Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/635

Այս էջը սրբագրված չէ

Ց

«ՑԵՂԱԿՐՕՆ». կամավորական ջոկատ՝ «Հայ ազգայնականության ճակատ» կազմակերպության (ղեկավար՝ Հ. Խաչատրյան) ռազմական թեը։ Կազմավորվել է 1990-ի օգոստոսի 11-ին։ Ջոկատում հիմնականում ընդգրկվել են ուսանալները։ 1990-93-ին ջոկատը մասնակցել է Մարտունիի (Ղարադաղլու), Ասկերանի (Փառովս, Դահրավ, Սառնաղբյուր), Շուշիի (Բեոլաձորի ենթաշրջան), Մարտակերտի (Տոնաշեն, Թալիշ. «Պուշկենյալ» և հեռուստաաշտարակի բարձունքներ, ԴոՏբոն, Առաջաձոր) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

1992- ի մարտի 13-ին ջոկատը լուծարվել է, ազատամարտիկներն ընդգրկվել են ԼՂՀ ԻՊՌԻտարբեր ստորաբաժանումներում։ Տարբեր ռազմական գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Մ. Բադրյանը, Շ. Խաչատրյանը և Ա. Աբրահամյանը։ Զոհվել է 27 ազատամարտիկ։

Մ. Հարությաևյան

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, գենոցիդ (հուն, թքատ-ցեղ և լատ.՝ շոշժշրշ-սպանել), ռասայական, ազգային, էթնիկական կամ կրոնական հատկանիշներով բնակչության առանձին խմբերի բնաջնջում։ Ց. տերմինն առաջինը շրջանառության մեջ է դրել լեհ իրավաբան, ծագումով հրեա Ռաֆայել Լեմկինը XX դ. 30-ական թթ., իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստացել է միջազգային իրավական կարգավիճակ՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրազույն հանցագործություն։ Ց-յան պատժելիությունը սահմանվել է միջազգային զինվոռսսկան դատարանների կանոնադրություններով, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևերով և Ց-յան հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայով, ըստ որի Ց-յան համար պատժի դեպքում իրավաբանական վաղեմություն չի ընդունվորմ։ Ց-յան գործողությունները բնութագրող հատկանիշներն են. 1. խմբի անդամների սպանությունը, 2. նրանց մարմնական լուրջ վնասվածքի կամ մտավոր խանգարում պատճառելը.

3. խմբի համար այնպիսի պայմանների ստեղծումը, որոնց նպատակն այդ խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումն է,

4. խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները (կենսաբանական Ց.), 5. երեխաների հանձնումը մի խմբից մյուսին։

Ց. ոոդես պետականորեն մշակված քաղաքականություն իրականացրել է Թուրքիան 1915-23-ին։

Թուրքիայի Հանրապետությունը մերժում է հայերի Ց. փաստը, սակայն 1918-ի նոյեմբերի 4ին և դեկտեմբերի 12-ին Օսմանյան կայսրության մեջլիսի անդամները դատապարտել են հայերի կոտորածները, իսկ 1919-ի ապրիլի 8-ին, մայիսի

22- ին, հուլիսի 5-ին և 1920-ի հունվարի 13-ին Թուրքիայի ռազմական արտակարգ դատարանները դատապարտել են հայերի կոտորածները կազմակերպող մի խումբ թուրքական պետական ու կուսակցական բարձրաստիճան գործիչների և մահապատժի վճիռ կայացրել նրանցից յոթ ղեկավարների նկատմամբ։

Սկսած 1965-ից Ց. ճանաչվել և դատապարտվել է բազմաթիվ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։

1965-ի ապրիլի 20-ին Ոաոգվայի Սենատը և Ներկայացուցիչների պալատը Գլխավոր վեհաժողովի համատեղ նիստում որոշումներ է ընդունել Հայոց Ց. զոհերի հիշատակի օր սահմանելու, իսկ 1972-ի օգոստոսի 9-ին՝ Հայոց Ց. ճանաչելու մասին։

1965-ի հուլիսի 15-ին Հելսինկիում կայացած Խաղաղության կողմնակիցների համաշխարհային կոնգրեսը դատապարտել է Հայոց Ց.։

1975-ի ապրիլի 24-ին Կիպասի Հանրապետության Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Հայոց Ց. զոհերի հիշատակի օրը նշելու մասին, իսկ 1982-ի ապրիլի 29-ին կատարված ոճիրը բնորոշել որպես Ց.։

1984-ի ապրիլի 1316-ին Փարիզում տեղի ունեցած ժողովուրդների մշտական դատարանի հատուկ նստաշրջանում ընդունվել է հայերի Ց. դատապարտող որոշում։