմբագրի տեղակալ։ ԼՂՀ պետական պաշտպանական կոմիտեի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական (1992-ի սեպտեմբերից), միաժամանակ՝ ԵԱՀԿ շրջանակներում անցկացվող բանակցություններում ԼՂՀ պատվիրակության ղեկավար. 1993-ի հուլիսին՝ ԼՂՀ ԱԳ նախարար։

1992- ից՝ Անվտանգության խորհրդի անդամ։

1988- ից՝ Ղարաբաղյան շարժման մասնակից։ Բաքվի հայկական ջարդերի կազմակերպիչներին ու իրականացնողներին դատապարտող հոդվածների համար 1990-ի հունվարին ձերբակալվել է, 1 ամիս պահվել Դոնի Ռոստովի բանտում, հետագայում քանիցս ենթարկվել է տնային կալանքի։ Պատերազմի առաջին ամիսներին ռազմաճակատի առաջին գծից Ղ-ի թղթակցություններն ամոսպնդել են հաղթանակի հավատը ժողովրդի մեջ, ներկայացրել ղարաբաղյան իրադարձությունները, մերկացրել Ադրբեջանի քարոզչական մեքենայի ազգայնամոլական գաղափարախոսությունը։ Ղ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորԱ.Ա. Ղակասյան

ման հիմնախնդրի վերաբերյալ դասախոսություններով հանդես է եկել միջազգային (Ֆրանսիա, ԱՍՆ) կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում։

Նշանակալի է նրա ներդրումը Լեռնային Ղարաբաղի, որպես հակամարտող կողմի, միջազգային ճանաչման գործում։ Մասնակցել է նաև Ռուսաստանի Պետդումայում և Եվոսխորհրդի խորհրդարանական վեհաժողովում կազմակերպված լսումներին։

Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային (1999), ժողովուրդների հոգևոր միասնության (2000), Ազգային անվտանգության հիմնախնդիրների մասին գիտությունների ակադեմիաների պատվավոր անդամ (1999) , Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (2003)։ ԼՂՀ Աժ պատգամավոր (1992)։

ՂՈՒԿԱՍՅԱՆ Բորիս Միշայի (ծ. 23.12.1961, Թեհրան), սփյուռքահայ ազատամարտիկ։ Շուշիի առանձնակի գումարտակի վաշտի հրամանատար։ ՀՀԴ կուսակցության անդամ (1983ից)։ Ծառայել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակում։ 1992-ին տեղափոխվել է Հայաստան և մեկնել ԼՂՀ Մարտակերտի շրջան։

Զբաղվել է Մարտակերտի շրջանի ջոկատների մարզման աշխատանքներով։ Մասնակցել է Մարտակերտի (Դրմբոն), Զանգելանի, Ֆիզուլիի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Ա. Շահբազյան

ՂՈՒԿԱՍՅԱՆ Գառնիկ Վաղինակի (24.4.1963. գ. Այգավան (ՀՀ Արարատի մարզ) - 18.5.1992, գ. Երասխ)), ազատամարտիկ-հրամանատար։ 1981-83-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ- ում։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայ-