Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/554

Այս էջը սրբագրված չէ

առաջխաղացումը։ Լուրջ հաջողություններ է արձանագրել ՀՕՊ-ը. հակառակոոդը զրկվել է ԼՂՀ օդային տարածք անարգել ներխուժելու և բնակավայրերը ռմբակոծելու հնարավորությանից։ Հրամանատարների կազմակեուլված աշխատանքի. մարտիկների հեասության շնորհիվ առավելագույն կարճ ժամկետում ավարտվել է Աղդամի, Հոռս դի գի, Զանգելանի, Ջաբոսյիլի, Կուբաթլուի, Օմարի լեռնանցքի. Ֆիզուլիի հակառակորդի կրակակետերի վնասազերծումը։

ԻՊՈՒ-ի այդ հաղթանակներով ԼՂՀ-ի շուրջ սկսել է ձևավորվել անվտանգության գոտի, ինչը, մյուս կողմից, հնարավորություն է ընձեռել լուծելու նաև ավերի ծավալուն մարտական գործողություններով ու բնույթով բարդ պատերազմական խնդիրներ։ Այս ամենը հիմք է ծառայել, որպեսզի 1993-ի նոյեմբերի 10-ին ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռ. Քոչարյանի հրամանով ամրագրվեր ԻՊՈՒ-ի վերակազմավորումը ԼՂՀ ՊԲ-ի։

ՊԲ հրամանատար և պաշտպանության նախարար է նշանակվել Ա. Բաբայանը, առաջին տեղակալ՝ Ք. Իվանյանը, առաջին տեղակալշտաբի պետ՝ Ա. Օհանյանը: Իսկ ՊԲ կառուցվածքը հաստատվել է 1994-ի հունվարի 4-ին. որով, ըստ էության, ավարտվել է ՊԲ-ի կազմավորումը։

Զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո դադարեցվել են ռազմական գործողությունները, բայց անընդհատ կատարելագործվում է ԼՂՀ պաշտպանական համակարգը, ստեղծվում հակառակորդի հնարավոր գործողությունները չեզոքացնելու առավել արդյունավետ միջոցներ։

Հրադադարի սկըգբնական շրջանում թշնամու ուժերի ակտիվություն է նկատվել հատկապես Թարթառի ջոսնցքի աջարինյակի, Վերին Ձայլոփ, Կըրմըզը-Սակալար բնագծերում. պահեստային ուժեր են կենտրոնացվել Միրբաշիարմ (բրիգադային) և Բապայում (ռազմաճակատային)։ Դրանց հնարավոր մարտական գործողությունները կանխելու և ամուր պաշտպանություն ապահովելու նպատակով՝ ԼՂՀ հյուսիսում, ՊՇ ստորաբաժանումների առջև խնդիր է դրվել մարտական շփման ուղիղ գծի երկայնքով ապահովել պաշտպանության ամուր դիրքեր՝ ռազմատեխնիկական ու ինժեներական ժամանակակից սարքավորումներով։

ՊԲ ղեկավարում է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Ա. Օհանյանը (2000-ից), իսկ պաշտպանության համակարգը բաղկացած է շուրջ մեկ տասնյակ ՊՇ-ներից, կենտրոնական նշանակության ու պահեստային, ինչպես նաև առանձին մասնագիտացված ու հատուկ նշանակության զորամասերից։

Տարբեր փորձագետների գնահատմամբ՝ այսօր ՊԲ ի վիճակի է պաշտպանել ԼՂՀ-ի անվտանգությունը, զսպող գործոն է Ադրբեջանի համար, ինչը կարևոր նշանակություն ունի ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգավորման հայադրբեջանական և միջազգային մակարդակով ընթացող բանակցություններում։

Մ. Հարությունյան

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԼՂՀ. Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ), ԼՂՀ Նախարարների խորհրդին առընթեր ռազմական ոլորտի կառավարման ժամանակավոր մարմին։ Ստեղծվել է 1992-ի մարտի 26-ին, ԼՂՀ Նախարարների խորհրդի մասին օրենքի 24-րդ հոդվածի հիման վրա՝ հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման նպատակով անհետաձգելի միջոցառումների մշակման և իրագործման համար։ Պ. կ-ի նախագահ է նշանակվել Աերժ Սարգսյանը, որը մշակել է կոմիտեի կանոնադրությունը, կառուցվածքն ու անվանակազմը։

Պ. կ. իր գործունեությունը կազմակերպել է ԼՂՀ ԳԽ և Նախարարների խորհրդի որոշումների ու կարգադրությունների հիման վրա։

93-ին Պ. կ-ի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ իրագործվել են անհետաձգելի միջոցառումներ, ինքնապաշտպանական ջոկատների միավորում, նյութատեխնիկական հիմքի ստեղծում, սպառագինոլթ.)ան ոլ տեխնիկայի ձեռքբերում, մատակարարման կարգավորում և այլն։ ԻՊԿ նախագահի 1992-ի օգոստոսի 14-ի հրամանագրով կազմավորվել է ԻՊՌՒ հաստիքակազմակեոդական նոր կառուցվածք, ստեղծվել