յան, թիկունքի պետ՝ Ս. Ղազարյան)։ 1991-ին ազատամարտիկների մի խումբ ընդգրկվել է գյուղում տեղակայված «Հատուկ գնդի» սահմանապահ վաշտի, «աաբո» կամավորական ջոկատի կազմելում։ 1990-ի գարնանը ջոկատները համալրվել են զինտեխնիկայով, ԿՍ-19 հրանոթներով (ջոկի հրամանատար՝ Ի. Խաչատրյան)։ Ինքնապաշտպանական մարտերը տեղի են ունեցել
1989- ի մարտի 20-ին, ընթացել ընդմիջումներով և ավարտվել 1992-ի վերջերին՝ հայկական ուժերի հաղթանակով։ Ինքնապաշտպանական մարտերին մասնակցել են շրջանի տարբեր բնակավայրերի ազատամարտիկներ, Խաչիկ գյուղի, «Արաբո», «Սասունցի Դավիթ», «Արամո», «Սիսական», «Կոռնիձու», Աբովյանի և այլ կամավորական ջոկատներ, «Հատուկ գնդի» ստորաբաժանումներ Ծանր մարտեր են ընթացել հատկապես 1992-ի մայիսի 2-4-ին։ Փոխադարձ հրետակոծումներից հետո հայ ազատամարտիկները զահել են հակառակորդի դիրքերի վրա, ոչընչացրել մեկ հոոնոթ, բռնագրավել մեծ քանակությամբ զինամթերք։ Հակառակորդը, թողնելով 23 սպանված, հեռացել է սահմանային գոտուց։
1992- 94-ին շրջանի սահմանների պաշտպանությունը ստանձնել են Հայկական բանակի ստորաբաժանումները։
Շրջանի ազատամարտիկները տարբեր կամավորական ջոկատների, «Հատուկ գնդի» կամ ՀՀ բանակի ստորաբաժանումների կազմերում մասնակցել են ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Լաչինի շրջանների, Կուբաթլոփ, Զանգելանի, Ֆիզուլիի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։
Շրջանից զոհվել է 25 ազատամարտիկ։