ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ տամայիս Սեր-գեյի (ծ. 1.5. 1961, գ. Պողոսագոմեր (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ։ 1979-81-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։
1988- 94-ին կամավորական ջոկատի. ՊԲ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ>՝ 1ին աստիճանի շքանշանով։
ԱՍԼԱՆՅԱՆ էմիրջան Լեի (ծ. 26.5.1962. Ստեփանակերտ), ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ (1997)։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1980)։ 1985-88-ին՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի ճարտարագետ-կոնստուրկտոր. ապա՝ արտադրամասի պետ։ 1992-94-ին ծառայել է ականանետային, ապա՝ ԻԷց հաուբիցային դիվիզիոնում՝ դասակի, մարտկոցի հրամանատար. Ասկերանի պաշտպանական շրջանի, 1993-98-ին՝ Հադրաթի պաշտպանական շրջանի տարբեր զորամասերի հրետանու պետ, 1998-99-ին՝ 14° զորամասի. 1999-2000-ին՝ ուսումնական գնդի հրետանային դիվիզիոնի, 2000-ից՝ Ի)° զորամասի առանձին (ուսումնական) հրետանային դիվիզիոնի հրամանատար։
1988- 94-ին տարբեր ջոկատների և ՊԲ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Ասկերանի (Արմենակավան, Բերքաձոր, Նախիջևանիկ), Մարտակերտի (Հաթերք, Չափար. Վերին Հոռաթաղ, Գետավան, Վաղուհաս, Դրմբոն, Կիչան, Սփրավենդ են). Աղդամի (Աղդամ և շրջակա գյուղեր) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ինչպես նաև Ֆիզուլիի, Զանգելանի, Ջաբոսյիլի, Հոոսդիզի, Մինջևանի մի շարք գյուղերում տեղակայված կրակակետերի ոչնչացմանը։
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2րդ աստիճանի շքանշանով. «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով. ՀՀ «Մարտական ծառայության համար». ՊՆ «Ղարեգին Նժդեհ» մեդալներով։
ԱՍԿԵՐԱՆ (պարսկերեն՝ Askeran-զորանոց) քաղաք ԼՂՀ ԱՍկերանի շրջանի վարչական կենտրոնը, Ստեփանակերտից 18 կմ հյուսիս-արևելք՝ Կարկառ գետի ձախ ափին՝ 600 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 1562 հա։ Բնակչությունը՝ 2045 (2002)։ Զբաղվում են երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի զինու-կոնյակի, ոչ ալկոհոլային խմիչքների գործարաններ, շինարարական ձեռնարկություններ, միջնակարգ և երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, կենտրոնական շրջանային հիվանդանոց, համաճարակային հիվանդությունների կայան։ Հայտնի է XVIII դ. կեսից։ Եղել է ռուսական բանակի զորանոց։ Ա-ում պահպանվել է Բերդ ամրոցը (Մայրաբերդ. 1788-89), ուտեղ պատերազմի տարիներին տեղակայվել է Ասկհրանի պաշտպանական շրջանի շտաբը։ 2002-ից Ա-ում գործում է նոարկառույց Ս. Աստվածածին եկեղեցին։
1988- ի փետրվարին, հատկապես Ասկևոսնի դեպքերից հետո, շրջանի նախաձեռնող խմբի ղեկավարությամբ Ա-ում և շրջանի գյուղերում ստեղծվել են ինքնապաշտպանական, իսկ 1990ին՝ կամավորական ջոկատներ (ընդհանուր հրամանատարներ՝ Մ. Հակոբջանյան, Վ. Բալասանյան). որոնց հիմքի վրա կազմավորվելէ Ասկերանի ՊՇ։
Ա-ի ջոկատը առանձին և ՊՇ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի, Մարտունիի, Մարտակերտի. Շուշիի. Կուբաթլուի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատարներ են եղել է. Բարսեղյանը, Ա. Հարությունյանը,