Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/556

Այս էջը սրբագրված չէ

նում ոչ բարեհաջող պայմաններում, եղ՝ պահանջվում է կենտրոնացնել ուժերը. ժամանակ շահել հարձակման համար։ Պ. կազմակերպվում է նախապես կամ հակառակորդի հակահարձակման ընթացքում։ Պ. կաաղ է լինել դիրքային (հիմնական և առավել հաճախ կիրառվող) ու զորաշարժային։ Դիրքայ ի ն Պ . իրականացվում է տեղանքի (նախապես նախապատրաստված շրջանների) համառ պաշտպանությամբ և կիրառվում է առավելապես այն ուղղություններում, որտեղ տարածքի կորուստն անթույլատրելի է։ Զորաշարժային Պ. կիրառվում է այն դեպքում, երբ անհրաժեշտ է հակառակորդին կորուստներ պատճառել, ժամանակ շահել հ սեփական ուժերը վերադասավորել, հակառակորդին ստիպել, ՈՐ հարձակվի այն ուղղությամբ, ոշտեղ նախապատրաստված է կայուն դիրքային Պ., կամ հակառակորդին ներքաշել այնպիսի շրջան, որտեղ նրա ջախջախման համար կան իշական հնարավորություններ։

Պ. կաաղ է լինել կանխամտածված և հարկադրված, կազմակերպվել մարտական գործողություններից առաջ կամ մարտի ընթացքում։ Ռազմական ստորաբաժանումների անցումը Պ-յան հնարավոր է իրականացնել հակառակորդի անմիջական շփման բացակայության կամ առկայության պայմաններում։ Պ. (կապված խնդիրների, ուժերի և միջոցների հետ) կաաղ է ունենալ ռազմավարական, օպերատիվ և մարտական նշանակություն։ ժամանակակից պայմաններում Պ. (հակամիջուկային, հակահրետանային, հակատանկային և հակաօդային առումով) պետք է լինի մշտական կայուն։ Հաջող Պ-յան կարևորագույն պայմաններն են զորքերի բարոյական և մարտական բարձր հատկությունները, նրանց տոկունությունը (տես նաև Հակահադակամ)։ Ղարաբաղյան պատերազմում կարևորագույն նշանակություն և դեր է ունեցել Պ-յան կազմակերպումը և իրականացումը։ Ուսանելի է Մարտունիի շրջանի Պ., որը կազմակերպել և իրականացրել է Մ. Մելքոնյանը՝ ռազմական բոլոր ստորաբաժանումներում ապահովելով բարձր կարգապահություն և բաորյահոգեբանական կայուն վիճակ։ 1992-ին, երբ ադրբեջանական ստորաբաժանումները հաջողությունների էին հասել գրեթե բոլոր ռազմաճակատներում, Մարտունիի շրջանում հակառակորդը կրել է անհաջողություններ, շրջանի ազատագրումից հետո հայկական ուժերն անցել են հակահարձակման և վերացրել Աղդամում ու նրա շրջակայքում տեղադրված թշնամու ռազմական հենակետերը։

ՊԱՌԱՎԱԹՕՐՄԲ, գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 20 կմ արևմուտք 800 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 540 հա։ Բնակչությունը՝ 160 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, բուժկետ։ Գյուղում պահպանվել է Մ Աստվածածին եկեղեցին (XVIII դ.), շրջակայքում՝ Մ. Գրիգոր Լուսավորիչ մատուռը (XIX դ.). գերեզմանոց (XIII դ.). խաչքարեր։

1988-ին Պ-ում ստեղծվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Մ. Ջավաղյան)։ Ազատամարտիկները ԻՊՈՒ տարբեր զորամիավորումների կազմում մասնակցել են Աղդամի, Քելբաջարի, Ավդալ-Գյուլափլոփ, Մարզիլոփ, Ղարադաղլոփ, Շուշիի ազատագրական մարտերին։ Պ-ից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Շ. Առուստամյանը։ Զոհվել է 4 ազատամարտիկ։

Ս. ԴհրՄգյան

«ՊԱՌԱՎԱՔԱՐ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1988-ին, Պառավաէար գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ Ունեցել է շտաբ, հրետանային մարտկոց (հրամանատար՝ Խ. Բորդաղյան)։ 1988-94-ին ջոկատը մասնակցել է Տավուշի (Պառավաքար, Ներքին Կարմիարդբյուր, Ձինափ), Իջևանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրետանային մարտկոցը նշանակալի դեր է ունեցել «Ներքին Կարմիրադբյուր» և «Պառավաքար» բարձունքների ազատագրական մարտերում։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Մ. Դավթյանը (ընդհանուր հրամանատար), Մ. Մոսինյանը, Մ. Մոսինյանը, Ա. Մապանյանը, Ս. Զոհրաբյանը, Ռ. Դալլաքյանը, Մ. Ալաբեգյանը, Ռ. Պետասյանը, Մ. Դավթյանը, շտաբի պետ՝ է. Բոզինյանը։ Ջոկատից զոհվել է 10 ազատամարտիկ։

Վ. Պետէոսյան

ՊԱՍԿԱԼԵՎԱ Ցվետանա քծ. 22.1.1960, ք. Նովա Զագորա (Բուլղարիավ, բուլղարացի ռեժիսոր, օպերատոր, կինովավերազաղ։ ՊԲ գնդապետ (1995)։ Ավարտել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտը (1984), սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ասպիրանտուրայում (1989-91)։