1989- 94-ին ջոկատը կամ վաշտը մասնակցել են ՀՀ Նոյեմբերյանի (Ոսկեպար), ճամբարակի (Պառավաքար), Գորիսի(Շուռնուխ), ԼՂՀ Շահումյանի (Բուզլովս, էրքեջ, Մանաշիդ, Գետաշենի ենթաշրջան), Մարտակերտի, Լաչինի և Ֆիզուլիի, Կուբաթլոփ, Զանգելանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ն. ՏոԱոյանը (հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով), Ռ. Պհտուսյանը (ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ»), Ա. Պետրոսյանը, Մ. ՍխհկաԱյանը (հետմահու՝ ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ»)։ Ջոկատից, վաշտից և գնդից զոհվել է 50 ազատամարտիկ։
Ս. Պապիկյան
ԱՊՐԻԱՄՈՎ (Աբրահամյան) էնփկո Ալեքսանդրի (ծ. 14.3.1954, Թբիլիսի), ռազմական գածիչ։ ՀՀ բանակի գեներալ-մայոր (1997)։ Ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային ուսումնարանը (1975)։ 1975-80-ին ծառայել է ԽՍՀՄ Անդրբայկալյան զինվորական օկրուգում (Ձիտա, դասակի, մարտկոցի հրամանատար), 1980-85-ին՝ Ձեխոսլովակիայում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում (դիվիզիոնի հրամանատար), 1985-89-ին՝ Լենինգոսդի, 19891992-ին՝ Անդրկովկասյան (դիվիզիոնի, գնդի հրամանատար) զինվորական օկրուգներում։
1991-2000-ին՝ ՀՀ ԶՈՒ զորամասի, զորամիավորման հրամանատար, 2000-ից՝ ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։
Ա. մասնակցել է ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, առանձին ռազմական գործողությունների պլանների մշակմանը և ՀՀ բանակաշինությանը:
Պարգևատրվել է ԽՍՀՄ «Պատվո նշան», ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով, ՊՆ «Մարշալ Բսպրամյան-100» հուշամեդալով։ կ ս,/ա
ԱՌԱՆՁԻՆ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿ, ՊԲ ստորաբաժանում։ Կազմավորվել է 1993-ի օգոստոսի 1-ին՝ ԼՂՀ ԻՊԿ նախագահի հրամանագրով՝ ինժեներասակոովորական (հրամանատար՝ Կ. Գփգորյան) և ինժեներատեխնիկական (հրամանատար՝ Գ. Աաֆարյան) վաշտերի հիմքի վրա։ 1991-94-ին վաշտը, գումարտակը կամ Օոս առանձին ստորաբաժանումներ մասնակցել են Շուշիի (Շուշի, Քարինտակ. Մալիբեկլու, Բեոլաձոր), Մարտակերտի (Արխավենդ. Գետավան, Տոնաշեն, «Պուշկենյալ» բարձունք), Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Մարտունիի («Ուրյանա լեռ» դիրքեր), Քելբաջափ, Աղդամի (Ավդալ-Գյուլափլու, Աղդամ, Շելլի, Մոպանլու, Գյոյթափա, Կըզլքենգեռլի, Բաշ Քսախնդ, Փափոսվենդ), Ֆիզուլիի, Ջաբոսյիլի, Կուբաթլորի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Գ. Ազատյանը, է. Այդինյանը, Ս. Մինասյանը, Ա. Գալստյանը։ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են Գ. Ազատյանը (հետմահու), Գ. Դանելյանը, կ. Շումանյանը, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Ա. Մկրտչյանը, Ա. Սեյոսնյանը և Ա. Սողոմոնյանը (հետմահու), է. Այդինյանը, Ա. Գալստյանը, Ա. Ասատրյանը։
Մ. Հարությունյան
ԱՌԱՆՁԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄՈՏՈՀՐԱՁԳԱՑԻՆ ԶՈՐԱՄԱՍ, ՊԲ ստորաբաժանում։ Կազմավորվել է 1994-ի փետրվարի 1-ին՝ հրաձգային, տանկային գումարտակների և առանձին ծառայությունների հիմքի վրա։ Նպատակը զինվորական մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումն է։ Զորամասի կազմավորման գործընթացը ղեկավարել է Ք. Իվաճյանը։ Զորամասում տարբեր պաշտոններ են վարել Արցախի պետական համալսարանի ռազմագիտության ամբիոնի ուսումնական մասի վարիչ