Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/601

Այս էջը սրբագրված չէ

վելէ ի պատիվ կոմունիստական կուսակցության, միջազգային բանվորուկան շարժման գործիչ Ստեփան Շահումյանի։ Սրոյես բնակավայր ձևավորվել է XIX դ. սկգբին՝ նրա այժմյան տարածքում գտնվող Վարարակն գյոսրի տեղում։ Ս. գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան լանջի ստորոտին՝ Կարկառ գետի Վարարակն վտակի ձախ ափին՝ 850 մ բարձրության վրա։ Քաղաքի շրջագծի մեջ են մտել նան Արմենավան. Կրկժան և Մալիբեկլու գյուղերը։ Բնակչությունը՝ 60 հզ. (2003)։ Հունվարի միջին ջերմաստիճանը 5° Շ Է, օգոստոսինը՝ 22.6° Շ, տարեկան միջին տեղումները՝ 560 մմ։ Ավտոխճոպով կարղված է ԼՂՀ բոլու շրջանների և ՀՀ Ղուիս քաղաքի հետ։ Ս-ում գործում են շինանյութերի կոմբինատը, կոշիկի, կահույքի, գուգագործական ֆաբւիկաները. Էլեկտրատեխնիկական, գիՕու-կոփակի գործարանները, կաթ-կաթնամթերքի, միսմսամթերփ, հացաբուլկեղենի և այլ արտադրական, առետրի, կենցաղսոյասարկման, կոմունալ ձեռնարկություններ և կետեր։

Ս-ում է ԼՂՀ-ի ուսումնական և գիտական կենտրոն Արցախի պետական համալսարանը։ Գործում են բժշկական ուսումնարանը, մասնա- վոր բուհեր, հանրակրթական 12 (որից 8-ը՝ հայկական, 3-ը՝ հայ-ռուսական), մեկական ֆիզի կամա թեմատիկական թեքումով, երաժշտական, արվեստի, սպորտային, շախմատի դպրոցներ և մանկական ստեղծագործության կենտրոնը

(2003) ։ Գործում են նաև Պատմահայրենագիտական թանգարանը, Զոհված ազատամաոտիկնեՐԻ թանգարանը, պատկերասրահը, Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, մշակույթի տունը են։ Ս. ունի հիվանդանոցային հիմնարկներ (հանրապետական, մանկա-

կան հիվանդանոցներ, ծննդատուն են), պոլիկլինիկաներ, հրապիտալ և այլն։ Ս-ում հրատարակվում են «Ազատ ացախ», «Մարտիկ», «Ստեփանակերտ» և այլ թերթել ու հանդեսներ Ս. և նոո շրջակայքը հարուստ են հնագիտական, պատմաճարտարապետական հուշարձաններով։

Ս-ի հատակագծման և կառուցապատման առաջին նախագիծը կազմել է Ա. Թամանյանը (1926), 2-րդը՝ Ն. Սլոբոտյանիկի խումբը (1938),

2-րդը՝ Բ. Դադաշյանը (1968)։ Բոլու նախագծերում պահպանվել է քաղաքի կառուցապատման Ա. Թամանյանի մշակած համակարգը։

1929- 30-ական թթ. կազմավորվել է քաղաքի կենտրոնը։ Կենտրոնից դեպի հյուսիս կասկադն Է՝ եզերված Ազատամարտիկների պողոտայով և քաղաքի հին մասից իջնող Թումանյան փողոցով։ Ս-ում գերիշխող են փոքր ճարտարապետական ձևերով ու քանդակներով համակառույցները։ Կանգնեցված են Հայրենական մեծ պատերազմի և Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշարձանները, Սումգայիթի ցեղասպանության նահատակների հուշաքարը։ Ս-ի և արցախյան ազատամարտի խորհրդանիշն է դարձել քաղաքի հյուսիսային մուտքի մոտ Ս.

Բաղդասականի կերտած «Մենք ենք, մեր սարերը» կոթողը։

ի փետրվարի 20-ից Ս-ի բնակչությունը. նրա հետ նաև ողջ հայ ժողովուրդը «միացում» կարգախոսով ոտքի է կանգնել՝