ազատամարտիկ։ 1990-92-ին՝ Հատուկ գնդի վաշտի հրամանատար, գնդի թիկունքի ծառայության պետ, 1992-96-ին՝ 4-ւգ մոտոհրաձգային գնդի հրամանատար, 1996-98-ին՝ ՊՆ թիկունքի վարչության պետ, 1998-2000-ին՝ մոտոհրաձգային ուսումնական բւիգադի հրամանատար, 2000-ից՝ պաշտպանության նախարարի տեղակալ։
1988- 94-ին մասնակցել է ՀՀ Կապանի, Իջևանի, Նոյեմբերյանի և ԼՂՀ Հադրութի, Շահումյանի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՊՆ «Մարշալ Բաղրամյան-100», «Դրաստամատ Կանայան» մեդալներով։
ՄԵԼՔՈՆՅԱՆ Միքայել Գվիդոնի (ծ. 18.10. 1952, գ. Հնաբերդ (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզումվ, ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-մայու (1991)։ Պատմական գիտությունների թեկնածու (1993)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1978) և այլնԱՏՕ-ի Ջ. Մարշալի անվան ռազմավարական հետազոտությունների և պաշտպանական տնտեսության քոլեջը (1995)։ 1981-91-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈՒ-ում, 1991-92-ին՝ ՀՀ ՊԿ-ում, 1992-99-ին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում՝ բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար, 1999-ից՝ ՊՆարտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության պետ։
Աշխատությունները վերաբերում են Թուրքիայի ռազմական քաղաքականության, ՀՀ ռազմական անվտանգության ապահովման հիմնախնդիրներին։
ՄԵԼՔՈՆՅԱՆ Մոնթե (Ավո) Ձառլզի (25.11. 1957, Վայսիլխս (Ֆւեզնոյի մոտ, Կալիֆոռնիա, ԱՄՆ) - 12.6.1993, գ. Մարզիլու (Աղդամի մոտ)), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս։ ՀՀ բանակի փոխգնդապետ (1994, հետմահու)։ Ավարտել է Բերկլիի (Կալիֆոռնիա) համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը (1978), ուտեղ հիմնել է «Հայ ուսանողական միությունը»։ 1978-ին ընդունվել է Օքսֆորդի համալսարան, սակայն չի ավարտել, մեկնել է Լիբանան, քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել (շուրջ 3 տարի) Բեյրութի հայկական թաղամասի պաշտպանական կռիվներին։ 1980-ի մայիսից՝ Հայաստանի ազատազրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ՝ ԱԱԱԼԱ) գլխավոր ռազմական մարզի։ 1983-ին հեռացել է ՀԱՀԳԲ-ից (քաղաքական գծի և գործելակերպի հարցում անհամաձայնության պատճառով) և հիմնել ՀԱՀԳԲ-ի հեղափոխական շարժումը։
1984- ի նոյեմբերի 27-ին Փարիզում ձերբակալվել է կեղծ անձնագիր ու պայթուցիկ նյութեր ունենալու մեղադրանքով և բանտարկվել մինչև
1989- ը։ 1990-ի հոկտեմբերից զինվորագրվել է Արցախի պաշտպանությանը։ 1991-ի սկգբին հիմնել է «Հայրենասիրական ջոկատը»։ 1992ին՝ Մարտունիի պաշտպանական շրջանի հրամանատար։
Մ. մասնակցել է ՀՀ Իջևանի, ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992-ի սեպտեմբերին,
1988- ի մարտին, մայիսին, հունիսին ղեկավարել է Մարտունիի (գրավված զյուղեր), Քելբաջարի, Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք», ԼՂՀ «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով։
ւ994-ին Երևանում ստեղծվել է «Մոնթե Մելքոնյան» հիմնադոոմը։ Մ-ի անունով է կոչվել ՊՆ ռազմական ուսումնարանը։ ԼՂՀ Մարտունի քաղաքում տեղադրված է նրա հուշարձանը (քանդակագործ.՝ Լ. Թոքմաջյան)։ Թաղված է Եռաբլոարւմ։
Նրա մասին նկարահանվել են ֆիլմեր, գրվել զլքեր, շատ քանդակագործներ կերտել են նրա կերպարը։
Եոկ. իրականություն, Ե.. 1995։
Գրկ. Բ աղրյան Վ., Ավո, Ս., 1993։ Քամալյան Ս., Ավոն մԱր աչքերով, Ե., 1994։ Մովսիսյան Ն., Մարտնչող անմահություն, ե., 1997։ Մելքոնյան Ն., Ասք Մոնթհի մասին, Ե., 1998։
ՄԵԼՔՈՒՄՅԱՆ Արմեն Աուրենի (13.8.1967, գ. Մաճկալաշեն (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 8.10.1992, գ. Խազազասար (Ֆիզուփի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար։ 1985-87-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1989)։ 1989- 90-ին աշխատել է Մարտունիի շրջանի Մսմնա գյուղի ութամյա ղլղլոցում։ 1990-ին կազմավորել է կամավորական ջոկատ, որի հիմքի վրա 1992- ին ստեղծվել է զումարտակ։ Մ-ի հրամանա-