Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/463

Այս էջը սրբագրված չէ

ան գործարանի էլեկտրոնային հաշվիդ մեքենաների բաժնի պետ, 1979-90-ին՝ սաետրի նախարարության հաշվիդ կենտրոնի, 1990-94րին՝ Հատուկ ծրագրերի վարչության տեղեկատվության բաժնի ղեկավար, 1994-95-ին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտաշխատող։

Լինելով Գ. Նժդեհի Ցեղական շարժման գաղափարախոսության հետեորդ՝ 1968-ից հանդես է եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ. Հայ դատի պաշտպանությամբ։ Հայ ժողովրդի ապագան կապել է ժողովրդավարական, անկախ պետականության վերականգնման հետ։ Այդ գաղափարների տարածման և ծավալած գործունեության համար 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա բանտարկության։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին Մ. գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների ստեղծման, մարդասիրական օգնություն Արցախ առաքելու աշխատանքներին, մասնակցել մի շարք մարտական գործողությունների։

Մ. ՀՀ տնտեսության զարգացումը դիտում է որպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքի ապահովման երաշխիք, ինչն առանցքային է հայոց պետության համար։ Մ. հանդես է գալիս տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդման, Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները շարունակելու և խաղաղ ճանապարհով լուծելու օգտին։ Մ. մեծ աջակցություն է ցույց տվել -Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարանի ստեղծմանը։

ՀՀ Աժ պատգամավոր (1995-2000), Աժ --Միասնություն» խմբակցության ղեկավար 11999-2000)։

Մ. Հարությունյան

ՄԱՐԳԱՐՑԱՆ Գագիկ Աշոտի 120.1.1953, ք. Վեդի (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում) - 9.1.1994, գ. Հակոբ Կամարի (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար։ ՀՀ բանակի փոխգնդապետ (1993)։ Ավարտել է Թբիլիսիի հրետանային բարձրագույն ուսումնարանը (1974)։

1969-82-ին ծառայել է Հունգափայում և Բելոռուսիայում տեղակայված ԽՄՀՄ զորախմբերում։ 1982-89-ին աշխատել է Վեդիի և Այգեվանի (Արարատի մարզ) հանրակրթական դպրոցներում։ 1989-94-ին հրետանային մարտկոցի (հոոմանատար), «Արծիվ-30» մոտոհրաձգային գումարտակի (հրամանատար), 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի (հրամանատարի տեղակալ) կազմերում մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), ԼՂՀ Մարտակերտի (Դրմբոն, Մեծշեն,

Մաղավուզ, Մաղաղիս, Տոնաշեն, Հակոբ Կամարի), Հադրութի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Մ-ի անունով է կոչվել Վեղիի 1-ին միջնակարգ դպրոցը։ ԱՆ. Մարգարյան

ՄԱՐԳԱՐՑԱՆ Դիոնիս Գրիգորի (2.9.1945, Երևան - 30.8.2003, Մոսկվա), ՀՀ ներքին ծառայության պահեստի գնդապետ (1990)։ «Ազատամարտի վետերանների միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության հիմնադիրներից և համանախագահ (2000-ից)։

1965-67-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1976)։ 1967-92-ին աշխատել է ՀՀ ՆԳՆ համակարգում։ 1990-ի մարտին Երևանի լենինյան շրջանի միլիցիայի բաժնում կազմավորել է միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը (ՄՀՆՋ), որի հիմքի վրա 1991-ին ստեղծվել է հանրապետական ՄՀՆՋ։ Աջակցել է «Անկախության բանակի», «Հայաստանի ազգային բանակ» (ՀԱԲ), «Մուշ» և այլ կամավորական ջոկատների համալրմանը և զինմանը։ Արցախ է առաքել մարդասիրական օգնություն, տարբեր գործարաններում կազմակերպել զենք-զինամթերքի արտադրություն, հիվանդանոցներում՝ վիրավոր ազատամարտիկների բուժսպասարկում։

Մպանվել է դեռևս չբացահայտված հանգամանքներում։ Թաղված է Երևանում։

ՄԱՐԳԱՐՑԱՆ Կարևն Հրաչիկի (ծ. 13.9.1964, Երևան), ՀՀ բանակի գնդապետ (1995)։ Ավարտել է Օմսկի (Ռուսաստան) Մ. Ֆրունզեի անվան բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը (1985)։ 1981-91-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈՒ Լենինգոսդի զինվորական օկրուգում՝ դասակի, վաշտի, գումարտակի հրամանատար։

1991- 94-ին՝ ՀՀ բանակի առաջին դեսանտագահային գնդի շտաբի պետ։ 1994-96-ին՝ ՀՀ ՊՆ նյութական ապահովման, 1996-ից՝ Պահպանման և սպասարկման առանձին գնդերի հրամանատար։ 1992-94-ին մասնակցել է Գորիսի(Կոռնիձոր), Լաչինի, Կուբաթլորի և այլ շրջանների ազատագրական մարտերին։ Ծանր վիրավորվել է Կուբաթլորի մարտերի ժամանակ։ Կ Մարգարյան