Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/591

Այս էջը սրբագրված չէ

«Սերոբ Ադբյուր» կամավորական ջոկատի մի խումբ ազատամարտիկներ

են) և Լաչինի, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ս. Սարգսյանը, Հ. Հակոբյանը։ Ջոկատից զոհվել է 14 ազատամարտիկ։ ՍԵՖԻԼՅԱՆ ժիրայր Սիմոնի (ծ. 10.7.1967, Բեյրութ), ռազմական գործիչ։ ՊԲ փոխգնդապետ (1998)։ Ավարտել է Բեյրութի «Գեուգ Ձաթալբաշյան» հայկական քոլեջը (1986)։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի (1983-90) տարիներին մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասի ինքնապաշտպանությանը։ 1990ից՝ ՀՀ և ԼՂՀ կամավորական ջոկատների խուհրդատու։ 1991-ից՝ կամավորական ջոկատի, 1992-ին՝ վաշտի, նույն թվականի սեպտեմբերից՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, 1997-ին՝ Մարտակերտի դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 1997-98-ին՝ 6-րդՊՇ-ի հրամանատար։ 2001-ից՝ Ազատագրված տարածքների պաշտպանության կազմակերպության հիմնաղիր-համակարգող։ Մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂՀ Շահումյանի, Ստեփանակերտ քաղաքի (Կրկժան), Շուշիի (Հասանաբադ, «Սարիբաբ» բարձունք, Շուշի), Մարտակերտի (Կարմիրավան, Թալիշ, Մաղավուզ, Ղյուլաթաղ. Ախավենդ, Չլդրան, Կուսապատ և այլն), Ասկերանի (Զառսլու, Լեսնոյ, Քյոսալար, Սեյդիշեն), Աղդամի (Արի Աղափ, Արի Մադաթփ, Փավրրավենդ և այլն), Հադրութի, Մարտունիի (Մյուրիշեն), Ջաբրայիփ. Զանգելանի, Ֆիզուփի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1 -ին աստիճանի շքանշանով։

Հ. Վարդանյան

«ՍԻՍԱԿԱՆ», կամավորական զորամիավորում։ Կազմավորվել է 1992-ի օգոստոսին, Սիսիանում՝ շրջանի գյուղերի և Միսիան քաղաքի ջոկատների միավորումից։ Ունեցել է ռազմական խորհուրդ, շտաբ, 4 վաշտ։ 1989-94-ին ջոկատներն առանձին, զումարտակը և զորամիավորումը (գունդ) մասնակցել են Արարատի (Երասխ), Վայքի, Եղեգնաձորի (Խաչիկ), Սիսիանի (հյուսիսային և հարավային սահմաններ), Մեղրիի (Օրդուբադին հարող սահման), Կապանի (Ղազանչի, Աղքենդ), Գորիսի(Կոռնիձու, Տեղ, Խոզնավար), ԼՂՀ Լաչինի («Մարդասիրական միջանցք», միջանցքի հյուսիսային և հարավային սահմաններ),

Մարտակերտի (Դրմբոն,

Կիչան, Հաթերք, Ումորդլու, Ախավենդ,

Զագփկ. Մեծշեն,

Կուսապատ, Զարդախաչ, Գետավան, Մեհմանա, Գյողաթաղ,

Ջանյաթաղ, «Պուշկենյալ» բարձունք),

Քելբաջարի, Կուբաթլուի, Զանգելանի, Ֆիզուփի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Վ. Ռսկանյանը, Հ. Ազոյանը, Ա. Մինասյանը։

Զորամիավորումից զոհվել է 87 ազատամարտիկ։

Ա. Վարդանյան

ՍԻՍՅԱՆ Բենիամին Խորենի (17.9.1932, գ. Գետաշեն (ԼՂՀ Շահումյանի շրջան) - 11.4. 2004. Երևանի Ղարաբաղյան շարժման գործիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսու (1996)։ ՀՀ-ում գործող «Գետաշեն» հայրենակցական բարեգործական միության հիմնաղիր-նախագահ (1988-90), Գետաշենի և Մարտունաշենի Ազգային խորհրդի (1989), «Շահումյան-Գհտաշեն» միացյալ բարեգործական