Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/61

Այս էջը սրբագրված չէ

ցոնց Սուտ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթին առաջին անգամ ՀՀ եռագույն դաշն ամրացրել են ջոկատի ազատամարտիկներ Գ. Ղուկասյանը և Մ. Գեուգյանը։ Ջոկատից պարգևատրվել են. ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով՝ 1, «Արի ու թյուն» մեդալով՝ 2, ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» մեդալով՝ 1 ազատամարտիկ։ Ջոկատից զոհվել է 14 ազատամարտիկ։ ԱՅԳԵԿ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 56 կմ հարավ-արևելք Հակարի գետի ստորին հոսանքի ձախ ափին։ Բնակչությունը՝ 132 (2002)։ Զբաղվում են երկրագործությամբ և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։

Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին, բնակեցվել՝ 1996-ին, Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

ԱՅԳԵՀՈՎԻՏ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 50 կմ հարավ-արևելք Հակարի գետի ստորին հոսանքի ձախ ափին։ Բնակչությունը՝ 152 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դրղաց։

Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին, բնակեցվել՝ 1996-ին, Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

«ԱՅԳԵՁԱՐ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1988-ին, Շամշադինի շրջանի Այգեձոր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ Ունեցել է շտաբ։ Եղել է շրջանի ամենամեծ ջոկատը։ 1988-94-ին մասնակցել է Տավուշի (Այգեձոր, Արծվաբերդ, Ջինափ, Չորաթան, Այգեոլար) շրջանի ինքնաոյաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տատեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Խ. Ղագրսրյանը (ընդհանուր հրամանատար), Բ. Ղարայանը, Ա. Բաբայանը, Վ. Ղրասայանը, Ա. Հակոբյանը, Ա. Կիզողյանը, է. Օոլյանը, Ս. Օոլյանը, Տ. Եղիազարյանը, շտաբի պետ՝ Վ. Գփգորյանը։ Ջոկատից զոհվել է 11 ազատամարտիկ։

«ԱՅԳԵՊԱՏ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Արարատի շրջանի Այգեպատ գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)։

1988- 93-ին ջոկատը կամ նրա առանձին ազատամարտիկներ մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ), Գալիս ի (Արավուս), Եղեգնաձորի (Խաչիկ), Վայրի (Բարձրոմփ), Կապանի (Սոսշեն), Տավուշի (Պառավաքար) և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ), Լաչինի (Ղոչագ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ա. Նահապետյան։ Ջոկատից զոհվել է 1 ազատամարտիկ։ «ԱՅԳԵՊԱՐ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1988-ին, Շամշադինի շրջանի ԱյգեպսՄ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ Ուներ շտաբ։ 1988-94-ին մասնակցել է Տավուշի (Այգեպար, Այգեպար-Մոսեսգեդի սահմանագծի «Խորենի ոլորան» տեղամաս) շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Մարտական տատեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ս. Հակոբյանը (ընդհանուր հրամանատար), Դ. Անիկյանը (տեղակալ), Հ. Մարգարյանը, Բ. Բադալյանը, Ա. Անիկյանը, Ա. Հովակիմյանը, Բ. Անիկյանը, շտաբի պետ՝ Ո. Գփգորյանը։ Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ։

ԱՅԳԵՍՏԱՆ, (նախկինում՝ Բալլուջա) գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 14 կմ հարավ-արեմուտք։ Տսրոոծքը՝ 800 հա։ Բնակչությունը՝ 1070 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և հացահատիկային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ։ Կանգուն է գյուղի եկեղեցին (XIX դ.), շրջակայքում են կիսավեր Թումցի եղցի, Ս. Մափամ Աստվածածին, մասնակի նորոգված Ս. Հովհաննես եկեղեցիները, պահպանվել են Երեշեն. Հին Շինատեղ բնակավայրերի հետքերը։

1988-89-ին Ա-ում կազմավորվել է կամավորական եփու ջոկատ։ 1992-ին ջոկատների հիմքի վրա ստեղծվել է հրետանային վաշտ։ 1988-94-ին ջոկատները առանձին կամ Ասկերանի պաշտպանական շՀջանի կազմում մասնակցել են Ջամիլլու, Մալիբեյլի, Ղուշչիլար, Խոջալու, Ջանհասան, Քյոսալար, Նախիջևանիկ, Փւջամալ, Գյուլափլու, Քարագլուխ և այլ գյուղերի, Ֆիզուլիի, Ջաբարյիլի, Կուբաթլոփ, Զանգելանի շրջանների ինքնա-