Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/81

Այս էջը սրբագրված չէ

1990-ից շրջանի կամավորական ջոկատի և Հադրութի ՊՇ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է գյուղի ինքնապաշտպանությանը, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի, Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Թաղասեռում։

ԱՎԱՆԵՍՅԱՆ Աշոտ Ավանեսի (11.4.1965, Ստեփանակերտ - 8.5.1992, Շուշի), ազատամարտիկ, տանկի մեխանիկվարորդ։ 1983-85-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1985-89-ին աշխատել է Ստեփանակերտի բնակչության կենցաղսպասարկԱ.Ա. Ավանեսյան ման կոմբինատում։

1987- 91-ին՝ կամավորական պարտիզանական ջոկատի ազատամարտիկ, 1991-ից՝ ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանման տանկի մեխամիկ-վարորդ։ Մասնակցել է Կրկժանի, Ջամիլլուի. Խոջալուի, Ասկերանի, Աղդամի, Շուշիի ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել Շուշիի ազատագրման ժամանակ, երբ Տ-72 տանկի անձնակազմով (հրամանատար՝ Ղ. Ավարան. հրաձիգ-հրետանավոր՝ Շ. Սապսյան) մայիսի 8-ին դեպի Շուշի տանող ճանապարհի շրջադարձերին ոչնչացրել են հակսաակորդի երկու տանկ, որից հետո հակառակորդը ռմբահարել է այն, տանկը պայթել է, անձնակագմը (բացի Գ. Ավշարյանից) զոհվել։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով, «Շուշիի ատս«յյզրման համար» մեդալով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ Թաղված է Ստեփանակերտում։

Ս. Ավանեսյան

ԱՎԱՆԵՍՅԱՆ Արամ Ռոբերտի (8.11.1966, Մարտունի (ԼՂՀ) - 14.9.1992, Փիրաբուլաղ Աղդամի շրջան)Լ ազատամարտիկ, հետախույզ, հրամանատար։ 1985-87-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

1989- ին կազմակերպել է կամավորական ջոկատ, մասնակցել Մարտունիի, Շահումյանի ինքՕարդաշտպանական և Վերին Վեյսալուի, Խոջավենդի, Ղարադաղլուի, Ամիրանլափ, Փիրաբուլադի ռազմական զործողություններին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Մարտունիում։

Հ. Աբահամյան

ԱՎԱՆԵՍՅԱՆ Գառնիկ Շմավոնի (ծ. 5.6. 1963, գ. Շոշ (ԼՂՀ Ասկերանի շրջան)), ազատամարտիկ։ ՊԲ փոխգնդապետ։ Ավարտել է Երևանի մեքենաշինական տեխնիկումը (1983) և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1991)։

1982- 85-ին ծառայեյ է Գերմանիայում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ զորախմբում։

1988- 94-ին Շոշի կամավորական ջոկատի և ՊԲ տարբեր ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Շուշիի (Քարինտակ, Բեոլաձորի ենթաշրջանի գյուղեր, Շոշ), Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Ասկերանի (Խոջալու, Ասկերան, Նախիջևանիկ, Արանզամին, Փւջամալ և այլն), Աղդամի, Մարտակերտի, Ֆիզուլիի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման համար» մեդալով։

ԱՎԱՆԵՍՅԱՆ Գառնիկ Վազգենի (4.4.1969, գ. Խրամորթ (ԼՂՀ Ասկերանի շրջան) - 26.9.1992, Քարագլուխ (Ասկերանի շրջան)(, ազատամարտիկ-հրամանատար։ 1987-89-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը (1990)։ 1989-92-ին՝ ԽրամութԻ կամավորական ջոկատի ազատամարտիկ, 1992-ից՝ ԽրամութԻ վաշտի դասակի, ապա՝ վաշտի հրամանատար։ Ասսնակցել է Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Աչքի է ընկել Քարագլխի ազատագրական մարտերի ժամանակ։ 26.9.1993, Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Խրամորթում։

ԱՎԱՆԵՍՅԱՆ Լյոնյա Լենկոյի (ծ. 23.9.1960, գ. Խանցք (ԼՂՀ Ասկերանի շրջան)), ՊԲ փոխգնդապետ (2000)։ 1978-80-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտը (1985)։

1985- 91-ին Ստեփանակերտում աշխատել է ուսուցիչ։ 1991-92-ին՝ Ստեփանակերտի 6-րդ վաշտի ազատամարտիկ. 1992-93-ին՝ Ւ1° զորամիավորման 3-րդ գումարտակի շտաբի պետ, 1993-96-ին՝ գնդի շտաբի պետի տեղակալ, 1996-2001-ին՝ Ի1օ զորամիավորման գումարտակի հրամանատար.