Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/548

Այս էջը սրբագրված չէ

եղել Մ. Ասատրյանը (ընդհանուր հրամանատար՝ մինչև 1992-ը), Վ. Բաղմանյանը ( ընդհանուր հրամանատար), Լ. Բաբայանը, Գ. Աաղյանը, Հ. Քալանթարյանը, Բ. Որդումյանը, Ա. Քսդանթաղ անը, Ա. Սադյանը, Դ. Գփգայանը, 0. Աահակյանը, շտաբի պետ՝ Ջ. Զարգարյանը։ Ջոկատից զոհվել է 4 ազատամարտիկ։ ՉՈՐՍԱՆՔ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում, շրջկենտրոնից 53 կմ հյոաիս-րաևմուտք Շալորա գետի Վաղազնո վտակի ափին։ Բնակչությունը՝ 20 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ։ Գյուղում և շրջակայքում (Բոզդաղան, Հին Չորմանք բնակատեղիներում) պահպանվել են ուշմիջնադարյան խաչքարեր և գերեզմանաքարեր։

Ազատագրվել է 1993-ին, բնակեցվել է 1999ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

ՉՈՐՐՈՐԴ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿ,

Ասկհրանի պաշտպանական շրջանի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1992-ի սեպտեմբերի

1- ին՝ Ասկերանի շրջանի Խնձփստան, Խանցք, Հիլիս, Բադարա, Աստղաշեն, Խաչեն, Ռև, Ղշլաղ, Խոոմորթ գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների և վաշտերի հիմքի վրա։ 1992-94-ին մասնակցել է Ասկերանի (Քարագլուխ), Աղդամի (Փոքր Ջինլի, Մեծ Ջինլի. Խդըղու. էթեմազլու, Գյոյթափա, Քարվենդ, «Ձիաբուծարան»), Քելբաջարի (Օմարի լեռնանցք), Մարտակերտի («Պուշկենյալ» բարձունք), Ֆիզուլիի (Հորադիզ) և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Տարբեր մարտական

գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Կ. Արզումանյանը, Վ. Մեհրաբյանը և Վ. Աղասարյանը։

Մ. Հարությունյան ՉՈՐՐՈՐԴ ՎԱՇՏ, ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանում։ Կազմավորվել է 1991-ի նոյեմբերին՝ մինչ այդ գործող կամավորական ջոկատի (հրամանատար՝ Բ. Հակոբյան) հիմքի վրա։

1990- 92-ին մասնակցել է Հադրութի (էդիլլու, Հախլլու, Հին Թաղլար, Խանձաձոր, Սարինշեն, Քոչբեկ), Ստեփանակերտի (Կրկժան, «26-ի դիրքեր»), Ասկերանի (Խրամորթ, Խոջալու, Ասկերան, Ջամիլլու), Շուշիի (Մափբեկլու, 1 Շուշի, Զառսլու, Լիսագոր), Լաչինի (Սափբաբ, Լաչին), Մարտակերտի (Սրխավենդ)) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Գ. Սարգսյանը, Յու. Պողոսյանը:

Վաշտից Հայաստանի Ազգային հերոս և Արցախի հերոս կոչումների արժանացել և «Հայրենիք», «Ոսկե արծիվ» շքանշաններով պարգևատրվել է Յու. Պողոսյանը (հետմահու)։ Արցախի հերոս կոչման է արժանացել և «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրվել Ս. Կարապետյանը, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են Գ. Սարգսյանը, Ա. Հայոոպետյանը, Յու. Պողոսյանը (հետմահու)։ Զոհվել է 16 ազատամարտիկ։

Մ. Հարությունյան