Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/583

Այս էջը սրբագրված չէ

գային անվտանգության նախարար, 1999-ի հունիս-նոյեմբերին՝ ՀՀ ազգային անվտանգության նախարար, 1999-2000-ին՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ապա՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 2000-ից՝ ՀՀ պաշտպանության նախարար։

Ղեկավար մասնակցություն է ունեցել բոլու ռազմական գործողությունների պլանների մշակման, ղոսնց նախապատրաստման ու իրականացման գործում։ Ս-ին է պատկանում «Մենք այս պատերազմում կհաղթենք, եթե մեզանից յուրաքանչյուրը պատերազմը համարի ի լենը՝ ոողևս համազգային ու ամեն ինչ վճռող գոյապայքար» կարգախոսը։

1992- ի մայիսի 16-ին ստորագրել է ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գոսչովի առաջարկած զինադադար հաստատելու մասին համաձայնագիրը։

Գործուն մասնակցություն ունի ՀՀ ազգային անվտանգության պետական հայեցակարգի մշակման, դար իրականացման, երկրի պաշտպանունակության ամրապնդման, ՀՀ և ԼՂՀ բանակաշինության, բանակի մարտունակության բարձոսցման գործում։ Ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մի շարք բանակցությունների։ 2000-ից Հայ-ռուսական պետական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահն է։ Ղեկավարում է ՌԴ-ի հետ ՀՀ-ի տնտեսական կապերի իրականացման և համատեղ ներդրումների միջոցով երկրի տնտեսության զարգացման աշխատանքները։

ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-93)։

Պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» և ԼՂՀ «Ոսկե արծիվ» շքանշաններով։

Երկ. Հայկական բանակ, ե., 2002։

ՍԱՐԳՍՅԱՆ Սոս Արտաշեսի (ծ. 24.10.1929, ք. Ստեփանավան), հասարակական, քաղաքական և Ղարաբաղյան շարժման գործիչ։ ՀԽՍՀ (1972) և ԽՍՀՄ (1986) ժողովրդական արտիստ, պրոֆեսոր (1992)։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (1954)։ 1954-ից՝ Երևանի Սունղուկյանի անվան թատրոնի դեորաան, 1991ից՝ Համազգային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար։ 1992-ից դասավանդում է Երևանի թատերական արվեստի և կինոյի պետական ինստիտուտում (1998-ից՝ ռեկտոր)։

1988- ին Երևանում հիմնել է «Սոս Սարգըսյան» ֆոնդը, 1989-ի մարտի 24-ին՝ «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալված անդամների՝ «14-ի պաշտպանություն», 1989-ի հուլիս-օգոստոսին՝ «Վերածնունդ», 1990-ին՝ «Հայ ազգային միություն» հասարակական կազմակերպությունները և «Տեսակետ» պարբերական հանդեսը։ Կազմել է «Սոս Սարգսյան» և «ՏՕՏ ճրաշուշո» ֆոնդերի միացյալ ծոսգիրը։ ԽՍՀՄ ԳԽ նիստերում, ժողպատգամավուների համագումարներում ելույթներ է ունեցել Ղարաբաղյան հիմնախնղրի շուրջ, պաշտպանել արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ 1990-ի նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 6-ը Վիեննայում հեռուստատեսությամբ և ռադիոյով ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդիրը։ 1991-ի սեպտեմբերի 9-29-ին մասնակցել է Մոսկոփան հացադուլին: Արցախահայության և մարդու իրավունքների պաշտպանության խնղավ ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել Կալիֆոռնիայի նահանգապետ Ջ. Դոքմեջյանի, սենատորներ է. Քենեդիի. Ջ. Լեմանի, Հելսինկիի համաձայնագփ՝ ԱՄՆ-ի և Ավստրիայի հանձնաժողովների, Անգլիայի Լեյբորիստական ու Պահպանողական կուսակցությունների առաջնորդների հետ։

ԽՍՀՄ ժողպատգամավոր (1989-91)։

Արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակների (1975, 1979, 1988), պարգևատրվել ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մարտոցի», Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսուպ» շքանշաններով, ԼՂՀ «Մխիթար Գոշի» մեդալով։ Երևանի պատվավոր քաղաքացի (2000)։

Երկ. Վարագույրից, Ե., 1991։ Ընդհատում, Ե., 2000։ Մենք ու մեունք…, Ե., 2001։

Գրկ. Բ ալագյան Լ, Սոս Սարգսյան, Ե.. 1990։

Ա. Մելքումյան

ՍԱՐԳՍՅԱՆ Վազգեն Զավենի (53.1959, գ. Արարատ (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում) - 27.10.1999, Երևանի գրող, քաղաքական, պետական, ռազմական գործիչ, Ղարաբաղյան պատերազմի առաջնորդներից։ ՀՀ բանակի հիմնադիրներից։ Հայաստանի Ազգային հեաս, Արցախի հերոս։ Հայաստանի գրողների միության անդամ (1985)։ «Երկրապահ» կամավորականների միության հիմնադիր-նախագահ (1993)։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1979)։ 1980-83-ին աշխատել է Արա- ոստի միջնակարգ դպրոցում, 1983-87-ին՝ Արա- ոստի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական