Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/584

Այս էջը սրբագրված չէ

կազմակերպության քարտուղար, 1987-90-ին՝ «Գարան» ամսագրի հրապարակախոսության բաժնի վարիչ։ 1991 -ին նշանակվել է ՀՀ պաշտպանության առաջին նախարար։ 1992-93-ին՝ ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական և սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ, 1993-95-ին՝ ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարար, 1995-99-ին՝ վերստին ՀՀ պաշտպանության նախարար։

1997- ին ընտրվել է Հայաստանի հանարպետական կուսակցության առաջնորդ, ապա՝ նույն կուսակցության և Հայաստանի ժողովրդական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահ (Կ. Դևմխճյանի հետ)։ 1999-ին ՀՀ խորհրդարանական ընտրություններում դաշինրի հաղթանակից հետո, հունիսին, նշանակվել է ՀՀ վարչապետ։

Մալես ռազմական և պետական գործիչ՝ ձևավորվել է Ղարաբաղյան շարժման ընթացքում։ 1989-ի վերջին և 1990-ի սկգբին Արարատի շրջանում կազմավորել է առաջին կամավորական ջոկատները և մասնակցել Եոասխի ինքնապաշտպանությանը։ 1990-94-ին անգնահատելի էր Ս-ի դերը ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի կազմակերպման ու ղեկավարման գուժում։ 1992-ի օգոստոսի 15-ին հեռուստակոչով զինվորագրելով երկրապահների առավել փուձառու մի խմբի (տես « Արծիվ-մահապարտներ» )՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում կարողացել է ղիմագրավել և կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։

Մեծ ավանդ ունի ՀՀ բանակաշինության գործում։

Ս. հանդես է եկել ՀՀ հ բարեկամ երկրների ԶՈՒ-ի հետ դաշնակցային ու գործընկերային հարաբերություններ, ՌՂ-ի հետ՝ ռազմական համագործակցություն հաստատելու ղիլքերից։

Լույս է տեսել Ս-ի «Հացի փորձություն» (Ե., 1987) վիպակի, պատմվածքների, Էսսեների ժողովածուն։ վիպակում արժեորել է անհատի դելը, նրա պատասխանատվությունը հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Հրապարակախոսական հոդվածներում կարեորել է պետական անկախության, պետականաշինության, երկրի պաշտպանունակության բսոձրացման և հզորացման խնդիրները։

ՀԽՍՀ ՂԽ պատգամավոր և ԳԽ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (1990-92)։

Զոհվել է ՀՀ Աժ դահլիճում հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ։

Պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» և ԼՂՀ «Ասկե արծիվ» շքանշաններով։

Ս-ի անունով են կոչվել ՊՆ ռազմական ինստիտուտը, Երևանի հանրապետական մարզադաշտը, մարզամշակութային կենտրոններ, փողոցներ՝ Երևանում, ԼՂՀ-ում և այլուր։ 2003-ից Արարատում գործում է «Սպարապետ Վազգեն Սարգսյան» տուն-թանգարանը։ Թաղված է Եռաբլոսամ։

Ս. Ության

ՍԱՐԳՍՅԱՆ Վոլողյա Գրիգոփի (25.12.1960, գ. Ձափար (ԼՂՀ Մարտակերտի շրջան) -

28.2.1993, Ումորդլու (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ։ 1978-80-ին ծառայել է ԽՍՀՄ ԶԱՐ-ում։ Ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը (1984)։

1989-93-ին կամավորական ջոկատի, ՊԲ ստորաբաժանումների կազմելում մասնակցել է Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Զափարում։

ՍԱՐԳՍՅԱՆ Տիգոսն Սարգսի (27.4.1965, Երևան - 9.12.1991, գ. էլքեջ (ԼՂՀ Շահումյանի շրջան)), ազատամարտիկ։ «Մեծն Տիտան» աշխարհազորային գնդի շտաբի պետ։ 1983-85-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1990)։

1989-91-ին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Գորիսի(ԽՕձորեսկ, Կոռնիձու), Նոյեմբերյանի, ԼՂՀ Շահումյանի (էլքեջ, Մանաշիդ, Բուզլուխ) շրջանների ինքնապաշտպանական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ Թաղված է Երևանում։ ՍԱՐԳՍՅԱՆ Տիգոսն Վլադիմիրի (ծ. 30.9. 1953, գ. Կոթի (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)), իրավաբան։ ՀՀ ոստիկանության գնդապետ, արդարադատության առաջին դասի խորհրդական (1998)։ 1972-74-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Խաբարովսկի մի-