Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/509

Այս էջը սրբագրված չէ

խարարի խորհրդական, 1996-97-ին՝ ՊՆ ծառայող, 1998-2000-ին՝ Երևանի քսպաքապետարանի «Կանաչապատում» ընկերության տնօրեն, 2001 -02-ին՝ ՀՀ բնապահպանության փոխնախարար, 2002-ից՝ ՀՀ Կառավարությանն առընթեր ջրօգտագործման գործակալության պետ։

Ն. 1988-ին կազմավորել է «Սասունցիներ» կամավորական ջոկատը Ա մասնակցել ՀՀ Արարատի (Երասխ), Մեղրիի (Նյուվադի, Մեղրիի սահմաններ), Վայքի (Բարձարնի. Մարտիրոս) և ԼՂՀ Ասկերանի (Փարուխ, Խարմորթ» Խոջալու), Հադրութի, Մարտունիի, Լաչինի և այլ շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

ՆԵՐՍԻՍՅԱՆ Սլա վիկ Յուփի լ25.1.1957, Մարտակերտ - 20.8.1992, գ. Մեծշեն (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար։ 1975-78-ին ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Գուկիի (Ռուսաստան) միլիցիայի բարձրագույն դպրոցը (1986)։ 1986-89-ին աշխատել է Մագադանի (Ռուսաստան) ՆԳ մարմիններում, 1989-92-ին՝ Մարտակերտի շրջանի պարետ. ՆԳ բաժնի պետ։

1988- 92-ին եղել է կամավորական ջոկատի, վաշտի հրամանատար, ղեկավարել Մեծշենի, Մարաղայի, Մոխրաթաղի և շրջանի այլ գյուղերի ինքնապաշտպանական մարտերը։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Մարտակերտում։

ՆԵՐՍԻՍՅԱՆ Վալենտինա Մկրտչի (ծ. 13.7. 1924, Երևան), արյունաբան։ Բժշկական գիտու թյունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1996)։ Նյու Ցուրի (1996) և ՌԴ բնական գիտությունների (1999) ակադեմիաների անդամ։ 1947-ին Երևանի պետական բժշկական ինստիտուտի ավարտական քննությունները չհանձնած՝ անհիմն բռնադատվել և ծնողների հետ աքսորվել է ՌԴ Ալթայի երկրամաս։ 1954-ին արդարացվել է և ավարտել ինստիտուտը (1955)։ 1957-ից աշխատում է Ռ. Յոլյանի անվան արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտում (1992-ից՝ Արյունաբանության կենտրոն), 1972-ից՝ իմունարայունաբանության բաժնի հիմնադիր-վարիչ, միաժամանակ՝ Հայկական բժշկական ինստիտուտի ամբիոնի վարիչ (1996-ից)։

Գիտական աշխատությունները վերաբերում են արյան իմունավերարտադրողականության, իմունածագումնաբանության, նրա բաղադրամասերի փոխազդեցության և մարդաբանության խնդիրներին։ ՀՀ-ում առաջին անգամ ուսումնասիրել է հայերի արյան Եիթրոցիտային, լեյկոցիտային և շիճուկային համակարգերում տարբեր գործոնների հանդիպման հաճախականությունը բնականոն վիճակում և 13 տարբեր հիվանդությունների ժամանակ։ Հաստատել է, ՈՐ ԼՂՀ և տարբեր երկրների (Ֆրանսիա. Թուրքիա, Ռուսաստան, Լիբանան և այլն) հայերն ունեն միանման հակագենային հատկանիշներ և արյան իմունածագումնաբանական համակարգերի գործոնների և գեների հանդիպման հաճախականությամբ մոտ են եվրոպական երկրների (հատկապես Իտալիա, Իսպանիա, Հունաստան և այլն) պոպուլյացիաներին, իսկ ԼՂՀ-ում ապրող ադրբեջանցիները՝ ասիականին։ 1990-94-ինՆ. ՀՀ-ում և ԼՂՀ-ում կազմակերպել է հարյուրավոր վիրավոր և հիվանդ ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների արյան փոխներափման և բուժսպասարկման աշխատանքներ։

երկ. Իմանարսրյտնաբանական ստուգումներն արյսմ։ փոխներարկման և հղիության դեպքում, Ե., 2004։ Շսօո6ա>ւ ձՅՕ ս թՏՅջշ ֆեարօբ տ ոարտ, Տ., 1972 5Ղ6ծ«օտրտտօցսո&օրօտ ոօշօեստ ՈՕ սՅՕստաբւօյրօաս, Տ., 1999.

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ. ստեղծվել է 1999-ին՝ ԼՂԻՄ ՆԳ վարչության հիմրի վրա։ Ունի վարչություններ, բաժիններ, բաժանմունքներ. ՆԳ տարածքային մարմիններ, զինսսնշան, համազգեստ և այլն։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին կազմավորել է կամավորական ջոկատներ, վաշտեր և գումարտակներ։ ՆԳ միլիցիոներ-ազատամարտիկները մասնակցել են Ասկերանի, Մարտունիի, Մարտակերտի,Հադրութի, Ֆիզուլիի, Քելբաջարի շրջանների. Ստեփանակերտի և նրա շրջակա բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

ՆԳ անձնակազմից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է 7 (3-ը՝ հետմահու), ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանով՝ 7 (1-ը՝ հետմահու), «Մարտական ծառայության համար» մեդալով՝ 43, «Արիության համար»՝ 45 (17-ը՝ հետմահու), «Շուշիի ազատագրման համար»՝ 43 (6-ը՝ հետմահու), զոհվել 34 ազատամարտիկ։