զբաղեցնում է Խաչեն և Քոլատակ գետերի ավազաններից դեոլի հյուսիս ընկած ամբողջ հատվածը և պատմական Արցախ աշխարհի Ջրաբերդ գավառի հիմնական և Խաչեն ու Գյուլիստան գավառների զգալի մասը։ Գտնվում է 600 մ միջին բարձրության վրա։ Շրջանի ցածոսդիր վայրերում տարածված են կիսաանապատային, անապատատափաստանային գուշ կամ մուգ շագանակագույն, բարձւ լեռնալանջային մասերում՝ ալպյան գոտուն բնորոշ լեռնամարգագետնային, գետահովտային ցածոսղիր վայլելում՝ հզու շերտերով նստվածքային հողելը։ Նախալեռնային և լեռնային վայրերում գերակշռում են սեահողերը, իսկ անտառայինում՝ մուգ դարչնագույն ենթամոխրային հողատեսակները։ Ընդերքում կան քարածխի, ցինկի, կապարի, պղնձի, ոսկու, ծծմբային կոլչեդանի, երկաթի, բարիտի, գոոնիտի, վարդագույն և սպիտակ տուֆի, բենտոնիտային կավերի, գիպսահողի, գետավագի» լեռնային ավագի պաշարներ։ Տարածքով հրաում են Թարթառ և Խաչեն գետերը (բազմաթիվ վտակներով)։ Թարթառի
Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/468
Այս էջը սրբագրված չէ