Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/58

Այս էջը սրբագրված չէ

խոսխուսել գիտական հետազոտությունն ու տեղեկահավաքը, հավաստի տեղեկություններ տարածել հայ ժողովրդի պատմության, կրթական, կրոնական և մշակութային կյանքի ու ամերիկահայերի մասին են։ ԱՀՀ պայքարում է, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը հայերի ցեղասպանությունը ճանաչի որպես անհերքելի պատմական փաստ, հակազդում է հայերի ցեղասպանությունը հերքելու փուճերին, կազմակերպում Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովներ, հրատարակում և տարածում ցեղասպանության մասին զիտսյկան գրականության։

Հայաստանում 1988-ին սկսված քաղաքական իրադարձությունները և դեկտեմբերյան երկրաշարժը դարձան ԱՀՀ-ի հիմնական ծրագրերի սևեռակետը։ ԱՀՀ բազմաթիվ դիմումներ է հղել ԱՄՆ-ի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ծանւ վիճակի, Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրված շրջափակման վերաբերյալ՝ նպատակ ունենալով ապահովել ԱՄՆ-ի կառավարության ուշադրությունն ու օժանդակությունը։

Հայաստանի անկախացումից (1991-ի սեպտեմբերի 21) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից (1991-ի սեպտեմբերի 2) ի վեր ԱՀՀ զբաղվում է նաև Հայաստանի և ԼՂՀ-ի բնակչության բարեկեցության, անվտանգության և զարգացման խնդիրներով՝ հետապնդելով հիմնականում հետևյալ նպատակները.

1. ԱՄՆ-ի Կոնգրեսում հայանպաստ ծրագրերի և բանաձևերի ընդունում, 2. մարդասիրական օգնություն ԼՂՀ-ին և Ադրբեջանից տեղահանված հայերին, 3. տնտեսական և մարդասիրական օգնություն Հայաստանին, 4. Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հայանպաստ դիրքորոշման ապահովում, 5. Հայոց ցեղասպանության ճանաչում։

ԱՀՀ-ի և ամերիկահայ մյուս լոբբիստական կազմակերպությունների գործունեության ձեռքբերումներից է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ազատությանն աջակցության բանաձևի 907 ենթաբաժնի ընդունումը։

ԱՀՀ հատուկ կարևորություն է տալիս ԱՄՆ-ի կոնգրեսականների և պետական այլ գործիչների հետ անձնական շփումներին։ Կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստան և ԼՂՀ են այցելել ամերիկացի մի շարք կոնգրեսականներ, հասարակական կազմակերպությունների պատվիրակություններ, նրանց ապահովել ԼՂՀ-ի մասին ամբողջական տեղեկատվությամբ։ ԱՀՀ հայ պաշտոնյաների և մասնագետների համար կազմակերպել է հանդիպումներ ԱՄՆ-ում, Եվրոպայում և ԵԱՀԿ պաշտոնյաների հետ քննարկել են Ղարաբաղյան հիմնախնղրին վերաբերող հարցեր Կազմակերպությունը քարոզչություն է ծավալել ԼՂՀ հարցի վերաբերյալ Հելսինկյան հանձնաժողովի հատուկ լսումների անցկացման օգտին և տեղեկություն ներկայացրել (1991) այդ մարմնին՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի և ի դատապարտումն Ադրբեջանի ագրեսիայի։ 1994-ի զինադադարից հետո ԱՀՀ ընդլայնել է իր աջակցությունը ԼՂՀ-ին, մասնավորապես՝ ծավալած քարոզչության արդյունքում՝ ԱՄՆ-ի Կոնգրեսը 1998-ին ընդունել է որոշում մինչև 2002-ի վերջը ԼՂՀ բնակչությանը տրամադրել է 20 մլն ղոլափ, իսկ 2003-ին՝ 5 տարվա համար՝ 15 մլն ղոլարի մարդասիրական օգնություն, կազմակերպել ԱՄՆ կոնգրեսականների դիտորդական առաքելության ներկայությունը ԼՂՀ նախագահական ընտրություններին։

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԵՎ ղարաբաղՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ԱՄՆ-ը Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմամբ ակտիվորեն զբաղվող պետություններից է։ Սկզբնական շրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը եղել է հավասարակշռված։ Մասնավորապես, մինչև ԽՍՀՄ փլուզումը ԱՄՆ-ը քննադատել է Մոսկվայի կենտրոնական իշխանությունների քաղաքականությունը Ղարաբաղյան հիմնահարցում՝ այն գնահատելով որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման օրինակներ։ Այդ փուլում ԱՄՆ Սենատը երկու բանաձև է ընդունել հակամարտության կարգավորման վերաբերյալ։ 1-ին բանաձևն ընդունվել է

1988-ի հուլիսի 19-ին, Սենատի արտարին գործերի հանձնաժողովի կողմից՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ ծագած վեճի խաղաղ կարգավորմանն աջակցելու մասին»։ Դրանով կոչ է արվել Մ. ԳոՀթաչովին՝ ԼՂ ներկայացուցիչների և ժո-