Վանաձորի կամավորական ջոկատի մի խումբ ազատամարտիկներները և պայմանագրային գումարտակի մասնակցել են ՀՀ Նոյեմբերյանի (Բագրատաշեն, Կուլբ, Բերդավան), Իջևանի (Վազաշեն), Տավուշի (Այգեպար), Մեղփի, Կապանի (Ագարակ, Մրաշեն), Վարդենիսի (Կութ), Գուիսի (Խոզնավար) և ԼՂՀ Մարտակերտի (Դրմբոն, Վաղուհաս, Գետավան, Մեծշեն, Մաղավուզ, Մինգրելսկ, Կուսապատ, Հարությունազոմեր, Կոճողոտ, Վերին Հոռաթաղ, Վանք, Առաջաձոր), Լաչինի, Քելբաջարի (Զայքենդ և այլ զյուղեր, Օմարի լեռնանցք), Մարտունիի, Հաղրութի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Վ. Ասլոյանը, Կ. Հովհաննիսյանը, Հ. Հարությունյանը։ Զինադադարից հետո ջոկատի ազատամարտիկներից շատերը ներգոսվված են ՀՀ ԶՈՒ շարքերում։ Ջոկատից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Հ. Հարությունյանը, ՀՀ «Արիություն» մեդալով՝ 4, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջուղիներին» հուշամեդալով՝ 2, զոհվել է 21 ազատամարտիկ։
Կ. Հովհաննիսյան
«ՎԱՆԱՇԵՆ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին. Վանաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)։ Ունեցել է ռազմական խորհուրդ։ 1992-ին ջոկատի մի խումբ ազատամարտիկներ ընդգրկվել են Արարատի մոտոհրաձգային գումարտակի կազմում։ 1989-94- ին ջոկատը կամ նրա առանձին խմբեր ու ազատամարտիկներ մասնակցել են ՀՀ Արարատի իՔյարքի (Տիգոսնաշեն), Երասխի բարձունքներԼ Մեղրիի (Նյուվադի) և ԼՂՀ Ասկերանի, Մարտակերտի, Լաչինի (Ղոչազ), Կուբաթլուի, Ֆիզուփի (Հորադիզ) շրջանների, Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատից Գ. Վ. Գփրբսյա&և արժանացել է զեներալ-մայորի կոչման։
Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Գ. Գփզորյանը, Մ. Խաչատրյանը, Ա. Թովմասյանը։ Ջոկատից զոհվել է 6 ազատամարտիկ։
Գ.ԳՓգոՀ/ան, Ս. Խաչատղան
ՎԱՆԱՏՈՒՆ, գյուղ ԼՂՀ Քաշաթադի շրջանում՝ շրջկենտրոնից 95 կմ հարավ-արևելք Հակալի գետի Ագարակ վտակի հովտում։ Բնակչությունը՝ 20 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ։
Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին, բնակեցվել է 1999-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
ՎԱՆՔ, գյուղ Հաղրութ քաղաքի համայնքի կազմում՝ շրջկենտրոնից 2 կմ հարավ-արեմուտք։ Տարածքը՝ 250 հա։ Գյուղում է Սպիտակ խաչ վանքը (Ճ11-Ճ1Ո դղ.), ումնափակ խաչքար-կոթողը (XIII դ.), Վելիջան իշխանի բերդի (XIII դ.) ավերակները հ մեկ խաչքար (XIV դ.)։ 1991-ին Վ-ում կագմավորվել է կամավորական ջոկատ, ուն առանձին կամ Հաղրութի պաշտպանական շրջանի կազմում մասնակցել է շրջանի գյուղե-
ՐԻ ինքնապաշտպանական և Ֆիզուփի ագատագրական մարտերին։ Վ-ից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Ա. Բաբայանը։
ՎԱՆՔ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 53 կմ հարավ-արեմուտք 1100 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 2237 հա։ Բնակչությունը՝ 1435 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ, ծխախոտագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, ակումբ, հիվանդանոց, ծննդատուն։
Գյուղի արեմտյան կողմում, բլրի վրա է զտնըվում Գանձասարի վանքը (XIII դ., որից առաջացել է գյուղի անունը), շրջակայքում՝ ԻշխաՄՄելքոնյանը և Ք. նաբերդը (Խոխանաբերդ), Թարխանաբերդը Քոքսը Վանք գյուղում (XII դ.), Դարպասներ պալատ-ամրոցը (XIII դ.), Պառավաձորի զույգ եկեղեցին (XIII դ.), Հավապտուկ վանքը (XIII դ.). Վաճառ գյուղաքաղաքը (XII-XIII դդ.), Նատարին բերդը (XIII դ.), Համամի եղցեն և այլ պատմական հուշարձաններ ու վանքեր։