ցություն է ունեցել ՀՀ բանակաշինությանը։
1994-ին զորացրվել և բնակություն է հաստատել Մոսկվայում։ Թաղված է Դոնի Ռոստովում, որտեղ 2000-ին կանգնեցվել է նրա բրոնզաձորյլ կիսանդրին։
Հ. Խաչատրյան
ԱՆԻ. գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 50 կմհարավ-արեմուտք Հոչանց գետի ձախարինյա ձորալանջին։ Բնակչությունը՝ 54 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ։
Ազատագրվել է 1993-ի մարտին, բնակեցվել՝ 1996-ին, Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԱՊՀ). միջպետական միավորում։ Կազմավորել են Բելառուսը. Ռուսաստանը և Ուկրաինան՝ 1991-ի դեկտեմբերի 8-ին Մինսկում ստորագրված համաձայնագավ։ Պետությունները հաստատագրել են՝ խոր ճգնաժամի ու փլուզման պայմաններում ԽԱՀՄ-ը դադարեցնում է իր գոյությանը, և ցանկություն են հայտնել երկրների միջև զարգացնել քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային հ այլ բնագավառների համագործակցություն։
1991- ի դեկտեմբերին 21-ի համաձայնագրին միացել են Ադրբեջանը, Հայաստանը. Ղազախստանը, Ղըպզստանը. Մոլդովան. Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուգբեկստանը և Բելառուսի, Ռուսաստանի. Ուկրաինայի հետ Ալմա Աթայում ստորագրել ԱՊՀ նպատակների ու սկզբունքների մասին Հռչակագիր 1993-ին ընդունվել է ԱՊՀ կանոնադրությունը, որտեղ նախանշված է պետությունների համատեղ գործունեության ոլորտները, մարդու իրավունքների և ազատության ապահովում, արտաքին քաղաքական գործունեության համադրում, համագործակցության ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորում, տրանսպորտի և կապի զարգացման, բնակչության և շրջակա միջավայրի առողջացման, սոցիալական և միգրացիայի խնդիրների կարգավորում, կազմակերպված հանցագործության դեմ պայքափ, պաշտպանական և արտաքին սահմանների պահպանության քաղաքականության իրականացում։
ԱՊՀ հիմնական անդամ-երկրներից բացի, կան նաև համակցված անդամ-երկրներ, որոնք մասնակցում են ԱՊՀ գործունեության տարբեր բնագավառների աշխատանքներին։ ԱՊՀ պետությունների գագաթնաժողովներին առանձին պետություններ մասնակցում են դիտորդի կարգավիճակով։
Գործում են պետությունների ղեկավարների, կառավարությունների նախագահների, արտաքին գործերի նախարարների, միջպետական տնտեսական խորհուրդնհրը. միջխորհրդարանական վեհաժողով (Աանկտ Պետերբուրգում), կոլեկտիվ անվտանգության խորհուրդը և այլ մարմիններ։ ԱՊՀ մշտական գործող մարմնի՝ համակարգող խորհրդատվական կոմիտեի նստավայրը գտնվում է Մինսկում։
Ռ. Խսաապետյան
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ, կամավորական աշխարհազորային ռազմաքաղաքական միավորում։ Կազմավորվել է 1989-ի հոկտեմբերդեկտեմբերին՝ Ազգային ինքնորոշամ միավորամ (ՍԻՄ) կազմակերպության խորհրդի անդամների (Ա. Նավասարդյան, Մ. Գորգխյան, Լ. Հակոբյան, Ա. Արշակըսն. Ռ. Մարկրայան, Ա. Հակոբյան, Ն. Զորոսբյան, Գ. Միրզոյան, Դ. Հակոբյան) նախաձեռնությամբ։ Ա. բ-ի գաղափարական, կազմակերպչական սկզբունքները և նպատակները շարադրված են Հռչակագրում, ուր մասնավորապես ասված է. «Բանակը կոչված է պաշտպանելու Հայաստանի անկախացման գործընթացը, ազգի յուրաքանչյուր նվաճում օտար ոտնձգություններից… Այն գալիս է անվարան հերթափոխի Հայրենիքի հավերժության զոհասեղանի առաջ՝ հանուն մեր դարավոր իղձի իրականացման…»։ Նպատակները և առաքելությունը չէին սահմանափակվում Հայաստանի և Արցախի ինքնապաշտպանական խնդիրներով և ունեին ազգային հիմնախնդխների ավելի լայն ընդգրկում։ 1990-ի մարտի 23-ին Ա. բ. հայտարարությամբ դուրս է եկել ԱԻՄ կազմից, դարձել ինքնուրույն միավոր, պահպանել անվանումը և նպատակները։ Ա. բ-ի մի քանի ղեկավարներ (Ա. Նավասարդյան, Լ. Հակոբյան, Ն. Զորոսբյան, Ա. Հակոբյան) 1990-ի ապրիլի 2-ին հիմնադրված Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերում ներգրավվել և ստեղծել են նոր ռազմական խորհուրդ (գերագույն հրամանատար՝ Ա. Նավասարդյան, առաջին տեղակալ՝ Լ. Հակոբյան, անդամներ՝ Ա. Հակոբյան, Հ. Գեորգյան. Ա. Մալխասյան, Ա. Աղաբեկյան, Կ. Կարապետյան, ընդհանուր հրամանատար՝ Լ. Ազգալդյան, շտաբի պետ՝ Ա. Աղաբաբյան)։