Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/62

Այս էջը սրբագրված չէ

պաշտպանական և ազատագրական մարտերին։ Ա-ից հրամանատարներ են եղել Գ. Դադայան. Ս. Հակոբյան, Կ. Բաաեղյան, է. Խաչատրյան, Ա. ԳաբՓելյան։ Ջոկատներից զոհվել է 27 ազատամարտիկ։

Ա. Հակոբյան

ԱՅԳԵՍՏԱՆ (նախկինում՝ Քոչբեկ), գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 13 կմ արևելք Ընկուզագետի հովտում՝ 800-1000 մ բււՄձոոթյան վրա։ Տարածքը՝ 250 հա։ Բնակչությունը՝ 274 (2002)։ Զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա ղպուց, ակումբ. գրադարան. բուժկետ։ Գյուղի մոտակայքում է կիսաքանդ Ս. Հարություն եկեղեցին (XVIII դ.)։

1988-ին գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական ջոկատ։ 1992-ի հունվարի 9-ին հակառակորդը զոսհատեխնիկայով և հետևակով ներիրուժել է Ա., հոլեհել տների կեսից ավելին։ Ա-ի ջոկատն անցել է հակահարձակման և օգնության հասած ինքնապաշտպանական ուժերի հետ ազատագրել գյուղը։ Ջոկատի ազատամարտիկները ՊԲ-ի ստեղծումից հետո ընդգրկվել են նրա ստորաբաժանումներում և մասնակցել ռազմական գործողությունների։ Ա-ից զոհվել է 17 ազատամարտիկ։

Դ. Հովհաննիսյան

ԱՅԳԵՍՏԱՆ (նախկինում՝ Զայլու), գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 30 կմ հյուսիս՝ Թարթառ գետի ձախ ափին՝ 360 մ բարձրության վրա։ Բնակչությունը՝ 2800 (1989)։ Զբաղվել են երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ուներ դպրոց. մշակույթի տուն (2), ակումբ (2), հանդիսությունների տուն, հիվանդանոց են։ Գյուղում էին Ս, Աստվածածին եկեղեցին (XIX դ.), Պառավի կամուրջը (մ.թ.ա. 1-ին դ.)։

1988-ին Ա-ում կազմավորվել են կամավորական (հարմանատար՝ Գ. Անտոնյան) և աշխարհազորայինների (հարմանատար՝ Ռ. Այվազյան) ջոկատներ, որոնց 1990-ին միացել է երևանաբնակ այգեստանցիների ջոկատը (հրամանատար՝ փոխգնդապետ Ռ. Աբրահամյան)։ Ջոկատներն աոանձին, իսկ 1992-ից ՊԲ-ի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Հադրութի. Շահումյանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ա-ից հրամանատարներ են եղել Գ. Անտոնյանը, Վ. Ղամբարյանը. Ս. Անտոնյանը։ 1992-ին հակառակորդը գոսվել է գյուղը։ Զինադադարից հետո Ա-ի բռնագաղթածներին բնակեցնելու համար հիմնադրվել է Նա Այգեստան գյուղը։ Ա-ից զոհվել է 33 ազատամարտիկ։

Ա. Միպոյան

«ԱՅԳԵՍՏԱՆ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1990-ին, Արարատի շրջանի Այգեստան գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)։ 1990-93-ին ջոկատը կամ նրա առանձին ազատամարտիկներ մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ), ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ). Լաչինի (Ղոչազ), Մարտակերտի (Հակոբ Կամարի) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Մ. Գփզորյան։ Ջոկատից զոհվել է 2 ազատամարտիկ։

ԱՅՎԱԶՅԱՆ Արմեն ՄաՐՏինի (ծ. 14.3.1964. Երևան), պատմաբան։ Քաղաքական գիտությունների դոկտոր (2004)։ Ավարտել է Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը (1986)։ 1992-94-ին եղել է ՀՀ նախագահի օգնական, ապա՝ արտգործնախարարի խորհրդական, ԵԱՀԽ-ում (ԵԱՀԿ) ՀՀ պատվիրակության գործող ղեկավար, մասնակցել է Մինսկի խմբի բանակցություններին։ Շահելով Կառնեզի ՍՈՄ-ի) և Ֆուլբրայթի անվան ամերիկյան ու Ա. Օնասիսի անվան հունական կրթաթոշակները՝ ռազմավարական հարցերի գծով երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Միոսկուզայի և Ստանֆորդի համալսարաններում. Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում։ 1994-ից՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող, միաժամանակ դասավանդում է Հայաստանի ամերիկյան և Երևանի պետական համալսարաններում։

Լոկ. Ղարաբաղյան հակամարտության կաոբախոա կք և Հայաստանի ւրազմավարական անվտանգությունը, Ե.. 1998։ Հայաստանի պատմության լուսաբանումը ամհրիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն), Ե.. 1998։ Հայ զինվորականության պատվո վարքականոնը (4-5-ոյ դսսեո. Ե.. 2000։ Հիմնատաոեր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի, մասն Ա, Ե., 2003։ Հայոց եկեղեցին XVIII դ. հայ ազատագրական շարժման քարաւղիԱհարմ, Ե.. 2003։

Հ. Խաչատրյան