Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/592

Այս էջը սրբագրված չէ

միության և Համահայկական միացյալ ճակատի վարչության անդամ։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (1954)։ 1964-87-ին՝ նույն ինստիտուտի աբովյանսպիտության կաբինետի վարիչ. հրատարակչության գլխավոր խմբագիր, ապա՝ տնօրեն, 1975-ից միաժամանակ դասախոսել է նույն ինստիտուտում։ 1988-ից Հյուսիսային Արցախում, հատկապես Գետաշենի ենթաշրջանում, կազմակերպել է հանրահավաքներ. բողոքի ցույցեր, ստորագոոհավաք հետապնդելով Արցախը Հայաստանին վերամիավորելու հայ ժողովրդի պահանջը։ 1988-ին ձերբակալվել է և տեղափոխվել Կիրովաբադի բանտ, ազատվել 1989-ին։ ՀԽԱՀ ԳԽ նստաշրջաններում (1989-91) բողոքի ձայն է բարձրացրել ի պաշտպանություն Հյուսիսային Արցախի հայության շահերի։ Գլխավորել է Կենտրոնական իշխանություններին հանրագրեր ներկայացնելու համար Մոսկվա մեկնած ՕէտաօհՕի ոյատվիրակէրւթյոլնը։ Հ

ՍԻՐԱԴԵՂՑԱՆ Վանո Ամբատի (ծ. 13.11. 1946, գ. Կոթի (այժմ՝ Տավուշի մարզում)), պետական, քաղաքական գործիչ, գրող. «Ղարաբաղ» կոմիտեի և Հայոց համազգային շարժման հիմնադիր-անդամ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1969)։ 1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել է և 6 ամիս պահվել Մոսկվայի Բուտիրյան բանտում։ 1991-92-ին՝ ՀՀ անտառտնտեսության պետ, միաժամանակ՝ ՀՀ նախագահի խորհրդական, 1992-96-ին՝ ՀՀ ներքին գործերի նախարար, 1996-98-ին՝ Երևանի քաղաքապետ։ 1990-91 և 1997-2000-ին՝ ՀՀՇ վարչության նախագահ։ Գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների կազմավորման. ԼՂ մարդասիրական օգնություն առաքելու աշխատանքներին։

Լույս են տեսել Ա-ի «Կիրակի» (1983), «Ծանր լույս» (1987), «Շատ չհամարվի» (1993), «Ձեռքդ ետ տամ ցավի վրայից» (2000) պատմվածքների ժողովածուները։ Ա-ի պատմվածքների հիմնական թեման մարդն Է՝ իր բարդ ու հակասական ներաշխարհով։

ՀՀ ԳԽ (1990-92), Աժ (1996-2000) պատգամավոր։

ՍԻՐԵԿԱՆ5ԱՆ Մայիս Մովսեսի (15.5.1955, ք. Ապարան - 19.9.1992, Ղոչազ (Լաչինի շրջան)), ազատամարտիկ։ 1975-77-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1990-92-ին «Հատուկ գնդի» Ապարանի վաշտի կազմում մասնակցել է ՀՀ

Իջևանի. Նոյեմբերյանի, Արարատի և ԼՂՀ Շահումյանի. Մարտակերտի, Լաչինի ինքնապաշտպանական մարտերին։ Աչքի է ընկել Ղոչագի դիրքերի ազատագրական մարտերի ժամանակ։ ւ992-ի սեպտեմբերի 20-ին Ապարանի վաշտի մի խումբ ազատամարտիկներ ընկել են շրջապատման մեջ. Ա. երկու ազատամարտիկների հետ թիկունքից հարձակվել է հակառակորդի վրա, շրջապատումից դուրս բերել վաշտի ազատամարտիկներին, ինքը զոհվել։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով և ՊՆ «Զորավար Անդրանիկ» մեդալով։ Թաղված է Ապարանում։

ՍԽՏԱՐԱՇԵՆ, գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ Կարմիր Շուկա համայնքի կազմում, շըրջկենտրոնից 37 կմ հարավ-արևմուտք 1050 մ բարձրության վրա։ Բնակչությունը՝ 23 (2003)։ Գյուղի շրջակայքում է 2010 տարեկան սոսի (տնջրե) ծառը, որը սրբավայր և ուխտատեղի Է։

ՍՂՆԱԽ, գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում՝ շըրջկենտրոնից 38 կմ հարավ՝ 1000-1200 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 650 հա։ Բնակչությունը՝ 300 (2003)։ Զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ և բուժկետ։ Ս-ի շրջակայքում անցյալում կառուցվել են զինանոցներ (սղնախներ, այստեղից Էլ՝ գյուղի անունը), հարավարևմտյան տարածքում հայտնաբերվել են գյուղերի, զինանոցների, եկեղեցու ավերակներ։ Գյուղի շրջակայքում են «Մղամանց եղցի» եկեղեցին. Պուտ քար, Խնձորի խաչ, Բեդի օջախ սրբավայրերը, իսկ հարավարևելյան մասում կա մեծ քարանձավ։

1988- ին Ս-ում կազմավորվել են կամավորական ջոկատներ (հրամանատարներ՝ Վ. Վարդանյան, Ա. Արզումանյան)։ Ավետարանողի, Ակնաղբյուրի, Քարինտակի, Շոշի ջոկատների հետ ստեղծել են պահակակետեր և պաշտպանական դիրքեր Քարինտակի մոտ, Ս-ի բարձունքում և Քիրս լեռան հատվածում։ 1991-ի կեսին բոլոր ջոկատները միավորվել են և 1992-ի սեպտեմբերից Ասկերանի պաշտպանական շրջանի մոտոհրաձգային գումարտակի կազմում (հրամանատար՝ Ա. Ղարամանյան) մասնակցել են հակառակորդի մոտակա դիրքերի ու պահակակետերի, Քիրս-Նաբիլար-Շուշի, Շուշի-Զառսլու և Լիասգոր դիրքերի ազատագրմանը, Լիսագոր-Քյոհ-