թողիկոս Վազգեն Ա, ՀՀ և ԼՂՀ քաղաքացիներ, մտավորականներ։ 20-օրյա այդ քաղաքական ակցիայի շնորհիվ փրկվել է «Ղարաբաղն ու Հայկական ԽՍՀ-ի սահմանամերձ շրջանների մեծ մասը կողոպուտից և բռնի տեղահանումից»։ Դադարեցվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի խնդրանքով և հայտարարությամբ. «Առանց ձեզ ես չեմ վերադառնա Սուրբ էջմիածին»։
Հ. Խաչատղան
ՄՈՎՍԵՍԱՇԵՆ, գյուղ ԼՂՀ Քաշաթադի շրջանում. շրջկենտրոնից 46 կմ հյուսիս-արԱմուտք Շալորա գետի միջին հոսանքի ձախարինյա ձորալանջին։ Բնակչությունը՝ 27 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։ Ունի ութամյա դպաց (կոչվել է Մ. Գորգիսյամի անունով)։ Գյուղում են ուշ միջնադարյան արձանագրությամբ գերեզմանաքարեր, շրջակայքում՝ XIV դ. եկեղեցու ավերակները՝ գեղաքանդակ արձանագրությամբ խաչքարերով։
Ազատագրվել է 1993-ի ապրիլին, բնակեցվել է 1998-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
ՄՈՎՍԻՍՅԱՆ Վլադիմիր Միհրանի (ծ. 12.11. 1933, գ. Շենավան (այժ՝ ՀՀ Լոռու մարզում)), կուսակցական պետական գործիչ։ ՀԳԳԱ ակադեմիկոս (1997) և պատվավոր պրոֆեսոր
(2000) ։ Բնության և հասարակության մասին գիտությունների (2001), Աշխարհի ժողովուրդների հոգևոր միության (2002) միջազգային ակադեմիաների անդամ։ Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1958) և ԽՄԿԿ ԿԿ-ին առընթեր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը (1969)։ 1958-90-ին ՀԽՍՀ-ում վարել է կուսակցական, պետական և վարչական բարձր պաշտոններ՝
1978- 84-ին՝ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, 1984-90-ին՝ առաջին տեղակալ, 1986-88-ին, միաժամանակ՝ պետսպրոարդի նախագահ. 1988-90-ին՝ ՀԽՄՀ ԳԽ և Նախարարների խորհրդի գաղթականների գործերի հանրապետական հանձնաժողովի նախագահ։
1989- ից ընտրվել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար (միաժամանակ՝ արտակարգ իրադրության օպերատիվ շտաբի պետ)։ ԽՄԿԿ 28-րդ համագումարում՝ 1990-ի ապրիլից ԽՄԿԿ Քաղբյուրոյի անդամ։ ԽՄԿԿ ԿԿ-ի կողմից արցախահայության հիմնախնդիրը չլուծելու պատճառաբանությամբ Մ. դիմումով (1990) դուրս է եկել Քաղբյուրոյից։
1992-96-ին եղել է ՀՀ փախստականների հարցերով պետական վարչության պետ, 1996-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, 1996-99-ին՝ ՀՀ գյուղնախարար. 1999-ից՝ ՀՀ վարչապետի խորհրդական։ 1990-ին. միաժամանակ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության, 1993-ին՝ Իջևանի տարածաշրջանի ինքնապաշտպանության շտաբների ղեկավար։ 1993-94-ին Մ. ԼՂՀում կազմակերպել է 2837 բնակարանների կառուցման և շուրջ 40 հզ. փախստականների վերաբնակեցման աշխատանքները։
ՀԽՄՀ ԳԽ մի շարք գումարումների պատգամավոր. Երևանի պատվավոր քաղաքացի (2001)։
Պարգևատրվել է ԽՄՀՄ շքանշաններով ու մեդալներով, ՀՀ «Սուրբ Մեսապ Մարտոց»,Հայ եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշաններով։
Եքկ. Հարի ճակատագուվ. մտորամԱեք տքԱություճ, ե., 2001։
«ՄՌԱՎԻ ՂՈՂԱՆՋՆԵՐ», ԼՂՀ Շահումյանի վարչական շրջանի պաշտոնաթերթ։ Լույս է տեսնում 1992-ի ապրիլից. Երևանում, մինչև 1992-ի հունիսը տարածվել է Շահումյանի շրջանում։ Խմբագիր՝ Կ. Ղահոոմանյան։ Տպագրվել է ՀՀԴ կուսակցության աջակցությամբ։ 1992-ի հունիսին, Շահումյանի շրջանի բռնագաղթից և բռնազավթումից հետո, ամսաթերթի նպատակն է եղել աջակցել պարտիզանական պայքարին, իսկ 1994-ի հունիսից՝ շահումյանցիների վե ոսբնակեցմանը, հանդես եկել նրանց շահերի պաշտպանությամբ, կազմակերպել բռնագաղթից կորած հարազատների որոնման աշխատանքները։ 1994-ի դեկտեմբերից լույս է տեսել անկանոն պարբերականությամբ: 1997-ից