Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/80

Այս էջը սրբագրված չէ

քում են Ս. Գեուգ եկեղեցին, Ֆռանգյուլաց, Կսսպենխաչ, Ձմանենխաչ, Երե նահատակ աբատեդիները։

Ա-ում 1991-ին կազմավորվել է կամավորական ջոկատ, ան առանձին, ապա Բադարայի վաշտի կազմում մասնակցել է Ասկերանի (Նախիջևանիկ, Խրամաթ), Մարտակերտի, Աղդամի, Քելբաջարի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ա-ից հրամանատարներ են եղել Վ. Ղազարյանը, Կ. Գասպարյանը, Ա. Եգորյանը, 5ու. Անտոնյանը։ Զոհվել է 12 ազատամարտիկ։

Մ. ԳփգողաԱ

ԱՍՐՅԱՆ ժասմեն (Հասան-Ջալալյան Սաթենիկ) Հովհաննեսի էծ. 28.7.1949, գ. Վանք, Օ-անձասար (ԼՂՀ Մարտակերտի շրջան)յ, դերասանուհի, հասարակական-քաղաքական գուծիչ։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (1972)։ 1975-80-ին աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմի հեռուստատեսային թատրոնում, կանանց, ապա կամերային երգչախմբերում, 1980-ից՝ Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1990-ին հիմնադրել է «Հայրենիք» հասարակական-քաղաքական կազմակերպությունը (2003-ից՝ կուսակցություն), 2001-ին՝ «Հասան-Ջալալյաններ» մշակութային բարեգործական հիմնաղրամը։

1988- 93-ին սննդամթերք, վառելանյութ է առաքել Արցախ, կազմակերպել ԽՍՀՄ ԶՈՒում ծառայած սպաների և զինվորների գործուղումները պաշտպանական շրջաններ, հիվանդանոցներում՝ վիրավոր ազատամարտիկների բուժսպասարկման, ԼՂՀ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի բռնագաղթածների տեղավորման, նյութական օգնության աշխատանքները։

Յա. Ալավհդյան ԱՎԱԳԻՄՅԱՆ Վաչագան Ռաֆիկի (27.8. 1969, Մարտակերտ - 22.11.1992, գ. Բաշ Գյուներիայա (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1990)։

1988- ից Շուշիի ՊՇ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Մարտակերտում։

ԱՎԱԳՅԱՆ Արմեն ժոփկի (31.10.1967. գ. Սշան (ԼՂՀ Մարտունիի շրջան) -15.5.1992. ԳI Գյուլափլու (Աղդամի շրջան)), ազատամարտին ՊԲ լեյտենանտ։ 1985-87-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1988-92-ին կամավորական ջոկատի վաշտի (հրամանատար) կազմերում մասնակցել է գյուղի, Մարտունիի, Աղդամի ինքնապաշտպնական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական I խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Աշանում։

ԱՎԱԳՅԱՆ Մարտիկ Յաշայի (16.3.1962, - Պլեթանց (ԼՂՀ Հադարթի շրջան) - 9.6.1993. ականի պայթյունից, Հաղարթի շրջանում), ադայ տամարտիկ։ 1980-82-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ ում։ Մասնակցել է Հադրութի, Ֆիզուլիի շրջանյ ների ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Պլեթանց գյուղում։

ԱՎԱԳՅԱՆ Աերյոժա Էդուարդի (7.10.1970. գ ։ Ուխտաձոր (ԼՂՀ Հադրութի շրջան) - 17.9.1993. I գ. Հողեր (ԼՂՀ Հադրութի շրջան)), ազատամարտիկ, հետախույզ, սակրավոր։ 1988-90-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

1992-ից ՊԲ ստորաբաժանումների կազմում 1 մասնակցել է Հադրութի ինքնապաշտպանական մարտերին։ Հինգ անգամ վիրավորվել Լ ապաքինվել և վերադարձել մարտադաշտ։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ( խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ուխտաձոարմ։

ԱՎԱԳՅԱՆ Սլավա Սուլեյմանի (2.6.1959. գ. 1 Թաղասեռ (ԼՂՀ Հադրութի շրջան) - 7.3.1994. | Ֆիզուլի), ազատամարտիկ։ 1977-79-ին ծառա յել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1979-90-ին աշխատել է Հադրութի շրջանի ճանապարհաշինարարական նորոգման բաժնում։

Ս.Ս. Ավագյան