Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/70

Այս էջը սրբագրված չէ

սարյանը, Ռ. Ավանեսյանը. Գ. Ծատրյանը. Ա. և Ռ. Մարգարյանները. Ա. Ստեփանյանը. Մ. Ահաանյանը, Ս. Բալայանը. Ա. Բաբայանը, Կ. Մելքումյանը. Ռ. Արզումանյանը, ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով՝ Ն. Վանյանը։ Զոհվել է գումարտակի 58 ազատամարտիկ։

Մ. Հարությունյան

ԱՌԱՋԻՆ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿ.

Շահումյանի պաշտպանական շրջանի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1993-ի մարտին՝ մինչ այդ գործող դիվեաիոն-հետախուզական խմբի հիմքի վրա։

1993- 94-ին մասնակցել է Մարտակերտի (Քաչալ սար, Տոնաշեն, Գետինգոմեր, Դաստագխ, Մաղաղիս, Եղակեո Գյոյթափա), Շահումյանի (Գյալիստան) շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մրատերին։

Հրամանատար՝ Վ. Կ-գիդան։

Մ. Հարությունյան

ԱՌԱՋԻՆ ՄՈՏՈՀՐԱՁԳԱՑԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿ. Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանում։ Կազմավոովելէ 1992-ի օգոստոսի 30-ին՝ 1-ին, «Ֆելիքսի» վաշտեփ. «Ագոյի». «Ագոյի և Շոշի» դասակների հիմքի վրա։ Վաշտերը և դասակները 1991-92-ին մասնակցել են Հադրութի (Տող, Խանձաձոր են), Ասկերանի (Մալիբեկլու, Խոջալու են) շրջանների ինքնապաշտպանական և Շուշիի ազատագրական մրատերին։ Հրամանատարներ՝ Հ. Հակոբյան (գումարտակի), Ա. Ղալյան, Ա. Կարարդետյան, Ֆ. Գաբփելյան և Ա. Հարաթյունյան։

Ս. Հասրության

ԱՌԱՋԻՆ ՄՈՏՈՀՐԱՁԳԱՑԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿ. Հադրութի պաշտպանական շրջանի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1992-ի հուլիսի

16-ին՝ Հադարթի շրջանի մարտական գործողությունների գոտում ստորաբաժանումների ստեղծման և գումարտակների ու առանձին վաշտերի հրամանատարների և շտաբի պետերի նշանակման մասին Հադրութի պաշտպանական գոտու հրամանատարի հրամանով՝ Բլութան-Մելիքաշեն-Այգեստան գյուղերի ինքնարղաշտպանական ջոկատների և խմբերի հիմքի վրա։ Ջոկատները և խմբերը 1991-92-ին մասնակցել են Հադրութի շրջանի բնակավայրերի ինքնապաշտոյանական մարտերին։ Հրամանատար՝ Ա. Սապսյան, շտաբի պետ՝ Վ. Աբրահամյան։

Մ. Հարաթյունյան

ԱՌԱՔԵԼ, գյուղ-համայնք ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 38 կմ հարավ։ Համայնքը ներառում է նաև Ձորագյուղ, Սարալանջ. Ջրաբերդ. Կարմրաքար բնակավայրերը։ Տարածքը՝ 3150 հա։ Բնակչությունը Ա-ում" 212 (1979) և 144 (2002), Ձորագյուղում՝ համարդատասխանաբար՝ 121 և 39, Սարալանջում՝ 34 և 25, Ջոսբերդում՝ 85 և 2, Կարմրաքարում՝ 19 և 0։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին հիմնահատակ ավերվել են Ա., Ձորագյուղ, Սարալանջ գյուղերը, Ա-ի Ս. Մարխսմ Աստվածածին եկեղեցին (XIX դ.). պայթեցվել Ա. գյուղի եկեղեցին և մշակույթի տունը։ 1996-ից Ա. գյուղը վերակառուցվում է «Ֆոսնս-Ղարաբաղ» բարեգործական կազմակերպության կողմից։ Ձորագյուղի բնակիչների մի մասը տեղավրոխվեյ և ապրում է ազատագրված Մագրա գյուղում։ Համայնքի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Համայնքի ազատամարտիկները ՊԲ տարբեր ստորաբաժանումների կազմերում մասնակցել են շրջանի բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զոհվել է 1 ազատամարտիկ։