Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/577

Այս էջը սրբագրված չէ

ՍասԱՐՈՎ Անդրեյ Դմիտփեիչ (21.5.1921, Մոսկվա - 14.12.1989. Մոսկվա), հասարակական գործիչ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1952), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953)։ Բոլոնիայի (Իտալիա) համալսարանի պատվավոր դոկտոր (1988), ջոսծնային ռումբի ստեղծողներից։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1942)։ 1945-80-ին աշխատել է ԽՄՀՄ ԳԱ Լեբեդեի անվան ֆիզիկայի ինստիտուտում։ Աշխատությունները վերաբերում են մագնիսական հիդրոդինամիկային, պլազմայի ֆիզիկային,կառավարվող ջերմամիջուկային սինթեզին, տսրոական մասնիկների ֆիՓկային, աստղաֆիզիկային, ձգողականությանը։ 1950-ական թթ. վերջից պայքարել է միջուկային զենքի փորձարկումների դեմ։ Ս. 1960-70-ական թթ. մարդու իրավունքների պաշտպանության շարժման առաջնորդներից Էր։ 1980ին ԽՄՀՄ զուքերն Աֆղանստան մտցնելու դեմ բողոքարկելուց հետո խորհրդային իշխանությունները Ս-ին գրկել են պետական բոլու պարգեներից (Սոցիալիստական աշխատանքի հերոս՝ 1954, 1956, 1962, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1953, Լենինյան մրցանակ՝ 1955) և կնոջ՝ Ե. Բոների հետ աքսորել են Գուկի (այժմ՝ Նիժնի Նովզորոդ)։ Աքսուից վերադարձելէ 1986-ին։

1988- ից Մ. հանդես է եկել Ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման դիրքերից, այն անվանել «վերակառուցման» փուձաքար։

1988- ի ապրիլի 3-ին «Մոսկովսկիե նովոստի» թերթում տպագրվել է Մ. Գորբաչովին հղած Ս-ի նամակը, որում նա երկրի ղեկավարությանը կոչ է արել համաձայնել ԼՂԻՄ ժողպատգամավուների մարզխորհրդի արտահերթ նստաշրջանի որոշման հետ և մարզը վերամիավորել Հայաստանին։ 1988-ի դեկտեմբերի 20-24-ին Մ. (մի քանի գիտնականների հետ) այցելել է Ստեփանակերտ, եղել Շուշիում, խորհրդակցել Ա. Վոլսկու, Շարժման ղեկավարների հետ։ 1989-ին առաջարկել է կազմավորել համադաշնություն, որում ինքնավարության հավասար իրավունքներով օժտված լինեն բոլոր հանրապետությունները (միութենական և ինքնավար), մարզերն ու օկրուգները և միմյանց հետ հարաբերություններ վարեն անկախ ու իրավահավասար՝ ենթարկվելով միայն համադաշնության օրենքներին, իսկ «Լեռնային Ղարաբաղը չի պատկանի ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, կլինի անկախ ու կստանա իրավունք մտնելու տնտեսական և այլ հարաբերությունների մեջ նրանց հետ, ում հետ ինքը կցանկանա» («Օգոնյոկ», 1989, Ի1տ 31)։

Եվոսխորհրդարանը 1988-ին սահմանել է Ս-ի անվան մրցանակ՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում մարդասիրական գործունեության համար։ Արժանացել է Խաղաղության Օոբելյան մրցանակի (1975)։ ԽՍՀՄ ժողպատգամավոր (1989)։

1988- ից ՀՀ-ում գործում է Մարդու իրավունքների պաշտպանության Ա-ի անվան կենտրոն հասարակական կազմակերպությունը։ Երևանում կա Մ-ի անվան հրապարակ, որտեղ 2001ին կանգնեցվել է նրա կիսանդրին, Ստեփանակերտում՝ փողոց։

Ֆ. Աղամալյան, Հ. Խաչատղան

ՍԱՀԱԿՅԱՆ Անդրեաս Դերենիկի էծ. 2.2.1963, գ. Գեղակերտ (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում)), հրամանատար։ ՀՀ ոստիկանության մայոր (1999)։ 1981-83-ին ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ- ում։ Ավարտել է Երևանի «Վարդանանց» համալսարանը (1997)։ 1993-ից աշխատում է ՀՀ ՆԳՆ (այժմ՝ Ոստիկանություն) համակարգում. 1999-ից՝ ոստիկանության զորամասի վաշտի հրամանատար։

1989- 94-ին ՀՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի, «Թայֆուն» գումարտակի (վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Շուշիի (Զառսլու, Լիսազու, Բեոլաձորի ենթաշրջան), Ասկերանի (Հասանաբադ), Լաչինի, Մարտակերտի (Կարմիոովան, Քաջավան) շրջանների, Ստեփանակերտի (Կրկժան արվարձան) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։